Սեմա Քայգուսուզ (թուրքերեն՝ Sema Kaygusuz, օգոստոսի 19, 1972(1972-08-19)[1], Սամսուն, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծուհի և սցենարիստ։

Սեմա Քայգուսուզ
թուրքերեն՝ Sema Kaygusuz
Ծնվել էօգոստոսի 19, 1972(1972-08-19)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՍամսուն, Թուրքիա
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳազի համալսարան
Ժանրերվեպ և Սցենար
Ուշագրավ աշխատանքներQ120336728?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սեմա Քայգուսուզը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 19-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում զինվորականի ընտանիքում։ Մանուկ տարիքում ընտանիքի հետ հաճախ է բնակավայր փոխել, որի շնորհիվ ծանոթացել է Թուրքիայի տարբեր քաղաքների մշակույթներին։ 1990- 1994 թվականներին սովորել է Գազի համալսարանի գովազդի և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին աշխատել է ռադիոյում, խաղացել թատրոնում և հետաքրքրվել պարարվեստով։ Այնուհետև տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս։ Ստամբուլում դասավանդում է գրական արվեստ[2]։

Նրա առաջին Ortadan Yarısından (հայերեն՝ Միջօրեի կեսին) վիպակը տպագրվել է 1997 թվականին։ Վեպին հաջորդել են պատմվածքների մի քանի ժողովածուներ՝ Sandik Lekesi (2000), Doyma Noktasi ("2002) և Esir Sözler Kuyusu (2004): 2006 թվականին լույս է տեսել նրա առաջին Yere Düşen Dualar վեպը[2]։ Ռեժիսոր Յեշիմ Ուստաօղլուի համար գրել է «Պանդորայի արկղ» (թուրքերեն՝ Pandora’nın Kutusu) ընտանեկան դրամայի սցենարը։ Այս ֆիլմը 2008 թվականին Սան Սեբաստիանի կինոփառատոնում ստացել է «Ոսկե լվացարանակոնք» մրցանակը[2]։

2007 թվականին Քայգուսուզը բացել է Թուրքիայի էթնիկ և կրոնական տարբերությունների ուսուցման կուրսեր։ 2008 թվականին ստացել է Գյոթեի անվան ինստիտուտի թոշակ և մեկ ամսով դարձել է Բեռլինի «քաղաքային գրող»[2]։ 2010 թվականին նա դարձել է գերմանական գրափառատոններից մեկի հյուրը։ Նրա գրքերը թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն և նորվեգերեն[3]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sema Kaygusuz Արխիվացված 2015-09-23 Wayback Machine, bei Berliner Künstlerprogramm (2010)
  3. Angaben zur Autorin auf der Seite edinburghwritersconference.org