Սարդ-Մարդ. Տնից հեռու

Marvel Studios-ի և Columbia Pictures-ի կողմից նկարահանված սուպերհերոսային ֆիլմ (2019թ.)
(Վերահղված է Սարդ-մարդ: Տնից հեռուից)

«Սարդ-Մարդ. Տնից հեռու» (անգլ.՝ Spider-Man: Far From Home), ռեժիսոր Ջոն Ուոթսի 2019 թվականին թողարկված ամերիկյան գեղարվեստական ֆիլմը Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ։ Marvel-ի սուպերհերոսի մասին կոմիքսների էկրանավորումն է։ 2017 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունն է և թվով 23-րդ ֆիլմը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում, առաջինը «Անվերջության սագայից» հետո, որը սակայն ավարտում է կինոաշխարհի երրորդ գիծը։

Սարդ-Մարդ. Տնից հեռու
անգլ.՝ Spider-Man: Far from Home[1][2][3][…]
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[4][5], արկածային ֆիլմ[5], ֆանտաստիկ ֆիլմ և ֆիլմ սուպերհերոսների մասին
Թեմապատմություն հասունացման մասին
Թվականհուլիսի 2, 2019[6][7], հուլիսի 3, 2019[7], հունիսի 28, 2019[7], հուլիսի 4, 2019[7][8], հուլիսի 5, 2019[7] և հուլիսի 10, 2019[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ուոթս[9][10]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՔրիս ՄաքՔեննա[4] և Էրիկ Սոմերս[4]
ԴերակատարներԹոմ Հոլանդ[11][9][10], Սեմյուել Ջեքսոն[11][9][10], Ջեյք Ջիլենհոլ[11][9][10], Մարիսա Թոմեյ[11][12], Ջոն Ֆավրո[11][4], Զենդայա[11][9][13], Ջեյքոբ Բատալոն[11][14], Թոնի Ռևոլորի[11][4], Անգուրի Ռայս[11][4][14], Ռեմի Հիի[11][4], Մարտին Սթար[11][4], Ջ. Բ. Սմուվ[11][4], Խորխե Լենդեբորգ[11], Քոբի Սմալդերս[11], Նուման Աջար[11][4], Zach Barack?[11], Zoha Rahman?[11], Yasmin Mwanza?[11], Joshua Sinclair-Evans?[11], Tyler Luke Cunningham?[11], Sebastian Viveros?[11], Թոնի Գարն[11], Փիթեր Բիլինգսլի[11], Clare Dunne?[11], Nicholas Gleaves?[11], Քլեր Ռաշբրուք[11], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[11][12], Jeroen van Koningsbrugge?[11][12], Michael de Roos?[11], Jan Paul Buijs?[11], Sergio Pierattini?[11], Anjana Vasan?[11], Brian Law?[11], Evelyn Mok?[11], Tatiana Lunardon?[11], Ջադա Բենեդետտի[11], Լուկաշ Բեխ[11], Alessandro Giuggioli?[11], Petr Opava?[11], Giuseppe Andriolo?[11], Փեթ Քիրնան[11], Բեն Մենդելսոն[11], Շերոն Բլին[11], Michal Kubal?[9] և Ռոբերտ Դաունի[12]
ՕպերատորՄեթյու Ջեյ Լլոյդ
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վենետիկ, Լոնդոն, Ixtenco?, Պրահա, Բեռլին և Broek op Langedijk?
ԿինոընկերությունMarvel Studios, Sony Pictures Entertainment[4] և Columbia Pictures[4]
Տևողություն129 րոպե[15][10][16]
Բյուջե160 000 000 $[15][5]
Շահույթ390 532 085 $[17], 1 131 927 996 $[17] և 198 999 549 $[18]
ՆախորդՍարդ-Մարդ. Վերադարձ տուն
ՀաջորդՍարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man: Far From Home Վիքիպահեստում

2016 թվականի հոկտեմբերին բանակցություններ են սկսվել «Սարդ-Մարդ. Վերադարձ տուն» ֆիլմի շարունակության վերաբերյալ, որի թողարկման ամսաթիվը հայտարարվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Հոլանդը նկարահանումների համար պայմանագիր է կնքել 2017 թվականի հուլիսին։ 2017 թվականի դեկտեմբերին հաստատվել է, որ Ուոթսը կմասնակցի ֆիլմի նկարահանումներին։

Սյուժե խմբագրել

«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի իրադարձություններից հետո Փիթեր Փարքերը վերապրում է իր ավագի՝ Թոնի Ստարկի մահը։ Ամառային արձակուրդին ընկերների հետ ուղևորվելով Եվրոպա[19]՝ Փիթերը հավաքագրվում է Նիկ Ֆյուրիի և Մարիա Հիլի կողմից, որոնք ծանոթացնում են պատանուն խորհրդավոր Միստերիոյի հետ։ Վերջինս օգնություն է խնդրում Էլեմենտալների՝ Եվրոպայում տարերային աղետներ բերող և Միստերիոյի նման զուգահեռ այլ իրականությունից եկած արարածների դեմ պայքարելու համար[Ն 1][20][21]:

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Դեր
Թոմ Հոլանդ Սարդ-մարդ Սարդ-մարդ
Սեմյուել Լ. Ջեքսոն Նիկ Ֆյուրի Նիկ Ֆյուրի
Զենդայա Միշել «Էմ-Ջեյ» Ջոնս Միշել «Էմ-Ջեյ» Ջոնս
Քոբի Սմոլդերս Մարիա Հիլ Մարիա Հիլ
Ջոն Ֆավրո[22] Հարոլդ «Հեփի» Հոգան Հարոլդ «Հեփի» Հոգան
Ջեյ Բի Սմուվ պարոն Դելլ պարոն Դելլ
Ջեյքոբ Բատալոն Նեդ Նեդ
Մարտին Սթար[23] պարոն Հարինգթոն պարոն Հարինգթոն
Մարիսա Տոմեյ Մեյ Փարքեր Մեյ Փարքեր
Ջեյք Ջիլենհոլ Քվենտին Բեկ / Միստերիո Քվենտին Բեկ / Միստերիո
Տոնի Ռևոլորի[24] Ֆլեշ Թոմփսոն Ֆլեշ Թոմփսոն
ԱՆգուրի Ռայս[25] Բեթի Բրանտ Բեթի Բրանտ
Հեմկի Մադերա պարոն Դելմար պարոն Դելմար
Նուման Աջար Դիմիտրի Դիմիտրի
Ռեմի Հայ[26] Բրեդ Դևիս Բրեդ Դևիս
Օլի Հիլ[24] անհայտ
Զաք բարաք[27] անհայտ
Սթեն Լի[28] կամեո

Ստեղծման պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

2016 թվականի հունիսին Sony Pictures ընկերության նախագահ Թոմ Ռոտմանը հայտարարել է, որ Sony-ն և Marvel Studiosը ծրագրում են ընդլայնել Սարդ-Մարդու մասին ֆրանշիզը «Սարդ-Մարդ. Տունդարձ» ֆիլմի պրեմիերայից հետո[29]։ Marvel Studios ընկերությունը ավելի վաղ ուներ միտք քայլելու Հարի Փոթերի հետքերով, որպեսզի յուրաքանչյուր ֆիլմի սյուժեն գրավում էր նոր ֆիլմ ամեն ուսումնական տարվա սկզբում[30]։ Երկրորդ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Փիթեր Փարքեր/Սարդ-Մարդու՝ միջին դպրոցի 10-րդ դասարանում սովորելու ընթացքում[31]։ 2016 թվականի հոկտեմբերին սկսվել են քննարկումներ սիքվելի վերաբերյալ, ներառյալ այն հարցը, թե ով պետք է լինի ֆիլմի չարագործը[32]։ Թոմ Հոլանդը պայմանագիր է կնքել Սարդ-Մարդու վերաբերյալ երեք ֆիլմերում, այդ թվում նաև «Տունդարձում» նկարահանվելու համար[33]։ Դեկտեմբերին՝ «Տունդարձ» ֆիլմի առաջին թրեյլերի հաջող թողարկումից հետո, Sony-ն հայտարարել է սիքվելի թողարկման ամսաթիվը[34]։

2017 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Sony-ն Երկաթե մարդու փոխարեն օգտագործում է Marvel Studios-ի այլ կերպարը[35]։ Քևին Ֆայգին հայտարարել է, որ Marvel-ը և Sony-ն դեռ նոր են սկսել սիքվելի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները[36]։ Marvel-ը և Sony-ն շատ էին ուզում ռեժիսոր Ջոն Ուոթսին վերադարձնել սիքվելի վրա աշխատելու համար[37]։ Բացի այդ, Ֆայգին նշել է, որ ֆիլմը կկոչվի այնպես, ինչպես «Տունդարձը», միայն կավելացվի ենթավերնագիր, և վերնագրում չի ններառվի «2» թիվը։ Պրոդյուսերը նաև նշել է, որ նկարահանումները պետք է սկսվեն 2018 թվականի ապրիլին կամ մայիսին[38]։ Պասկալը նշել է, որ ֆիլմի իրադարձությունները պետք է սկսվեն «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմից մի քանին րոպե անց[39]։ Ինչպես «Տունդարձի» դեպքում, այնպես էլ այս ֆիլմում կներկայացվի չարագործ, որին դեռ երբեք չեն տեսել ոչ մի էկրանավորման մեջ[40]։ 2017 թվականի հուլիսին Ուոթսն սկսել է բանակցություններ ստուդիաների հետ, որպեսզի նորից զբաղեցնի ռեժիսորական աթոռը[41]։ Այդ ժամանակ Մարիսա Թոմեյը հետաքրքրված էր նախորդ ֆիլմում կատարած Մեյ Փարքերի դերին վերադառնալով[42]։

Նախապատարաստում խմբագրել

2017 թվականի օգոստոսին ֆիլմն անցել է նախաարտադրությոան փուլ[38]։ Այդ ժամանակ Քրիս Մաքենան և Էրիկ Սոմերսը, որ «Տունդարձի» սցենարիստներն են, եզրափակիչ բանակցություններ էին վարում ստուդիայի հետ ֆիլմի վրա կատարվող աշխատանքներին մասնակցելու համար[43]։ 2017 թվականի հոկտեմբերին Ջեյքոբ Բատալոնը (Նեդ) պայմանագիր է կնքել ֆիլմում նկարահանվելու համար[44]։ 2017 թվականի դեկտեմբերին Ուոթսը նշանակվել է սիքվելի ռեժիսոր[45]։ 2018 թվականի փետրվարին Զենդայան (Միշել «Էմ Ջեյ» Ջոնս) հաստատել է ֆիլմում իր մասնակցությունը[46]։ Ապրիլի վերջին Ֆայգին հայտարարել է, որ նկարահանումները կսկսվեն 2018 թվականի սկզբին Լոնդոնում, այլ ոչ թե Ատլանտայում, որտեղ նկարահանվել էր առաջին ֆիլմը։ Պրոդյուսերը ճշտել է, որ ֆիլմի իրադարձությունները կծավալվեն երկրարգնդի այլ հատվածներում ևս, բացի Նյու Յորքից[47]։ Մեկ ամիս անց Ջեյք Ջիլենհոլը բանակցություններ է սկսել Միստերիոյի դերի համար։ Մինչ այդ հաստատվել էր Թոմեյի, Մաքեննայի և Սոմերսի մասնակցությունը[48][49]։ 2018 թվականի հունիսի վերջին Հոլանդը հրապարակել է ֆիլմի անվանումը[50] և հաստատել Ջիլենհոլի մասնակցությունը ֆիլմում[51]։ Ֆայգին նշել է, թե վտանգ է եղել, որ ֆիլմի անվանումը կարող է հայտնվել համացանցում, այդ պատճառով էլ Marvel-ի ղեկավարությունը որոշել է նախօրոք ներկայացնել այն[52]։

Նկարահանումներ խմբագրել

 
Ֆիլմի նկարահանման հրապարակը Վենետիկում

Նկարահանումները մեկնարկել են Անգլիայի Հարթֆորդշիր քաղաքում 2018 թվականի հուլիսի 2-ին[53] «Ջորջի ամառը» աշխատանքային վերնագրով[54]։ Արտադրության մեկնարկից անմիջապես հետո Հեմկի Մադերան (պարոն Դելմարը)[55], Ջեյ Բի Սմուվը[56] և Նուման Աջարը պայմանագիր են կնքել նկարահանումներին մասնակցելու համար[57]։ Նկարահանումներն անցկացվել են Լոնդոնում[47]։ Օգոստոսի սկզբին Սեմյուել Լ․ Ջեքսոնը (Նիկ Ֆյուրի) և Քոբի Սմոլդերսը (Մարիա Հիլ) հաստատել են իրենց մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին[58]։ Արտադրությունն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 17–ին[59]։

Վարձույթ խմբագրել

Ժապավենը ԱՄՆ-ում վարձույթի դուրս է եկել 2019 թվականի հուլիսի 2-ին[60]։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 4-ին[61]։

Ծրագրեր ապագայի համար խմբագրել

Երրորդ ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Փիթեր Փարքերի՝ միջին դպրոցի ավարտական դասարանում սովորելու ընթացքում[31]։ Այն թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» վերնագրով։

Նշումներ խմբագրել

  1. Նմանատիպ տեղափոխությունները՝ Անվերջության ձեռնոցի մատերի հարվածի հետևանք է «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Spider-Man: Far from Home | Kansallinen audiovisuaalinen instituutti | Elonet
  2. Spider-Man: Far from Home - YouTube
  3. Spider-Man: Far from Home - Invidious
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  5. 5,0 5,1 5,2 Box Office Mojo — 1999.
  6. D'Alessandro A. ‘Spider-Man: Homecoming 2’ Shoots Web Around Independence Day 2019; ‘Bad Boys 4’ Moves To Memorial Day // Deadline Hollywood — 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Spider-Man: Far from Home (2019) - IMDb
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 https://www.imdb.com/title/tt6320628/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 蜘蛛侠:英雄远征 (豆瓣)
  13. Spider-Man: Far From Home - film 2019 - AlloCiné
  14. 14,0 14,1 Spider-Man: Far from Home Reviews - Metacritic
  15. 15,0 15,1 http://jpbox-office.com/fichfilm.php?id=18243
  16. https://www.bbfc.co.uk/release/spider-man-far-from-home-q29sbgvjdglvbjpwwc00mdm0nte
  17. 17,0 17,1 https://www.boxofficemojo.com/movies/?id=spidermanhomecoming2.htm
  18. https://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=spidermanhomecoming2.htm
  19. Lussier, Germain (2018 թ․ հունիսի 26). «The Avengers 4 Trailers Are Going To Have A Weird Marketing Problem». Gizmodo (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  20. «Человек-Паук: Вдали от дома» (ռուսերեն). Walt Disney Studios Sony Pictures Releasing. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. Morrison, Matt (2018 թ․ դեկտեմբերի 8). «Spider-Man & Mysterio Team Up Against Elementals in Far From Home». Screen Rant (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. Warner, Sam (2018 թ․ սեպտեմբերի 7). «Spider-Man: Far from Home set picture confirms the return of an MCU favourite». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  23. Chitwood, Adam (2019 թ․ հունվարի 15). «First 'Spider-Man: Far From Home' Trailer Sends Peter Parker on a European Vacation» (անգլերեն). Collider. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  24. 24,0 24,1 James, David (2018 թ․ հուլիսի 23). «Tom Holland Hangs Out With Spider-Man: Far From Home Cast In New Pic» (անգլերեն). We Got This Covered. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  25. Barnhardt, Adam (2018 թ․ սեպտեմբերի 29). «Tom Holland Battles A Pigeon in New 'Spider-Man: Far From Home' Set Photos» (անգլերեն). Comicbook.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. Gonzalez, Umberto (2018 թ․ օգոստոսի 14). «'Crazy Rich Asian' Star Remy Hii Joins 'Spider-Man: Far From Home' Cast (Exclusive)». TheWrap (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  27. Kroll, Justin (2019 թ․ հունվարի 18). «Transgender Actor Zach Barack Joins Sony's 'Spider-Man: Far From Home'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  28. Anderton, Ethan (2019 թ․ մարտի 11). «Stan Lee Cameo Confirmed for 'Avengers: Endgame' and 'Spider-Man: Far From Home'». /Film (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  29. Galloway, Stephen (2016 թ․ հունիսի 23). «Tom Rothman on 'Spider-Man' Plans and Loving 'Ghostbusters' Trolls: "Can We Please Get Some More Haters to Say Stupid Things?"». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  30. Chitwood, Adam (2016 թ․ հուլիսի 27). «Kevin Feige Says 'Spider-Man' Sequels Could Follow the 'Harry Potter' Format» (անգլերեն). Collider.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  31. 31,0 31,1 Sciretta, Peter (2017 թ․ ապրիլի 3). «'Spider-Man: Homecoming' Set Visit: Everything We Learned - Page 3» (անգլերեն). /Film. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  32. Nordstrom, Leigh (2016 թ․ հոկտեմբերի 16). «Robert Pattinson, Sienna Miller Talk 'The Lost City of Z'». Women's Wear Daily (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  33. Siegel, Tatiana (2016 թ․ նոյեմբերի 9). «Tom Holland Learned He Got His 'Spider-Man: Homecoming' Role From a Marvel Instagram Post». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  34. D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 9). «'Spider-Man: Homecoming 2' Shoots Web Around Independence Day 2019 Frame; 'Bad Boys 4' Moves To Memorial Day» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  35. Siegel, Tatiana; Kit, Borys (2017 թ․ հունիսի 21). «How Sony Learned to Cede Control to Marvel on 'Spider-Man: Homecoming'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. Rooney, Matt (2017 թ․ հունիսի 24). «Exclsuive: Kevin Feige Talks Spidey's Future & Studio Collaborations» (անգլերեն). JoBlo.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  37. Chitwood, Adam (2017 թ․ հունիսի 26). «'Spider-Man: Homecoming 2': Director Jon Watts Likely to Return» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  38. 38,0 38,1 Chitwood, Adam (2017 թ․ հունիսի 26). «'Spider-Man: Homecoming 2' Filming Dates, Title Details Revealed» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  39. Taylor-Foster, Kim (2017 թ․ հունիսի 28). «EXCLUSIVE: Sony's Spider-Man Movies Happen in the "Same Reality" as the MCU» (անգլերեն). Фэндом. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  40. Daniell, Mark (2017 թ․ հուլիսի 2). «Marvel's Kevin Feige on Spider-Man, the future of the MCU and replacing Robert Downey Jr». Toronto Sun (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  41. Ford, Rebecca; Kit, Borys (2017 թ․ հուլիսի 19). «'Spider-Man: Homecoming' Director in Talks to Return for Sequel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. Setoodeh, Ramin (2017 թ․ հուլիսի 21). «Marisa Tomei on Playing Aunt May in 'Spider-Man: Homecoming,' Sequels and Hollywood Sexism». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  43. Kit, Borys (2017 թ․ օգոստոսի 30). «'Spider-Man: Homecoming' Writers Returning for Sequel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  44. Alexander, Julia (2017 թ․ հոկտեմբերի 5). «Peter Parker's best friend, Ned, may show up in an Avengers movie». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  45. Hood, Cooper (2017 թ․ դեկտեմբերի 9). «Kevin Feige Confirms Jon Watts Will Direct Spider-Man: Homecoming 2» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  46. Kit, Borys; Galuppo, Mia (2018 թ․ փետրվարի 9). «Jake Gyllenhaal, Ansel Elgort, Zendaya to Star in Crime Drama 'Finest Kind'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  47. 47,0 47,1 Lussier, Germain (2018 թ․ ապրիլի 22). «The Sequel to Spider-Man Homecoming Spans the Globe» (անգլերեն). io9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  48. Kroll, Justin (2018 թ․ մայիսի 21). «Jake Gyllenhaal Eyed for Villain Role in 'Spider-Man: Homecoming' Sequel». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  49. Vlessing, Etan; Kit, Borys (2018 թ․ մայիսի 21). «Jake Gyllenhaal in Talks to Star in 'Spider-Man: Homecoming' Sequel». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  50. Patches, Matt (2018 թ․ հունիսի 23). «Tom Holland just revealed the full title of Spider-man 2». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  51. Couch, Aaron (2018 թ․ հունիսի 23). «Tom Holland Reveals Next 'Spider-Man' Movie Is Called 'Far From Home'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  52. Fischer, Russ (2018 թ․ հուլիսի 8). «Kevin Feige Still Won't Tell Us All Marvel's Future Plans». Birth.Movies.Death (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  53. Stone, Sam (2018 թ․ հուլիսի 2). «First Spider-Man: Far From Home Set Photos Surface» (անգլերեն). Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  54. Marc, Christopher (2017 թ․ դեկտեմբերի 19). «'Spider-Man 2′ Working Title Continues Jon Watts' Reference To Seinfeld». Omega Underground (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  55. Grebey, James (2018 թ․ հուլիսի 3). «'Spider-Man: Far From Home' Photos Reveal an Unexpected Returning Character». Inverse (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  56. Fleming Jr, Mike (2018 թ․ հուլիսի 9). «J.B. Smoove Joins 'Spider-Man: Far From Home'». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  57. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 17). «'Spider-Man: Far From Home' Adds Numan Acar». Deadline.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  58. Buchanan, Kyle (2018 թ․ օգոստոսի 7). «Spider-Man: Far From Home Adds Samuel L. Jackson, Cobie Smulders». Vulture.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  59. Hood, Cooper (2018 թ․ հոկտեմբերի 16). «Spider-Man: Tom Holland Announces Far From Home Has Wrapped». Screen Rant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  60. Schaefer, Sandy (2019 թ․ ապրիլի 17). «Spider-Man: Far From Home Release Date Moves Up 3 Days». Screen Rant (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  61. ««Վերջնախաղից» հետո. Դուրս է եկել «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմի հուզիչ թրեյլերը». ԿինոՊրես. 2019 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ. Տնից հեռու» հոդվածին։