Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեդա Հակոբյան (արաբ․՝ سيتا هاكوبيان‎‎, հուլիսի 28, 1950(1950-07-28)), հայկական ծագմամբ իրաքցի երգչուհի։ Երաժշտական կարիերան սկսել է 1968 թվականին, ունեցել է մեծ հաջողություն։ Հայտնի է որպես «Իրաքի ջերմ ձայն»[1] և համարվում է Իրաքի Ֆեյրուզը[2]։

Սեդա Հակոբյան
Ծնվել էհուլիսի 28, 1950(1950-07-28) (73 տարեկան)
Երկիր Իրաք
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Կայքsetahagopian.com
 Seta Hagopian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեդա Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Իրաքի Բասրա քաղաքում քրիստոնյա իրաքահայերի ընտանիքում։ Հայրը թենիս էր խաղում և որպես Իրաքի ներկայացուցիչ հանդես է եկել տարբեր մրցաշարերում։ Երաժշտական ասպարեզ մուտք գործելուց հետո Սեդան աշխատում է այնպիսի հայտնի կոմոպզիտորների հետ, ինչպիսիք են Թարիք ալ-Շիբլին, Ֆարուք Հիլալ Խամաշը, Էլիաս Ռահբանին և Ահմեդ Քասիմը։

Հակոբյանի երաժշտական ոճը առաջիններից էր, որ նորացրեց իրաքյան երգերը` արևմտյան գործիքների ներդրման և ժամանակակից փոփ երաժշտության միջոցով։ Սեդա Հակոբյանը համերգներով հանդես է եկել ամբողջ արաբական աշխարհում, այդ թվում` Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, ինչպես նաև Եվրոպայում` Ուզբեկստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բուլղարիայում և Իսպանիայում։

1997 թվականին Հակոբյանը հեռացել է Իրաքից և հաստատվել Կատարում։ Այժմ բնակվում է Տորոնտոյում։

Անձնականկյանք խմբագրել

Սեդան ամուսնացած է ռեժիսոր Էմադ Բաջատի հետ։ Ունեն երկու դուստր` Նովան և Նեիրը։ Նովա Էմադը նույնպես երգչուհի է, ապրում է Կանադայում և հետևում է մոր հետքերին` նորացնում է դասական իրաքյան երաժշտությունը` ներմուծելով նոր ժանրեր, օրինակ` հիփ-հոփ / Trance և Bossa-Nova: Նեիրը խմբագիր, ռեժիսոր և լուսանկարիչ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Iraqi Armenian vocalist singer and songwriter». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Seta Hagopian, the Fairuz of Iraq». Ajam Media Collective. 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել