Սեբաստիան Պինյերա
Միգել Խուան Սեբաստիան Պինյերա Էչենիկե (իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique, դեկտեմբերի 1, 1949[1][2], Սանտյագո, Չիլի), տնտեսագետ, պրոֆեսոր, գործարար, քաղաքական գործիչ, Չիլիի 36-րդ նախագահը (2010-2014)[3][4]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին վերընտրվել է այդ պաշտոնում[5]։
Սեբաստիան Պինյերա Miguel Juan Sebastián Piñera Echenique | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2010-2015 | ||
Նախորդող | Միշել Բաչելետ | |
Հաջորդող | Միշել Բաչելետ | |
| ||
մարտի 11, 1990 - մարտի 11, 1998 | ||
Հաջորդող | Կառլոս Բոմբեյ | |
| ||
2001, մայիսի 26 – 2004, մարտի 10 | ||
Նախորդող | Ալբերտո Կարդեմիլ | |
Հաջորդող | Սերխիո Դիես | |
Կուսակցություն՝ | «Ազգային վերածնունդ» (մինչև 2010), անկուսակցական (2011) | |
Կրթություն՝ | Չիլիի կաթոլիկ համալսարան Հարվարդի համալսարան | |
Մասնագիտություն՝ | իրավաբան | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1949 (73 տարեկան) | |
Ծննդավայր | Սանտյագո,![]() | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ի ծնե անուն | իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique | |
Հայր | Խոսե Պինյերա Կարվալլո | |
Մայր | Magdalena Echenique? | |
Ամուսին | Սեսիլ Մորել | |
Զավակներ | 4 | |
Կայք՝ | sebastianpinera.cl | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ | ||
ԿենսագրությունԽմբագրել
Պինյերան Խոսե Պինյերա Կարվալյոյի և Մագդալենա Էչենիկե Ռոսասի երրորդ երեխան է։ Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին Սանտյագոյում։ Սեբաստիան Պինյերան բասկ-կանտաբրիական ծագում ունի։ Մայրական կողմի նախնիներից են Լուիսա Պինտո Գարմենդիան՝ կրթված և ազնվական մի կին, նախագահ Անիբալ Պինտո Գարմենդիայի քույրը և նախագահ Ֆրանսիսկո Անտոնիո Պինտոյի դուստրը և մյուսը՝ Լուիսա Գարմենդիա Ալուռալդեն է, որը ինկերի վերջին կայսեր՝ Ուայնա Կապակի ժառանգն էր[6]։ Նա աշխարհի ամենաերկարակյաց կաթոլիկ եպիսկոպոսի՝ Բերնարդինո Պինյերայի զարմիկն է։
ԿրթությունԽմբագրել
Երբ Պինյերան մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Բելգիա, հետո՝ Նյու Յորք, որտեղ հայրը Չիլիի ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում։ Պինյերան Չիլի վերադարձավ 1955 թվականին և ընդունվեց Վերբո Դիվինո քոլեջ, որն ավարտեց 1967 թվականին[7]։
Այնուհետև Պինյերան ընդունվեց Չիլիի կաթոլիկ համալսարան, որն ավարտեց 1971 թվականին՝ ստանալով առևտրային ճարտարագետի որակավորում։ Ավարտելիս արժանացավ Ռաուլ Իվեր Օքսլի մրցանակի, որը տրվում էր յուրաքանչյուր դասարանի լավագույն ուսանողին[8]։
Պինյերան կրթությունը շարունակեց Հարվարդի համալսարանում՝ տնտեսագիտության ոլորտում։ Այս ժամանակաշրջանում համակուրսեցու հետ հեղինակեց «Ստրուկների միջշրջանային շարժման մեջ Հին Հարավի մասնաբաժինը» հոդվածը, որը տպագրվեց Տնտեսագիտության պատմություն ամսագրում[9]։ Հարվարդում 3 տարի ուսանելուց հետո Պինյերան ավարտեց՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան[10]։
Մանկավարժական կարիերաԽմբագրել
Համալսարանն ավարտելով Պինյերան սկսեց զբաղվել մանկավարժական գործունեությամբ 1971-1988 թվականներին։ Չիլիի համալսարանում, Չիլիի կաթոլիկ համալսարանում և Ադոլֆո Իբանյես համալսարանում տնտեսագիտություն էր դասավանդում։ 1971 թվականին Չիլիի համալսարանի Տնտեսագիտության դպրոցում տնտեսական քաղաքականության տեսություն էր դասավանդում, իսկ 1972 թվականին Վալպարաիսոյի բիզնես դպրոցում պրոֆեսոր էր[11]։
ՀիմնադրամներԽմբագրել
1989 թվականին Սեսիլիա Մորելի, Դանիկա Ռադիկի և Պաուլա Դելանոյի հետ ստեղծեց «Enterprising Women Foundation» հիմնադրամը, որն սկզբնապես կոչվում էր Երիտասարդների տուն։ Հիմնադրամի նպատակն էր աջակցել ցածր եկամուտ ունեցող երիտասարդ կանանց զարգացմանը[12]։
1993 թվականին Պինյերան ստեղծեց «Fundación Futuro» հիմնադրամը, որի նախագահն է հանդիսանում, տնօրեններն են Կրիստիան Բոսան, Մարիա Տերեսա Չադվիքը, Ուգո Մոնտեսը, Սեսիլիա Մորելը, Ռենատո Պոբլետեն և Ֆաբիո Վալդեսը։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Մագդալենա Պինյերան է։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Չիլիում արդարադատության զարգացմանը, ազատությանը և ժողովրդավարությանը[13]։ Պինյերայի՝ նախագահ դառնալուց հետո հիմնադրամը վերանվանվեց «Fundación Cultura y Sociedad»[14]։
Fundación Cultura y Sociedad հիմնադրամի ենթակայության ներքո ստեղծվում է Grupo Tantauco-ն՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաքելությամբ և ղեկավարվում է Խուան Կարլոս Ուրկիդին։ Այն նպատակ ուներ աջակցել Պինյերայի կողմից առաջ քաշված առաջարկներին, որը նրա նախագահության ժամանակ արդյունավետ պետք է դառնային[15]։ 2005 թվականին Պինյերան ստեղծեց Tantauco Park-ը՝ 1180 կմ² տարածք ունեցող մասնավոր արգելավայրը, որը նա գնեց Չիլոե կղզու ծայր հարավում՝ որպեսզի պաշտպանի շրջանի 118000 հա եզակի էկոհամակարգը։ Հիմնադրամը ղեկավարում է արգելավայրը, որը բաց է հասարակության համար և էկոզբոսաշրջային վայր է։
Grupo Tantauco-ն ևս մեկ նախագիծ առաջ քաշեց՝ «Մարդու իրավունքներ»-ը, որը հաշտության հույս էր չիլիացիների և այն մարդկանց միջև, որոնք Աուգուստո Պինոչետի բռնապետության ժամանակ տուժել էին մարդու իրավունքների ոտնահարումներից[16]։
Նախորդող Միշել Բաչելետ |
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերա մարտի 11, 2010 - մարտի 11, 2014 |
Հաջորդող Միշել Բաչելետ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Piñera Echenique (19 de diciembre de 1949)։ «Certificado de Nacimiento»։ Registro Civil de Chile
- ↑ BuscaBiografias.com։ «Miguel Juan Sebastián Piñera Echenique (tio piñi, brazos cortitos)»
- ↑ Piñera ratificado por Tricel: Llamó a “nueva transición” Archived 2016-03-04 at the Wayback Machine.. La Nación, 29 de enero de 2010.
- ↑ Infolatam (8 de abril de 2009)։ «Biografía de Sebastián Piñera Echenique»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-20-ին։ Վերցված է 2016-05-26
- ↑ Allen Julie (2017-12-17)։ «Former leader of Chile Sebastian Pinera returns to office after beating left-wing opponent»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2017-12-28
- ↑ Retamal Favereau, Julio; Celis Atria, Carlos; y Muñoz Correa, Juan Guillermo - "Familias Fundadoras de Chile, 1540-1600", Editorial Universitaria, Santiago, 1992. pg. 789
- ↑ (Իսպաներեն) Universia Sebastián Piñera Perfil
- ↑ «Caminos cruzados» (իսպաներեն), El Mercurio, http://diario.elmercurio.cl/detalle/index.asp?id=44b683ae-0698-4b29-a37e-54adbab1d7d3.
- ↑ Kotlikoff, Laurence J. & Piñera, Sebastián (1977), «The Old South's Stake in the Inter-Regional Movement of Slaves, 1850-1860», Journal of Economic History 37 (2): 434–450, doi:, http://www.jstor.org/stable/2118765
- ↑ Sandoval, Roberto Castillo (July 30, 2009), «La tesis doctoral de Sebastián Piñera» (իսպաներեն), Noticias secretas, http://noticiassecretas.blogspot.com/2009/07/la-tesis-doctoral-de-sebastian-pinera.html
- ↑ «Sebastián Piñera Echeñique — Senador» (իսպաներեն), Reseñas parlamentarias — Biblioteca del Congreso Nacional de Chile, արխիվացված օրիգինալից 2007-07-26-ին, https://web.archive.org/web/20070726205301/http://biografias.bcn.cl/pags/biografias/detalle_par.php?id=226, վերցված է 2016-05-26
- ↑ Fundacion Mujer Emprende Quienes Somos Archived 2010-01-15 at the Wayback Machine.
- ↑ (Իսպաներեն) Fundanción Futuro Quienes Somos
- ↑ Terra Semana clave para fundación a la que Piñera traspasará propiedad de Chilevisión
- ↑ Piñera2010 Conoce las propuestas medioambientales del Grupo Tantauco Archived 2009-12-07 at the Wayback Machine.
- ↑ Piñera2010 Grupo Tantauco: Derechos Humanos Archived 2009-11-16 at the Wayback Machine.
Արտաքին հղումներԽմբագրել
- Սեբաստիան Պինյերայի պաշտոնական կայքը Archived 2010-10-19 at the Wayback Machine.
- Extended biography by CIDOB Foundation (Իսպաներեն)
- Biographical notes, in Spanish (Իսպաներեն)
- Genealogy of the Piñera family in Chile (Իսպաներեն)