Ֆիլիպ Ջեյմս Սելուեյ (անգլերեն՝ Philip James Selway; ծնվ.՝ 1967, մայիսի 23, Աբինգդոն, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա), բրիտանական Ռադիոհեդ ռոք-խմբի թմբկահար։

Ֆիլ Սելուեյ
Ֆիլ Սելուեյը համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Phil Selway
Ի ծնե անունՖիլիպ Ջեյմս Սելուեյ
Ծնվել էմայիսի 23, 1967(1967-05-23)[1][2] (56 տարեկան)
Աբինգդոն, Օքսֆորդշիր
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերԱլտերնատիվ ռոք
Էլեկտրոնիկա
Ինդի ռոք
Արտ ռոք
Մասնագիտությունթմբկահար, երգերի հեղինակ և երաժիշտ
ԳործիքներՀարվածային գործիքներ
ԼեյբլXL, TBD
ԿրթությունLiverpool John Moores University? և Abingdon School?
ԱնդամակցությունՌադիոհեդ
ԿապվածՌադիոհեդ
Կայքphilipselway.com
 Phil Selway Վիքիպահեստում

Ռադիոհեդ խմբագրել

Խմբում իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ, Ֆիլը երբեմն Ռադիոհեդի համերգների ժամանակ ելույթ է ունենում, որպես բեք-վոկալիստ, հատկապես There There երգում։ Նաև զբաղվում է հարվածային մեքենաների ծրագրավորմամբ, սկսած Kid A ալբոմից։ Ֆիլը Ռադիոհեդ խմբի տարիքով ամենամեծ անդամն է։ Մինչև Ռադիոհեդի հաջողված խումբ դառնալը նա անգլերեն և պատմություն էր դասավանդում Ջոն Մուրսի անվան Լիվերպուլյան համալսարանում, իսկ ավելի վաղ համատեղում էր սեսիոն երաժշտի և ուսուցչի աշխատանքները։ Ֆիլը հարվածային գործիքներ նվագել սովորել է Լոնդոնի Drumtech դպրոցում խմբի մեկ այլ անդամ Էդ Օ'Բրայենի հետ։ 2008 թվականին Gigwise նրան դասեց 26-րդ հորիզոնականում բոլոր ժամանակների լավագույն թմբկահարների ցանկում[3]։

Կողմնակի նախագծեր խմբագրել

2005 թվականին Ֆիլը ելույթ էր ունենում Dive Dive խմբի հետ, ինչպես նաև Ջոննի Գրինվուդի և վոկալիստ Ջարվիս Կոկերի հետ «Հարրի Փոթեր և հրդեհի գավաթ» ֆիլմում խաղացել է «Weird Sisters» խմբի անդամի դերը։ Նա նաև մասնակցել է Նիլ Ֆիննի «7 Worlds Collide» ալբոմի ձայնագրմանը։

Անձնական կյանք խմբագրել

Ֆիլը ծնվել է Աբինգդոնում, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա։ Ունի կին՝ Քեյթ, և երեք որդի՝ Լեո, Ջեյմի և Պատրիկ (որոնց նվիրված են Kid A, Amnesiac և Hail to the Thief ալբոմները համապատասխանաբար)։

Սկավառակագրություն խմբագրել

  • Familial (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Սելուեյ» հոդվածին։