Սեբաստիան Հյոնիգ (գերմ.՝ Sebastian Florian Hönig, 1978[1]), գերմանացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Զբաղվում է գալակտիկայի ակտիվ միջուկների հետազոտության խնդիրներով։ 2002-2008 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 421 աստերոիդ[2], որոնցից 67-ը հայտնաբերել է համատեղ Նոելին Տեամոյի հետ[3]։ Բացի դա, Սեբաստիան Հյոնիգը հայտնաբերել է մի քանի գիսասղտեր, մասնավորապես նա ակտիվորեն մասնակցել է կարճ պարբերությամբ P/2007 R5 (SOHO) գիսաստղի հայտնաբերմանը և հետազոտություններին[4]։ Դեռևս համալսարանում ուսանելու տարիներին իր կատարած հաշվարկների հիման վրա նա նշեց, որ երկու գիսաստղերը՝ P/1999 R1-ը և P/2003 R5-ը, որոնք համապատասխանաբար դիտարկվել էին 1999 և 2003 թվականներին, իրականում հանդիսանում են միևնույն գիսաստղը[5], և իրավացիորեն կանխագուշակել է նրա հաջորդ հայտնությունը 2007 թվականին. սա հաստատեց փոքր պերիհելիային հեռավորությամբ պարբերական գիսաստղերի գոյությունը[6][7]։ Հետագայում Հյոնիգը հայտնաբերել է ավելի քան քառասուն այս դասի գիսաստղեր[8]։ Նրա հայտնաբերել է նաև երկար պարբերությամբ գիսաստղեր, օրինակ՝ C/2002 O4 Հյոնիգ։

Սեբաստիան Հյոնիգ
գերմ.՝ Sebastian Florian Hönig
Ծնվել է1978[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Պալոմարյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԳերմանական հետազոտական հիմնադրամ և Միջազգային աստղագիտական միություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Սեբաստիան Հյոնիգը հանդիսանում է Գերմանական գիտահետազոտական միության անդամ և աշխատում է Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանում[9]։

Պարգևներ խմբագրել

2003 թվականին նրան շնորհվել է Էդգար Ուիլսոնի մրցանակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #133915891 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Mike's SOHO Comet Hunt». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. Photo in the News: Sun Probe Spies New Periodic Comet
  5. Identification of a new short-period comet near the sun
  6. SOHO's first officially periodic comet
  7. La prima cometa SOHO ufficialmente dichiarata periodica
  8. «SOHO Comet Discoverers' Totals». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  9. «New Comet Hoenig - News from Sky & Telescope - SkyandTelescope.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  10. The Edgar Wilson Award Recipients

Արտաքին հղումներ խմբագրել