Սեբաստիան Մարոքին (իսպ.՝ Sebastián Marroquín, ի ծնե` Խուան Պաբլո Էսկոբար Հենաո (իսպ.՝ Juan Pablo Escobar Henao), փետրվարի 24, 1977(1977-02-24)[1], Մեդելյին, Կոլումբիա)[2][3], կոլումբիացի ճարտարապետ և գրող, ինչպես նաև Կոլումբիայի նարկոբարոն՝ Պաբլո Էսկոբարի որդին։

Սեբաստիան Մարոքին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1977(1977-02-24)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՄեդելյին, Կոլումբիա
ՔաղաքացիությունFlag of Colombia.svg Կոլումբիա
Մասնագիտությունճարտարապետ և գրող
Ծնողներհայր՝ Պաբլո Էսկոբար, մայր՝ Victoria Eugenia Henao Vallejo?
Juan Pablo Escobar Henao Վիքիպահեստում

Պաբլո Էսկոբարի մահըԽմբագրել

1993 թվականի դեկտեմբերի 2-ին, 44 տարեկան հասակում, Կոլումբիայի ազգային ոստիկանությունը հայտնաբերեց և սպանեց Պաբլո Էսկոբարին, երբ Էսկոբարը՝ Մեդելինի ամենավտանգավոր հանցագործը, զանգհարել էր իր ընտանիքին։ Էսկոբարի գտնվելու վայրը պարզել է Կոլումբիայի տեխնիկական հսկողության խումբը։ Երբ Էսկոբարը նկատեց, որ ոստիկանները շրջապատել են այն շենքը, որտեղ նա թաքնվել էր, նա իր թիկնապահի հետ միասին փախավ տանիք, որտեղ էլ ոստիկանները գնդակահարեցին նրան։

Հետագա կյանքԽմբագրել

Սկզբում Խուան Էսկոբարը իր մոր և քրոջ՝ Մանուելայի հետ փախան Մոզամբիկ, այնուհետև տուրիստական վիզայով գնացին Արգետինա, որտեղ վերջնականապես մնացին այնտեղ և դարձան քաղքացի, այսինքն աքսորվեցին իրենց հայրենի Կոլումբիայից։ Խուան Պաբլոն հեռախոսագրքից ընտրեց «ՍԵբաստիան Մարոքին» անուն ազգանունը և իրեն անվանակոչեց այդ նոր անունով, քանի որ նրան նոր ինքնություն էր անհրաժեշտ, քանի որ նա մտածում էր, որ սև մոգը անիծել էր իր անունը, որին նա հանդիպել էր Մոզամբիկում։ Մանուելան հիմա ապրում է Հյուսիսային Կենտրոնական Կառոլինայում, այլ կերպ ասած աշխատում է որպես տեխնիկական ինժեներ։

 
Սեբաստիանը հոր հետ, 1979 թվական

Չնայած նա և իր ընտանիքը շարունակում են գումար վաստակել Պաբլո Էսկոբարի անվան տակ (ինչպես օրինակ հագուստներ վաճառաելը, հավելյալ եկամուտ ստանանլու համար) և երեք անգամ փորձ են կատարել (սակայն անհաջող) ստեղծել ապրանքանիշ, որը կունենար Պաբլո Էսկոբարի անունը[4], Մարոքինը նախընտրում է կապված չլինել իր հոր հետ, ինչը նաև կապ ունի և հիշատակում է իր նախկին անունը, ինչպես նաև նա իրեն առանձնացնում է Մեդելինյան քարտելից և Կոլումբիայում թմրանյութերի անօրինական առևտրից։ Մարոքինը ավարտել է քոլեջը և ունի ճարտարապետի մասնագիտություն։ Այժմ նա իր կնոջ և որդու հետ ապրում է Պալերմո Սոհոյում, Բուենոս Այրես և աշխատում է, որպես ճարտարապետ։ Այդ օրերից ի վեր նա հանդիպել է իր հոր թշնամիներից ընդամնը մի քանիսին։ (Տես՝ «Հորս մեղքերը», 2009 թվականի փաստավավերագրական ֆիլմում)։

Մարոքինը ընդամենը երկու անգամ է վերադարձել Կոլումբիա՝ այցելելու իր հոր գերեզմանին և մասնակցելու փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային։ Նրան ևս մեկ անգամ թույլ չտվեցին մտնել Ասիենդա Նապոլես՝ Էսկոբարի տարածք, որը 20 քառակուսի կիլոմետր է (7,7 քմ) և գտնվում է Մեդելին քաղաքից 180 կիլոմետր հեռավորության վրա (110 մղոն դեպի արևելք), ինչը բռնագրավել է Կոլումբիայի կառավարությունը Էսկոբարի մահից հետո, և այժմ այն ղեկավարում է Պուերտո Տրիունֆոնի ինքնավար շրջանը, որպես Էսկոբարի հանցագործությունների հանրային պուրակ, ճամբար և թանգարան [5]։

Հորս մեղքերըԽմբագրել

«Հորս մեղքերը» (2009 թվական), արգենտինական փաստավավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է շուրջ 5 տարի, հետևելով Մարոքինին, երբ նա ներողություն խնդրեց այն զոհերի որդիներից, որոնց իր հայրը՝ նարկոբարոն եղած ժամանակ, հրամայել էր սպանել՝ Կոլումբիայում մեկ տասնամյակի ընթացքում կատարված ահաբեկչությունների ընթացքում"[6]։ Ֆիլմը նպաստեց այն բանին, որ նրանք հաշտվեցին և վերցավ այն թշնամանքը, որ կար նրանց մեջ։

Պաբլո Էսկոբար․ հայրսԽմբագրել

Օգտագործելով իր իրական անունը՝ Խուան Պաբլո Էսկոբար, Մարոքինը գրեց «Պաբլո Էսկոբար․ Հայրս»(2014) գիրքը [7][8][9]։ Հագուստով զբաղվելը այլևս շահութաբեր չէր։ Մարոքինը հայտարարեց, որ իր բիզնեսից ստացված շահույթը, որպես բարեգործություն կգնա իր հոր կողմից տուժածներին և Կոլումբիային։

Անժխտելի փաստերԽմբագրել

Netflix-ում եղած դեպքից հետո, Մարոքինը ասել է․ «Բացի անուններից ոչինչ չի փոխվել։ Այժմ թմրանյութերի շրջանառությունն ու կոռուպցիան ավելի շատ են»[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Imison Paul (սեպտեմբերի 6, 2015)։ «Pablo Escobar's son: Why I gave up my vow of revenge and work to reform drug policy»։ The Independent։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016 
  3. Álvarez Engel Martín (սեպտեմբերի 22, 2016)։ «Drug Baron Pablo Escobar’s Son Has Emerged As An Unlikely Voice For Peace»։ HuffPost։ Oath Inc.։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016 
  4. Agence France-Presse (սեպտեմբերի 14, 2013)։ Malkin Bonnie, ed.։ «Family of Pablo Escobar attempt to register his name as a brand»։ The Telegraph (Telegraph Media Group Limited)։ Վերցված է նոյեմբերի 23, 2018 
  5. Forero Juan (դեկտեմբերի 2, 2009)։ «Sebastian Marroquin speaks out about his father, Colombian kingpin Pablo Escobar»։ The Washington Post (The Washington Post Company)։ էջ 3։ Վերցված է հունվարի 6, 2014 
  6. Hocking Alex (մայիսի 3, 2010)։ «All my father left me was his watch: Juan Pablo Escobar»։ Colombia Reports։ Վերցված է հունվարի 6, 2014 
  7. Simon Yara (դեկտեմբերի 29, 2014)։ «'Pablo Escobar: My Father' Becomes Bestseller in Latin America; Escobar Jr. Says Father Helped Stigmatize Colombians»։ Latin Post։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  8. Gurney Kyra (դեկտեմբերի 5, 2014)։ «Top 10 Tales from Pablo Escobar’s Son’s Book»։ InsightCrime։ Վերցված է նոյեմբերի 23, 2018։ «Some of Escobar's relatives and associates discussed in the article include: Gustavo Gaviria, Victoria Eugenia Henao Vallejo (Marroquin's mother), Roberto Escobar and his wife, "El Gordo" (one of Escobar's men) on whom the drug lord pulled a cruel prank, Nicolas (Escobar's "chubby cousin"), Alba Marina (Marroquin's aunt), Alberto Fujimori and his chief intelligence officer Vladimiro Montesinos, Jorge Giron Terrazas "El Negro" Pabon (Escobar's friend), and Gilberto Rodriguez Orejuela» 
  9. «About Escobar Henao»։ Escobarhenao.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2016 
  10. Reid Claire (հոկտեմբերի 7, 2017)։ «Pablo Escobar's Son Warns Netflix 'Nothing Has Changed' When It Comes To Cartel Violence»։ LADbible։ Վերցված է նոյեմբերի 23, 2018