Սեմպսոն Գորդոն Բերնս (անգլ.՝ Sampson Gordon Berns, հոկտեմբերի 23, 1996(1996-10-23), Փրովիդենս, ԱՄՆ - հունվարի 10, 2014(2014-01-10), Foxborough, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դեռահաս, ով տառապում է հազվագյուտ գենետիկական հիվանդությամբ՝ մանկական պրոգերիայով։ Բերնսը ճարտասան-մոտիվատոր էր և պրոգերիայի մասին ինֆորմացիայի տարածման ակտիվիստ։ 2013 թվականին նրա մասին նկարահանվել է «Կյանքը Սեմի տեսանկյունից» փաստավավերագրական ֆիլմը[2]։

Սեմ Բեռնս
անգլ.՝ Sam Berns
Ծնվել էհոկտեմբերի 23, 1996(1996-10-23)
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 10, 2014(2014-01-10) (17 տարեկան)
Մահվան վայրFoxborough, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, ուսանող և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Eagle Scout
ԱնդամությունProgeria Research Foundation?
Կայքprogeriaresearch.org

Կենսագրություն խմբագրել

Սեմ Բերնսը մանկաբույժներ Սքոթ Բերնսի և Լեսլի Գորդոնի միակ երեխան էր[2]։ Ամուսինները որդու ախտորոշման մասին իմացել են այն ժամանակ, երբ նա դեռ երկու տարեկան չկար։ Պրոգերիան հազվագյուտ հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են օրգանիզմի վաղաժամ ծերացման հետ կապված մաշկի և ներքին օրգանների փոփոխություններ։ Հիվանդությունը հանդիպում է 4-8 միլիոն նորածիններից մեկի մոտ[2][3]։ Այս հիվանդությամբ տառապող հիվանդների կյանքի տևողությունը միջինում կազմում է 13 տարի[2]։

Հիվանդության մասին իմանալուց մեկ տարի անց Բերնսի ծնողները և նրա մորաքույրը՝ Օդրի Ֆորդոնը, հիմնել են Progeria Research Foundation կազմակերպությունը, որը զբաղվում էր պրոգերիայի ուսումնասիրությամբ և տվյալ հիվանդության մասին մարդկանց տեղեկացվածությամբ։ 2003 թվականին բժիշկները, որոնց թվին էին պատկանում նաև Բերնսի ծնողները, մեկուսացրել են այն գենը, որը պատասխանատու է պրոգերիայի համար։ Բայց և այնպես բուժման մեթոդներ չեն գտնվել[2]։

Ինքը՝ Սեմը, զբաղվում էր պրոգերիայի հետազոտություններով և այդ հիվանդության մասին ինֆորմացիայի տարածման ակտիվ քարոզչությամբ․ որպես ճարտասան-մոտիվատոր կարդում էր դասախոսություններ։ Մի քանի հրատարակություններում Բերնսին իր գործունեության համար անվանել են «պրոգերիայի դեմք»[2][3]։ Նա նաև հետաքրքրվում էր սպորտով և երաժշտությամբ, նվագում էր թմբուկ և ընկերություն էր անում հոկեյիստ Զդենո Խարայի հետ[4][5]։ Ֆրանկֆուրտի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո գենետիկայ և բջջաբանություն ուսումնասիրելու համար ցանկանում էր ընդունվել քոլեջ[2]։

Բերնսը մահացել է 17-ամյա հասակում հիվանդության հետևանքով[2]։

Կինոմատոգրաֆիստ խմբագրել

2013 թվականին Բերնսի մասին նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմ՝ «Կյանքը Սեմի տեսանկյունից» (անգլ.՝ Life According to Sam)[6]։ Այն ցուցադրվել է մի քանի կինոփառատոններում և արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի։ Ֆիլմը նաև առաջադրվել է Օսկար մրցանակի լավագույն փաստավավերագրական ֆիլմ անվանակարգում, բայց արդյունքում չի մտել առաջադրվածների այսպես կոչված «կարճ ցանկի» մեջ[7][8]։ Բերնսը պատկերի նշանակությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ես չեմ ցույց տալիս ձեզ իմ կյանքը, որ դուք ինձ խղճաք։ Պետք չէ ինձ խղճալ, որովհետև ես պարզապես ուզում եմ, որ դուք ինձ ավելի մոտիկից ճանաչեք և իմանաք իմ կյանքի մասին»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Fox, Margalit. (2014 թ․ հունվարի 13). «Sam Berns, 17, Public Face of a Rare Illness, Is Dead». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Короткая и страшная жизнь Сэма Бернса». Московский комсомолец. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  4. Titunik V. (2012 թ․ հոկտեմբերի 2). «Revisiting Sam Berns» (անգլերեն). The New York Times Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  5. Gentille S. (2014 թ․ հունվարի 14). «Sam Berns, public face of progeria, to be honored by Bruins» (անգլերեն). Sporting News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  6. Фильм «Жизнь с точки зрения Сэма» на сайте Internet Movie Database.
  7. Weinreich R. (2014 թ․ հունվարի 14). «Sam Berns, Star of Life According to Sam, Dies at Age 17» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  8. Berman M. (2013 թ․ հոկտեմբերի 16). «Life According To Sam Berns» (անգլերեն). Medpage Today. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել