Սենդրոֆ Քոուֆաքս
Սենդրոֆ «Սենդի» Քոուֆաքս (անգլ.՝ Sanford "Sandy" Koufax, [ˈkoʊfæks]; ծննդմամբ Սենդրոֆ Բրաուն (անգլ.՝ Sanford Braun), դեկտեմբերի 30, 1935[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ձախլիկ փիթչեր, որն իր տասներկուամյա կարիերայի ընթացքում խաղացել է «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի թիմում (նախկինում կոչվել է Բրուկլին Դոջերս), որտեղ նրան տվել են 32 համարը և որով այլևս ոչ ոք հանդես չի գալիս 1972 թվականից ի վեր։ Բեյսբոլի փառքի սրահում ներառվել է կարիերայի ավարտից հետո, 1972 թվականին՝ դառնալով լիգայի ամենաերիտասարդ նախկին խաղացողը, որն արժանացել է այդ պատվին (36 տարեկան և 20 օրական)[6]։
Սենդրոֆ Քոուֆաքս անգլ.՝ Sandy Koufax | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1935[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Columbia University School of General Studies?, Լաֆայեթի ավագ դպրոց և Ցինցինատիի համալսարան |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և մարզական մեկնաբան |
Ամուսին | Anne Heath Widmark?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Sandy Koufax Վիքիպահեստում |
Քոուֆաքսի կարիերայի գագաթնակետը եղել է 1961 թվականից մինչև 1966 թվականը, երբ նա անընդմեջ խաղացել է վեց մրցաշրջան ամբողջությամբ։ 1966 թվականին, ընդամենը 30 տարեկանում, նա ստիպված է եղել թողնել պրոֆեսիոնալ կարիերան՝ արմնկային հոդի հոդաբորբի պատճառով, ինչը զրկել է խաղալու հնարավորությունից։ Քոուֆաքսը 1963 թվականի լիգայում համարվել է ամենաարժեքավոր խաղացողը. 1963, 1965 և 1966 թվականներին դարձել է Սան Յանգի մրցանակի դափնեկիր` բեյսբոլի պատմության մեջ դառնալով առաջին եռակի մրցանակակիրը[7]։ Յուրաքանչյուր մրցաշրջանում, երբ Քոուֆաքսը մրցանակ է ստացել, նա նաև արժանացել է ազգային լիգայի փիթչերի եռակի թագը` ցուցաբերելով հաղթանակների, սթրայք աութների և «ERA-յի» լավագույն արդյունք[8][9]։
Քոուֆաքսը դարձել է գլխավոր լիգայի առաջին մասնակիցը, որն անց է կացրել չորս խաղ առանց հիթերի (այդ թվում` ութերորդ «կատարյալ խաղը» պատմության մեջ, որում փիթչերը հաղթանակ է տարել` մրցակցի ոչ մի բազա բաց չթողնելով)։ Չնայած համեմատած կարճ կարիերային, Քոուֆաքսի սթրայք աութների ցուցանիշը 2,396 է, ինչի շնորհիվ նա յոթերորդ տեղում է փիթչերների ցանկում և երկրորդ տեղում՝ ձախլիկ փիթչերների ցանկում` Ուորրեն Շպանից հետո (2,583)։
Քոուֆաքսը աչքի ընկնող հրեա մարզիկնից մեկն է[10][11]։ 1956 թվականի Համաշխարհային շարքի առաջին խաղը համընկել է Յոմ Կիպուրի՝ հուդայականության ամենակարևոր տոներից մեկի հետ, և Քոուֆաքսը հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ։ Միջադեպը հանրային ուշադրության է արժանացել` որպես սոցիումի ճնշման և անձնական համոզմունքների հակասության օրինակ[12]։
Դերասանական կարիերա
խմբագրել1959 թվականից մինչև 1962 թվականները Քոուֆաքսը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում։ 1959 թվականին նա նկարահանվել է Բեն Քեսսիդի դերում՝ Shotgun Slade վեսթերնի «Too Smart to Live» դրվագում[13]։ 1960 թվականին նա խաղացել է Ջոննի դերը՝ «ABC/Warner Brother Colt .45» ընկերության սերիալի մի դրվագում[14]։ Նա նաև աննշան դերեր է խաղացել ABC/WB — 77 Sunset Strip և Bourbon Street Beat սերիալներում[13]։
1963 թվականին Քոուֆաքսը «Դոջերսի» մի քանի խաղացողների հետ նկարահանվել է Mr. Ed սերիալի դրվագում[15]։
1962 թվականին Քոուֆաքսն ինքն իրեն խաղացել է CBS հեռուստաալիքի Dennis the Menace սերիալի «Dennis and the Dodger» դրվագում[16]։ Նա նաև ինքն իրեն խաղացել է NBC հեռուստաալիքի Մայքլ Շեյնի «Strike Out» դետեկտիվ սերիալում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Sports Illustrated — Time Inc., 1954. — ISSN 0038-822X; 2169-1649
- ↑ MLB.com
- ↑ Baseball Reference — 2000.
- ↑ «Retired Numbers – Kirby Puckett». minnesota.twins.mlb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «MVP and Cy Young Awards». www.baseball-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Sandy Koufax Statistics». www.baseball-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «1963 Major League Leaders». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին. «1965 Major League Leaders». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին. «1966 Major League Leaders». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Jews and Baseball: The Post-Greenberg Years, 1949—2008, Burton Alan Boxerman, Benita W. Boxerman, McFarland, 2010, ISBN 0-7864-2828-7
- ↑ «Career Pitching Leaders». Career Leaders. Jewish Major Leaguers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Solomvits, Sandor. «Yom Kippur and Sandy Koufax». JewishSports.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 13,0 13,1 «Sandy Koufax Filmography». Internet Movie Data Base. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Colt .45». ctva.biz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Sandy Koufax, Leo Durocher, and Mr. Ed | September | 2010 Articles». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Dennis and the Dodger». Internet Movie Data Base. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Sandy Koufax Biography». Baseball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- «Sandy Koufax Career Statistics». Baseball-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
- «Sandy Koufax Biography». ESPN SportsCentury. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.