Սեդիր (Սեհիր; թուրքերեն՝ Sedir), փոքր կղզի Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզի կազմում։ Կղզին գտնվում է Էգեյան ծովում՝ Գյոքովա ծոցում։ Կղզին հաճախ կոչում են նաև «Կլեոպատրայի կղզի»։ Վարչատարածքային առումով պատկանում է Մուղլայի մարզի Ուլա շրջանին։ Կղզին հայտնի է իր ավազե յուրահատուկ լողափերով, որոնք վառ ոսկեգույն են։ Ըստ լեգենդի, լողափերի ավազը նավերով բերվել են Եգիպտոսից՝ թագուհի Կլեոպատրայի համար։ Ըստ լեգենդի, Կլեոպատրան կղզում գաղտնի հանդիպել է իր սիրեցյալին՝ Մարկոս Անտոնիոսին։ Կղզու լողափերը պահպանվում են Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից որպես ազգային արժեք, այդ իսկ պատճառով արգելվում է մտնել լողափ կոշիկներով, վերցնել սրբիչ, ինչպես նաև ծխել։ Որպեսզի ավազը մնա լողափում, լողափի ելքերի մոտ դրված ջրով տարաներ, որպեսզի դուրս գալուց առաջ մարդիկ լվան իրենց ոտքերը[1]։ Մուտքը դեպի լողափ վճարովի է[2]։ Կղզում են գտնվում նաև Քեդրաի անտիկ քաղաքի ավերակները։ Քսենոփոնի վկայությամբ, քաղաքի բնակիչների մեծ մասը եղել են բարբարոսներ[3]։

Սեդիր
Տեսակկղզի և հնագիտական հուշարձան
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՄուղլայի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Forbes.com. «Cleopatra's Beach in Sedir Island, Turkey». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  • Marmaristown.com. «About Cleopatra Island». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Острова Турции: солярий на яхте, пляж Клеопатры и "спагеты" // segodnya.ua
  2. Турция. Самостоятельные путешествия
  3. Tourism Directorate of Muğla Governorship. «General information on Sedir Island, Muğla». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.