Սարդ-խաչափառ
Սարդ-խաչափառ
Սարդ-խաչափառը տերևի վրա (Ozyptila praticola)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Thomisidae
Sundevall, 1833
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սարդ-խաչափառներ[1], կամ էլ սարդ-խեցգետին[1] (լատին․՝ Thomisidae) — մտնում է սարդերի ընտանիքի մեջ։ Իր կողք շարժվելու հնարավորությունից նրան անվանել են նաև բոկոհոդ։ Նրա առաջին երկու զույգ ոտքերը, որոնք տեղաբաշխված են ճակատի մոտ, ավելի երկար ու մեծ են, քան երրորդ ու չորրորդ զույգ ոտքերը։ Սարդ-խաչափառների մեծ մեծ մասը (օրինակ, Thomisus spp., Misumena spp.) իրենց հիմնական ժամանակը անցկացնում են ծաղիկների վրա, սպասելով իրենց որսին։ Այլ տեսակներ (օրինակ, Xysticus spp.) իրենց ուտեստին հանդիպում են ավելի շատ ծառերի վրա։ Խաչափառները սարդոստայններ չեն պատրաստում, նրանք միայն իրենց ճկուն և արագաշարժ ոտքերի միջոցով են կարողանում որս անել։ Սարդ-խաչափառները, ճշմարիտ ասած, ունեն մի պաշտպանիչ գունազարդում, որը նրանց պաշտպանում է ավելի մեծ ու վտանգավոր գիշատիչներից, և այդ նյութը նրանք կարողանում են ստեղծել իրենց մաշկի կերպարանափոխության միջոցավ։ Այս սարդ տեսակների մեջ կան այնպիսիք ովքեր ապրում են սովորաբար ավելի վառ գունավոր ծաղիկների վրա, կան նաև այնպիսիքները ովքեր ապրում են ծառի կեղևների կամ էլ դարչնագույն գետնի վրա։ Մի շարք տեսակների մոտ գոյություն ունեն բազմագույնավորվածության կարողություն։ Համաշխարհային կենդանական աշխարհում գոյություն ունի ավելի քան 170 սարդային ընտանիք, և ավելի քան 2000 տեսակ։ Այս տեսակի սարդերը մարդկանց համար վտանգավոր չեն։

Տեսակներ խմբագրել

և այլ տեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լանգե Ալեկսանդր Բորիսովիչ Չելիցերատայի ենթատեսակ // Կենդանիների կյանք։ Том 3. Членистоногие: трилобиты, хелицеровые, трахейнодышащие. Онихофоры / под ред. М. С. Гилярова, Ф. Н. Правдина, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1984. — С. 69. — 463 с.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-խաչափառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-խաչափառ» հոդվածին։