Սեբաստիան Կուրց (գերմ.՝ Sebastian Kurz, օգոստոսի 27, 1986(1986-08-27)[1][5][6][…], Վիեննա, Ավստրիա[1]), Ավստրիայի ներկայիս կանցլեր, պետական և քաղաքական գործիչ: 2013 թվականի դեկտեմբերի 13-ից պաշտոնավարում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում[7]: Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը:

Սեբաստիան Կուրց
2020 Sebastian Kurz Ministerrat am 8.1.2020 (49351572787) (cropped) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝ Վիեննայի համալսարան (2011)[2][3] և GRG 12 Erlgasse? (2004)[4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 27, 1986(1986-08-27)[1][5][6][…] (34 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
 
Կայք՝ sebastian-kurz.at
 
Ինքնագիր Sebastian Kurz Signature.svg

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Սեբաստիան Կուրցը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 27-ին Վիեննայում: Հայրը եղել է ինժեներ, մայրը՝ ուսուցչուհի[8]: Մեծացել է Վիեննայի Մայդլինգ շրջանում, որտեղ մինչ օրս բնակվում է: 1996 թվականին ընդունվել է Bundesgymnasium und Bundesrealgymnasium Erlgasse: 2004 թվականին ավարտելով բուհը՝ մեկ տարի ծառայել է Ավստրիա ԶՈՒ-ում: Այնուհետև սովորել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և երբ 2011 թվականին նշանակվեց ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում, ընթանում էր նրա ուսումնառության 13-րդ սեմեստրը[9]:

Երիտասարդ քաղաքական գործիչԽմբագրել

17 տարեկանում Կուրցը դարձել է Ավստրիական ազգային կուսակցության (ԱԱԿ) անդամ, իսկ 23 տարեկանում գլխավորել է կուսակցության Վիեննայի կոմիտեն[10]: 2009 թվականին ընտրվել է ԱԱԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ: 2010-2011 թվականներին եղել է Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ:

2011 թվականի ապրիլին դարձյալ նշանակվել է ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում: 2013 թվականին ընտրվել է Ավստրիայի խորհրդարանի անդամ:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարԽմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ Վերներ Ֆայմանի կառավարության օրոք: Կուրցի խնդրանքով նախարարությանն են կցվել նաև սոցիալական ինտեգրացիայի վերաբերող պետական լիազորությունները: Ներկայումս համարվում է ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև Ավստրիայի ողջ պատմության ընթացքում:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել