Սամուել Ադեկուգբե (անգլ.՝ Samuel A. "Sam" Adekugbe, հունվարի 16, 1995(1995-01-16)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նիգերիական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։

Սեմ Ադեկուգբե
անգլ.՝ Sam Adekugbe
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կանադա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1995(1995-01-16)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ
Համար 5
Պատանեկան կարիերա
2011—2013 Կանադա Վանկուվեր Ուայթքեփս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ․հ․ Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 16 (0)
2015  Կանադա Վանկուվեր Ուայթքեփս 2 6 (0)
2016—2017  Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 1 (0)
2017—  Շվեդիա Գյատեբորգ 9 (0)
Ազգային հավաքական
2013 Կանադա Կանադա (մինչև 18) 1 (0)
2014—2015 Կանադա Կանադա (մինչև 20) 6 (0)
2015—մ․հ․ Կանադա Կանադա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30.10.2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.07.2017

Ակումբային կարիերա խմբագրել

Ադեկուգբեի ծնողները նիգերիական ծագմամբ անգլիացիներն են։ Սամուելը ծնվել է Լոնդոնում, սակայն 10 տարեկանում ծնողների հետ Անգլիայից տեղափոխվել է Կանադա։ 2011 թվականին Ադեկուգբեն ընդունվել է «Վանկուվեր Ուայթքեփս» ակադեմիա։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նշել է նորամուտը MLS-ում[3]։ 2015 թվականին Սամուելը դարձել է Կանադայի առաջնության հաղթող։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ադեկուգբեն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Օգոստոսի 9-ին «Կոլչեստեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[4]։ Օգոստոսի 23-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի խաղում Սամուելն իր առաջին գոլն է խփել «Բրայթոնի» կազմում[5]։ Հունվարի 14-ին «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Չեմպիոնշիպում[6]։

2017 թվականի ամռանը Սեմը վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Գյոտեբորգ»։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է Կանադայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթին մասնակցելու համար։ Մրցաշարում նա խաղացել է Կուբայի[7], Մեքսիկայի[8], Հոնդուրասի[9] և Հայիթիի[10] երիտասարդական թիմերի դեմ խաղերում։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բելիզի դեմ խաղում Ադեկուգբեն նշել է նորամուտը Կանադայի հավաքականում[11]։

2017 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին մասնակցելու հայտացուցակում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոստա Ռիկայի[12] և Հոնդուրասի[13] թիմերի դեմ հանդիպումներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Վանկուվեր Ուայթքեփս VS. Կոլորադո Ռեփիդզ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 28.
  4. «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն VS. Կոլչեստեր Յունայթեդ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 9.
  5. «Օքսֆորդ Յունայթեդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 23.
  6. «Պրեստոն Նորթ Էնդ VS. Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 14.
  7. «Կուբա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  8. «Կանադա (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12.
  9. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22.
  10. «Հայիթի (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  11. «Բելիզ VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 9.
  12. «Կոստա Ռիկա VS. Կանադա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
  13. «Կանադա VS. Հոնդուրաս 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ադեկուգբե» հոդվածին։