Սեյդու Բադիան Կույատե (ֆր.՝ Seydou Badian Kouyaté; ապրիլի 10, 1928(1928-04-10)[1][2][3], Բամակո, Մալի[4][5] - դեկտեմբերի 28, 2018(2018-12-28)[6][7], Բամակո, Մալի[8][7]), մալիացի գրող և քաղաքական գործիչ[12]։ Մալիի «Le Mali» օրհներգի խոսքերի հեղինակը։

Սեյդու Կույատե
Ծնվել էապրիլի 10, 1928(1928-04-10)[1][2][3]
ԾննդավայրԲամակո, Մալի[4][5]
Մահացել էդեկտեմբերի 28, 2018(2018-12-28)[6][7] (90 տարեկան)
Մահվան վայրԲամակո, Մալի[8][7]
Քաղաքացիություն Մալի[9][5]
ԿրթությունՄոնպելիեի համալսարան[10]
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և վիպասան
ԿուսակցությունSudanese Union – African Democratic Rally?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սեյդու Բադիան Կույատեն ծնվել է Բամակոյում և սովորել է բժշկություն Ֆրանսիայի Մոնպելյեի համալսարանում, ապա վերադարձել է Մալի, որտեղ աշխատել է բժիշկ և ակտիվորեն մասնակցել է Սուդանական միության, Աֆրիկյան ժողովրդական միության քաղաքական կուսակցության գործունեությանը։

Նախագահ Մոդիբո Քեյթի օրոք նա գրել է Մալիի «Le Mali» օրհներգի խոսքերը և 1960-1968 թվականներին զբաղեցրել է գյուղատնտեսության և ծրագրավորման նախարարի պաշտոնը, իսկ 1962 թվականի սեպտեմբերի 17-ին ճանաչվել է զարգացման նախարար (տնտեսական և ֆինանսական համաձայնեցման), սակայն 1968 թվականի պետական հեղաշրջումից և նախագահ Մուսսի Թրաորեի իշխանության տակ անցնելուց հետո նա արտաքսվել է Քիդալ, իսկ 1975 թվականի ազատագրումից հետո վտարվել է երկրից, բնակություն հաստատել Դակարում (Սենեգալ

1997 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու գործող նախագահ Ալֆա Ումար Կոնարի դեմ, ով իր թեկնածությունը հեռացրեց պետության ղեկավարի վարչական ռեսուրսների պատճառով («Ընտրությունների վատ կազմակերպում»)։ Հենց սկզբից ունենալով կապ Սուդանական միություն-Աֆրիկական ժողովրդական միության հետ, հաջորդիվ 1998 թվականին հեռացվեց կուսակցությունից։

Կույատեն նաև որպես գրող ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Նրա «Ամպրոպի մեջ» պատմվածքը, որը հրատարակվել է 1957 թվականին, դեռ մինչև երկրի անկախության հռչակումը մհամարվում էր Մալիի գրականության առաջին արձակ ստեղծագործությունը։ Այն արտացոլում է երկրի կյանքում քաղաքական փոփոխություններին նախորդող պայմանները և պարզում է աֆրիկյան հասարակության ներքին պառակտումը։ Դրան հաջորդեցին հակագաղութային «Չակիի մահը» դրաման (1962) և «Աֆրիկացի ղեկավարները երես առ երես իրենց ժողովրդին» (1964), ինչպես նաև երկու վեպեր՝ «Արյունահոսող դիմակներ» (1976, ռուսերեն թարգմանոություն 1980) և «Սրբազան հարսանիքներ» (1977)։ 2007 թվականին հրատարակվեց նրա վերջին «Ծուղակների եղանակը»։

2018 թվականի մարտին Սեյդու Բադիան Կույատեն պարգևատրվեց Mécènes GPLA 2017 Գրան-պրիով՝ որպես տուրք իր ամբողջ մատենագիտական կարիերային[13]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1957: Sous l’orage
  • 1965: Les Dirigeants africains face à leurs peuples
  • 1976: Le Sang des masques
  • 1977: Noces sacrées
  • 2007: La Saison des pièges, Nouvelles éditions ivoiriennes и Présence africaine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123221455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 LIBRIS
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France Record #118898341 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.etudier.com/fiches-de-lecture/sous-lorage/biographie-seydou-badian-kouyate/
  6. 6,0 6,1 6,2 http://malijet.co/biographie/mali-deces-de-lecrivain-seydou-badian-kouyate-a-lage-de-90-ans
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://dicocitations.lemonde.fr/biographie/263/Seydou_Kouyate_Badian.php
  8. 8,0 8,1 8,2 https://www.jeuneafrique.com/696772/politique/mali-deces-de-lecrivain-et-homme-politique-malien-seydou-badian-kouyate/
  9. http://www.presenceafricaine.com/12_badian-seydou
  10. http://www.malinet.net/flash-info/45764/
  11. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  12. «Chronologie Mali». clio.fr. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  13. GPLA 2017 Winners: Bamenda online Արխիվացված 2021-04-14 Wayback Machine