Սելևկյան տերություն
Սելևկյանների կայսրություն (հին հունարեն՝ Βασιλεία τῶν Σελευκιδῶν, Basileía tōn Seleukidōn), Հելլենական պետություն, որը ղեկավարել է Սելևկյանների տոհմը մ.թ.ա. 312 թվականից մինչև մ.թ.ա. 63 թվականը։ Այն հիմնադրել է Սելևկիոս I-ը Մակեդոնական կայսրության փլուզումից հետո[1][2][3][4]։ Սելևկիոսը մեկնեց Բաբելոն և այնտեղից հավաքելով կողմնակիցներ սկսեց հավակնել Ալեքսանդր Մակեդոնացու մերձավոր արևելյան տարածքներին։ Իր հզորության գագաթնակետին նրա տիրապետության տակ ընկան կենտրոնական Անատոլիան, Պարսկաստանը, Լևանտը, Միջագետքը և այժմյան Քուվեյթը, Աֆղանստանը և Պակիստանի ու Թուրքմենստանի մի մասը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սելևկիա (Մ. թ. ա. 305–240) Անտիոք (Մ. թ. ա. 240–63) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Կայսրություն |
Սելևկյանների կայրությունը իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան[4][5][6][7]։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն[4][5]։ Սելևկյանների առաջխաղացումն Անատոլիայից մինչև Հունաստան կանգնեցրեցին միայն հռոմեացիները։ Նրանց փորձերը պարտության մատնելու իրենց վաղեմի թշնամի Պտղոմեոսյան Եգիպտոսին ձախողվեցին, քանի որ վերջիններիս օգնեցին հռոմեացիները։ Հակամարտության մեջ մտնելով Մաուրյա կայսրության առաջնորդ Չանդրագուտպա Մաուրյայի հետ՝ Սելևկյանները մի քանի պարտությունից հետո ստիպված հաշտություն կնքեցին՝ զիջելով ընդարձակ տարածքներ Մաուրյայի, այդ թվում Հնդկաստանի արևմուտքը, Հինդու Կուշը, ներկայիս Աֆղանստանը, Բալոչիստանը, ներկայիս Պակիստանը և կնության տվեց իր աղջկան Մաուրյային։ Կայսրության արևելյան տարածքների մեծ մասը գրավեցին պարտթևները Միհրդատ Ա Պարթևի գլխավորությամբ մ.թ.ա. երկրորդ դարի կեսերին, սակայն Սելևկյան արքաները շարունակեցին կառավարել Սիրիայում մինչև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծը վերջնականապես գրավեց Սելևկյանների վերջին տարածքները։
Պատմություն
խմբագրելՄակեդոնացու կայսրության մասնատում
խմբագրելԱլեքսանդր Մակեդոնացին գրավեց Պարսկական կայսրությունը Աքամենյան տոհմի վերջին արքա Դարեհ III-ի գլխավորությամբ, սակայն նրա կայսրությունը կարճ կյանք ունեցավ։ Մակեդոնացին մահացավ երիտասարդ մ. թ. ա. 323 թվականին՝ թողնելով հսկայական կայսրությունը կիսահելլենական մշակույթով։ Կայսրության կառավարումը հանձնվեց Ալեքսանդրի զորավար Պերդիկային, իսկ տարածքները բաժանվեցին նրա զորավարների միջև, որպես սատրապություններ։
Սելևկյանների հզորացում
խմբագրելԱլեքսանդրի զորավարները (Դիադոքոսները) սկսեցին պայքարել կայսրության տարածքների համար։ Պտղոմեոսը, ով Մակեդոնացու մտերիմ զորավարներից էր և Եգիպտոսի սատրապը, առաջինն էր, ով ներդրեց նոր համակարգը, ինչը բերեց Պերդիկասի վախճանին։ Պտղոմեոսի ապստամբության արդյունքում կայրությունը նոր բաժանման ենթարկվեց։ Սելևկիոս I-ը, ով Պերդիկասից հետո կայսրության զորքերի գլխավոր հրամանատարն էր մեկնեց Բաբելոն, որտեղից սկսեց հավակնել կայսրության հիմնական տարածներին։ Սելևկիոսը մ. թ. ա. 312 թվականին հիմնեց Սելևկյանների կայսրությունը, նա տիրացավ ոչ միայն Բաբելոնին, այլ Մակեդոնացու կայսրության մեծ մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jones, Kenneth Raymond (2006). Provincial reactions to Roman imperialism: the aftermath of the Jewish revolt, A.D. 66-70, Parts 66-70. University of California, Berkeley. էջ 174. ISBN 978-0-542-82473-9. «... and the Greeks, or at least the Greco-Macedonian Seleucid Empire, replace the Persians as the Easterners.»
- ↑ Society for the Promotion of Hellenic Studies (London, England) (1993). The Journal of Hellenic studies, Volumes 113-114. Society for the Promotion of Hellenic Studies. էջ 211. «The Seleucid kingdom has traditionally been regarded as basically a Greco-Macedonian state and its rulers thought of as successors to Alexander.»
- ↑ Baskin, Judith R. ; Seeskin, Kenneth (2010). The Cambridge Guide to Jewish History, Religion, and Culture. Cambridge University Press. էջ 37. ISBN 978-0-521-68974-8. «The wars between the two most prominent Greek dynasties, the Ptolemies of Egypt and the Seleucids of Syria, unalterably change the history of the land of Israel…As a result the land of Israel became part of the empire of the Syrian Greek Seleucids.»
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 4,2 Glubb, Sir John Bagot (1967). Syria, Lebanon, Jordan. Thames & Hudson. էջ 34. OCLC 585939. «In addition to the court and the army, Syrian cities were full of Greek businessmen, many of them pure Greeks from Greece. The senior posts in the civil service were also held by Greeks. Although the Ptolemies and the Seleucids were perpetual rivals, both dynasties were Greek and ruled by means of Greek officials and Greek soldiers. Both governments made great efforts to attract immigrants from Greece, thereby adding yet another racial element to the population.»
- ↑ 5,0 5,1 Steven C. Hause, William S. Maltby (2004). Western civilization: a history of European society. Thomson Wadsworth. էջ 76. ISBN 978-0-534-62164-3. «The Greco-Macedonian Elite. The Seleucids respected the cultural and religious sensibilities of their subjects but preferred to rely on Greek or Macedonian soldiers and administrators for the day-to-day business of governing. The Greek population of the cities, reinforced until the second century BCE by immigration from Greece, formed a dominant, although not especially cohesive, elite.»
- ↑ Victor, Royce M. (2010). Colonial education and class formation in early Judaism: a postcolonial reading. Continuum International Publishing Group. էջ 55. ISBN 978-0-567-24719-3. «Like other Hellenistic kings, the Seleucids ruled with the help of their "friends" and a Greco-Macedonian elite class separate from the native populations whom they governed.»
- ↑ Britannica, Seleucid kingdom, 2008, O.Ed.