Սեմյոն Գուձենկո

ռուս բանաստեղծ

Սեմյոն Պետրովիչ Գուձենկո (ռուս.՝ Семён Петрович Гудзенко, 5 մարտի, 1922, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ12 փետրվարի, 1953, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագմամբ ռուս բանաստեղծ։

Սեմյոն Գուձենկո
Ծնվել էմարտի 5, 1922(1922-03-05)[1]
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էփետրվարի 12, 1953(1953-02-12)[1] (30 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
ԱմուսինԼարիսա Ժդանովա

Կենսագրություն խմբագրել

Սեմյոն Գուձենկոն ծնվել է 1922 թվականի մարտի 5-ին Կիևում, հրեական ընտանիքում[2]։ Հայրը՝ Պյոտր Կոնստանտինովիչ Գուձենկոն, եղել է ինժեներ, իսկ մայրը՝ Օլգա Իսաևնա (Իսահակի) Գուձենկոն, ուսուցչուհի[3][4]։ Ընտանիքին ապրել է Կիևի Տարասովսկայա փողոցի № 3 տանը։ 1939 թվականին Սեմյոն Գուձենկոն ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ և տեղափոխվել Մոսկվա։

1941 թվականին Սերգեյ Գուձենկոն կամավոր մեկնել է ռազմաճակատ, դարձել հատուկ նշանակության առանձին մոտոհրաձգային բրիգադի գնդացրորդ։ 1942 թվականին որովայնից ծանր վիրավորվել է ականի բեկորից։ Դրանից հետո նա եղել է «Суворовский натиск» ռազմաճակատային թերթի թղթակից, լուսաբանել Բուդապեշտի պաշարումն ու գրոհը, որտեղ էլ եղել է պատերազմի ավարտին։ 1945 թվականի մայիսի 12-ին պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշանով[5]։ Բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1944 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ավարտից հետո որպես թղթակից աշխատել է ռազմական թերթում։

Բանաստեղծի իսկական անունը Սարիո է իտալական այդ անունը նրան տվել է մայրը։ Երբ 1943 թվականին հրատարակում են «Знамя» և «Смена» ամսագրերը, Սեմյոն Գուձենկոն գրում է մորը. «...Մի՛ վախեցիր, եթե տեսնես բանաստեղծությունները «Սեմյոն Գուձենկո» ստորագրությամբ. դա ես եմ, քանի որ Սարիոն այնքան էլ լավ չի հնչում Գուձենկո ազգանունի հետ։ Հույս ունեմ՝ դու այնքան էլ չես նեղանա[6]։

Սեմյոն Գուձենկեն մահացել է 1953 թվականի փետրվարի 12-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Լարիսա Ժադովա (1927-1981), խորհրդային արվեստագետ, արվեստի ու դիզայնի պատմաբան, Խորհրդային Միության հերոս Ալեքսեյ Ժադովի դուստրն է։ 1957 թվականին ամուսնացել է Կոնստանտին Սիմոնովի հետ,
    • Դուստր՝ Եկատերինա Կիրիլովնա Սիմոնովա-Գուձենկո (ծննդյան անունը՝ Եկատերինա Սեմյոնովնա Գուձենկո, ծնվել է 1951 թվականին, որդեգրվել է Կոնստանտին Սիմոնովի կողմից), պատմաբան-ճապոնագետ, 2003 թվականին դարձել է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտի Ճապոնիայի պատմության ու մշակույթի ամբիոնի վարիչ,
  • Հորաքրոջ որդին՝ Միխայիլ Ռոգինսկի, նկարիչ[7]։

Մատենագրություն խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • «Համագնդեցիներ» (ռուս.՝ «Однополчане», 1944)
  • «Բանաստեղծություններ և բալլադներ» (ռուս.՝ «Стихи и баллады», 1945)
  • «Երթից հետո» (ռուս.՝ «После марша», 1947)
  • «Մարտ» (ռուս.՝ «Битва», 1948)
  • «Անդրկարպատյան բանաստեղծություններ» (ռուս.՝ «Закарпатские стихи», 1948)
  • «Ուղևորություն դեպի Տուվա» (ռուս.՝ «Поездка в Туву», 1949)
  • «Հեռավոր կայազոր» (ռուս.՝ «Дальний гарнизон», 1950), պոեմ Թուրքմենիայում ծառայող զինվորների առօրյայի մասին
  • «Նոր եզերքներ» (ռուս.՝ «Новые края», 1953)
  • «Գրոհից առաջ» (ռուս.՝ «Перед атакой»)
  • «Օդաչուի գերեզմանը» (ռուս.՝ «Могила пилота», 1966)

Հուշագրություններ խմբագրել

  • Гудзенко С. П. Армейские записные книжки. — М.: Советский писатель, 1962. — 116 с.

Գուձենկոյի բանաստեղծությունները թատրոնում խմբագրել

  • 1970-ական թվականների սկզբին Մոսկվայի Տագանկայի թատրոնի ռեժիսոր Յուրի Լյուբիմովը բեմադրել է «Ընկածներն ու ողջերը» (ռուս.՝ «Павшие и живые») ներկայացումը, որում Վլադիմիր Վիսոցկին կատարել է Համլետի ու Սեմյոն Գուձենկոյի դերերը։ Հետագայում իր ելույթների ընթացքում Վիսոցկին երբեմն կարդացել է Սեմյոն Գուձենկոյի բանաստեղծություններից, բարձր է գնահատել բանաստեղծի ռազմական թեմայով ստեղծագործությունները։ Սեմյոն Գուձենկոյի երկու բանաստեղծություններն ընդգրկվել են Վլադիմիր Վիսոցկու «Իմ Համլետը» (1966-1978) երաժշտական-բանաստեղծական շարքում։
  • 2009 թվականին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի Փոքր սրահում տեղի է ունեցել կոմպոզիտոր կանտատայի պրեմիերան, որ հիմնված էր պատերազմին մասնակցած բանաստեղծների ստեղծագործությունների վրա։ Կանտատան վերնագրված էր «Մեզ պետք չէ խղճալ» (ռուս.՝ «Нас не нужно жалеть!»), որ վերցված է Սեմյոն Գուձենկոյի «Իմ սերունդը» պոեմից։ Կանտատայի վեց համարներից երկուսը գրված են Սեմյոն Գուձենկոյի «Գրոհից առաջ» (ռուս.՝ «Перед Атакой») և «Իմ սերունդը» (ռուս.՝ «Моё поколение») ստեղծագործությունների հիման վրա։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Հիշատակ խմբագրել

Սեմյոն Գուձենկոյի անունով կոչվել է փողոց Խարկովում։

«Գնչուն» գեղարվեստական ֆիլմում Բուդուլայը կիթառով կատարում է երգ, որում հնչում է երեք քառատող Սոմյոն Գուձենկոյի «Իմ սերունդը» բանաստեղծությունից։

Աղբյուր խմբագրել

  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 583—584. — ISBN 5-94848-245-6
  2. Пётр Горелик «История над нами пролилась»
  3. Лев Озеров «Гудзенко»
  4. Александр Парунов «Довоенный Киев»: Здесь указывается Анна Исааковна Гудзенко.
  5. Шеваров Д. Фронтовой блокнот // Российская газета: неделя. — 2015. — № 93 (6664). — С. 10–11.
  6. Гудзенко С. П. Стихотворения, М., Современник. — 1985.
  7. Жанна Васильева «Между живописью и жизнью»

Արտաքին հղումներ խմբագրել