Սեմպոալա (ացտ.՝ Cempoala/Zempoala), հին մեքսիկական քաղաք, անվանումը բառացի նշանակում է «հինգ ջուր», բազմաքանակ հինավուրց կանալների և աքվեդուկների պատճառով: Սեմպոալան մեզոամերիկյան մշակույթի հնագիտական հուշարձան է`ստեղծված տոտոնակների կողմից: Գտնվում է Մեքսիկայի Վերակրուս նահանգում, Մեխիկոյից մոտավոր 350 կմ հեռավորության վրա:

Սեմպոալա
ացտ.՝ Cempoala/Zempoala
Zempoala-06.jpg
Կոորդինատներ: 19°26′49.5″ հս․ լ. 96°24′14.8″ ամ. ե. / 19.447083° հս․. լ. 96.404111° ավ. ե. / 19.447083; 96.404111
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
##Սեմպոալա (Մեքսիկա)
Red pog.png

Բնակավայրը ծագել է մեր թվարկության սահմանագծին: Հինավուրց հուշարձանները կրում են օլմեկների ազդեցությունը: Տոտոնակների օրոք, մինչ իսպանացիների հայտնվելը, բնակչությունը կազմում էր 25-30 հազար մարդ:

Էռնան Կորտեսի գլխավորությամբ եկած կոնկիստադորները տոտոնակների հետ ընդդեմ ացտեկների դաշինք են կնքում: Նրանց միջև 15-րդ դարի սկզբից երկարատև պատերազմներ են մղվել:

Այդ ժամանակաշրջանում Սեմպոալան ծաղկող քաղաք է եղել: Բնակավայրը Մեքսիկայի արևելյան հատվածի կրոնական և առևտրային կարևոր կենտրոններից է եղել: Իսպանացիները Սեմպոալան անվանել են «Արատների քաղաք»` բազմաքանակ տոնախմբությունների և հսկայական այգիների պատճառով: Ավելի ուշ քաղաքը նաև անվանվել է Նոր Սևիլյա իսպանական Սևիլյա քաղաքի պատվին:

Կորտեսի հաղթանակից և իսպանացիների կողմից Նոր Իսպանիայի հանդեպ լիակատար վերահսկողության ձեռքբերումից հետո տոտոնակները ենթարկվել են բռնաճնշումների: Նրանց բռնությամբ վտարել են, ստրկացրել ու աշխատացրել շաքարի պլանտացիաներում, ստիպել են քրիստոնեություն ընդունել:

1575 - 1577 թվականներին ծաղկախտի համաճարակից հետո քաղաքը վերջնականապես դատարկվել ու լքվել է: Մնացած փոքրաթիվ բնակչությունը տեղափոխվել է այլ բնակավայր: Սեպոալան մոռացվել է մինչև կրկին հայտնագործումը հնագետ Ֆրանսիսկո դել Պասո-ի-Տրոնկոսոյի կողմից: Աստիճանաբար բնակավայրը նորից բնակեցվել է:

ՀղումներԽմբագրել