Սեթից սար, լեռ է Ագուլիս քաղաքի հարավային մասում։ Ոչ մեծ բարձրությամբ լեռ է։ Ագուլիսի շրջակա լեռներից այս լեռը միակն էր, որի լանջերից ագուլիսցիները գարնանը հավաքում էին ծնթարյա կոչվող ուտելու բույսը։ Այս բույսի չորացած մասից ագուլիսցիները ստանում էին նաև հաճելի ու բուրումնավետ օղի[1]։

Սեթից սար
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՕրդուբադի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։