Սաֆրա հրապարակ (եբրայերեն՝ כיכר ספרא‎, Կիկար Սաֆրա), հանրային հրապարակ, որտեղ տեղակայված է Երուսաղեմի քաղաքապետարանը։ Համալիրն անվանվել է լիբանանցի-հրեա բարերար Էդմոնդ Սաֆրայի ծնողների՝ Յակոբ և Էսթեր Սաֆրաների պատվին։ Շինարարությունը սկսվել է 1988 թվականին և ավարտվել 1993 թվականին[1][2]։ Սաֆրա հրապարակը գտնվում է Յաֆֆայի ճանապարհի արևելյան ծայրում, արևելքից սահմանակից է Shivtei Yisrael (Իսրայելի ցեղեր) փողոցին և Թզահալ հրապարակի և Երուսաղեմի հին քաղաքի պատերի հետ ստեղծում է եռանկյուն։ Ռուսական վանատան պատմական շենքերի մի մասը վերականգնվել և ընդգրկվել է քաղաքային համալիրի մեջ։

Սաֆրա հրապարակը, արմավենիների ծառուղով, հետնամասում՝ քաղաքապետարանի շենքն է (աջից)

Հրապարակի գտնվելու վայրը, Երուսաղեմի արևմտյան և արևելյան նախկին միացման տեղում, խորհրդանշում է Երուսաղեմի բոլոր բնակիչներին ծառայելու նպատակը[1]։

Սաֆրա հրապարակի գլխավոր պլազան

Պատմություն խմբագրել

Երուսաղեմի քաղաքապետարանի պատմական շենքը կառուցվել է բրիտանացիների կողմից 1930 թվականին, բրիտանական մանդատի ժամանակ։ Քանի որ քաղաքն ավելի ընդարձակվեց, բնակչությանն ավելի ժամանակակից և բազմազան ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քաղաքային իշխանությունների գրասենյակները նույնպես ընդլայնվեցին և տարածվեցին ամբողջ քաղաքում։ Ապակենտրոնացված մունիցիպալ կառավարության նվազող դերով պայմանավորված՝ որոշվեց, որ Երուսաղեմի տեղական ինքնակառավարման մարմնի համար անհրաժեշտ է մեկ շենք։ Երկար քննարկումներից հետո ընտրվել է ներկայիս վայրը, չնայած 19-րդ դարի պատմական և մշակութային նշանակության շենքերի պահպանման մարտահրավերներին[1][3]։

 
Ռուսական հիվանդանոցի շենքը համալիրում ընդգրկված նշանավոր շենքերից մեկն է

Կանադացի-հրեա ճարտարապետ Ջեք Դայմոնդը և իսրայելական Kolker, Kolker, and Epstein ճարտարապետական ընկերությունը ընտրվել են երեք նոր շենքերից բաղկացած ծրագիր մշակելու համար, որը կներգրավեր գոյություն ունեցող տասը շինությունները` միասնական, ընդգրկուն վայր ստեղծելու համար։ Տասը գոյություն ունեցող շենքերը կպահպանվեն և կվերականգնվեն, որպեսզի պահպանեն քաղաքի պատմական բնույթը։

Յաֆֆա ճանապարհից դեպի համալիր հասնող աստիճանների եզրին կան 48 արմավենիներ, որտեղից էլ գալիս է Արմավենու պլազա (եբրայերեն՝ רחבת דקלים) անվանումը։ Երուսաղեմի խորհրդանիշ համարվող առյուծի մի քանի արձաններ նույնպես զարդարում են հրապարակը[4]։

 
Հանրային շուկա Սաֆրա հրապարակում, 2009 թ.

Փաբլիք արտ խմբագրել

 
United Buddy Bears ցուցահանդեսը Սաֆրայի հրապարակում, 2007 թ.

Համալիրի մուտքի մոտ Դանիելի այգին, որն անվանվել է Երուսաղեմի քաղաքապետ Դանիել Օսթերի պատվին։ Այգում տեղադրված են արվեստի մի քանի գործեր` քանդակ, որը հիմնված է մեծ, աշխատող Արքիմեդի պտուտակի վրա, և ջուր է հանում փոքրիկ լողավազանից, Ռոյ Լիխտենշտեյնի կերտած «Ժամանակակից գլուխ» քանդակը, որը հավերժացնում է Իսրայելի սպանված վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակը[5] և երուսաղեմցի քանդակագործ Ավրաահամ Օֆեքի ստեղծած «Իսահակի պարտավորվածությունը» քանդակը։

 
«Իսահակի պարտավորվածությունը» քանդակ

2007 թվականին Սաֆրայի հրապարակում կազմակերպվել է (օգոստոս-սեպտեմբեր) United Buddy Bears ցուցահանդեսը, 138 հատ 2 մետր բարձրությամբ արջերի քանդակներ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է տարբեր արտիստների կողմից[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Safra Square - City Hall». Jerusalem Municipality. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.says Արխիվացված 2007-09-27 Wayback Machine "... this area was chosen for its central location and for its accessibility to the Eastern (portion of the) city."
  2. עיריית ירושלים [Municipality of Jerusalem]. Haaretz (եբրայերեն). 2005 թ․ մայիսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «שדחו ןשי». Jerusalem Municipality. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Sister City - Jerusalem». Government of New York City. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Mideast Report». J weekly. Jewish Telegraphic Agency. 1997 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «United Buddy Bears The Art of Tolerance». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել