«Սարդ-Մարդ. Սարդեզերքի երկայնքով» սպասվելիք ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆիլմ սուպերհերոսների մասին՝ հիմնված Marvel Comics-ի ստեղծած Մայլս Մորալեզի / Սարդ-Մարդու կերպարի վրա, որն արտադրվել է Columbia Pictures և Sony Pictures Animation կինոընկերությունների կողմից՝ Մարվելի հետ համագործակցությամբ։ Դրա գործողությունը ծավալվում է բազմատիեզերքում՝ «Spider-Verse» կոչվող այլընտրանքային տիեզերքում։ Ֆիլմը տեղայնացնելու է Sony Pictures Releasing ընկերությունը, իսկ նկարահանելու է ռեժիսոր Խոաքիմ Դոս Սանտոսը՝ Դևիդ Քալահեմի սցենարով։ Գլխավոր կերպարների հնչյունավորմանը մասնակցելու են Շամիք Մուրը և Հեյլի Ստեյնֆիլդը։

Սարդ-Մարդ. Սարդեզերքի երկայնքով
անգլ.՝ Spider-Man: Across the Spider-Verse
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԱնիմացիոն ֆիլմ սուպերհերոսների մասին
ՀիմքՍթեն Լիի, Սթիվ Դիտկոյի Սարդ-Մարդ
Բրայան Բենդիսի, Սարա Պիքելիի Մայլս Մորալեզ
Թվական2023
ՊրեմիերաՀունիսի 2, 2023 (2023-06-02) (ԱՄՆ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԽոաքիմ Դոս Սանտոս
Պրոդյուսեր
  • Էմի Փասքալ
  • Ֆիլ Լորդ
    Քրիստոֆեր Միլեր
Սցենարի հեղինակԴևիդ Քալահեմ
Դերակատարներ
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն
Կինոընկերություն
Տևողություն140 րոպե[1]
Բյուջե100 000 000 $
ՏեղայնացնողSony Pictures Releasing
ՆախորդՍարդ-Մարդ։ Դեպի Սարդեզերք
ՀաջորդSpider-Man: Beyond the Spider-Verse?
IMDbID 9362722
ԿինոՊոիսկID 1219177
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man: Across the Spider-Verse Վիքիպահեստում

Sony-ն սկսել է սիքվելի արտադրությունը մինչև «Սարդ-Մարդ. Դեպի Սարդեզերք» ֆիլմի 2018 թվականի թողարկումը։ Այդ ժամանակ աշխատանքին արդեն ներգրավված են եղել Դոս Սանտոսը և Քալահեմը։ Պլանավորվում էր, որ ֆիլմը կենտրոնանալու է Մորալեզի և Գվեն Սթեյսիի հարաբերությունների վրա, դրա հետ մեկտեղ մեկնարկելով ֆիլմի կանանց վրա կենտրոնացած սփին-օֆֆը։ Ֆիլմի համար անիմացիոն աշխատանքները սկսվել են 2020 թվականի հունիսին։

Սիքվելի թողարկումը նախատեսվում է 2023 թվականի հունիսի 2-ին։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2018 թվականի նոյեմբերի դրությամբ՝ «Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով» ֆիլմի թողարկումից մեկ ամիս անց Sony Pictures Animation ընկերությունը սկսել է դրա սիքվելի զարգացումը[4] նախագծի շուրջ «անհավանական իրարանցման» պատճառով[5]։ Սպասվում էր, որ սիքվելը շարունակելու է Շամիք Մուրի հնչյունավորած Մայլս Մորալեսի պատմությունը՝ աշխատելով առաջիմ ֆիլմի ընթացքում «տնկված սերմերի» վրա[4]։ Խոաքիմ Դոս Սանտոսը և Դևիդ Քալահեմն ընտրվել են ֆիլմը համապատասխանաբար նկարահանելու է և գրելու համար, իսկ առաջին ֆիլմի պրոդյուսեր Էմի Փասքալը դարձել է նաև սիքվելի պրոդյուսերը։ Ավելի ուշ Փասքալը հայտարարել է, որ ֆիլմը կենտրոնանալու է Մորալեսի և Գվեն Սթեյսիի հարաբերությունների վրա՝ բացահայտելով այդ երկու կերպարների միջև սիրավեպը, որը կտրվել է առաջին ֆիլմից։ Նա հավելել է, որ սիքվելը «մեկնարկային հարթակ» է ծառայելու Ստեյնֆելդի մասնակցությամբ նախկինում հայտարարված կանանց վրա կենտրոնացած սփին-օֆֆի համար[3]։

Սոնին պաշտոնապես հաստատել է սիքվելը 2019 թվականի նոյեմբերին՝ նշանակելով 2022 թվականի ապրիլի 8-ը որպես թողարկման ամսաթիվ։ Հաստատվել է, որ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլերը վերադառնալու են որպես սիքվելի պրոդյուսերներ[6]։ Լորդը հայտնել է, որ ֆիլմը ներառելու է «Ճապոնական Սարդ-Մարդին» 1978 թվականի նույնանուն հեռուստասերիալից[7]։ Սոնին տեղափոխել է թողարկման ամսաթիվը 2022 թվականի հոկտեմբերի 7-ի վրա COVID-19 համավարակի պատճառով[8]։

Անիմացիա և ձևավորում խմբագրել

Լորդը հայտնել է, որ ֆիլմի նոր կերպարների համար ձևավորման աշխատանքը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին[7]։ 2020 թվականի մարտին կատակերգական գրքերի նկարիչ Քրիս Անկան հայտնել է, որ աշխատել է սիքվելի վրա[9]։ 2020 թվականի հունիսի 9-ին գլխավոր անիմատոր Նիք Քոնդոն հայտարարել է ֆիլմի արտադրության սկզբի մասին[10]։

Մարքեթինգ խմբագրել

2020 թվականի մայիսին Սոնւին գովազդային համագործակցության մեջ է մտել Hyundai Motor ընկերության հետ՝ դրանց նոր մոդելները և տեխնոլոգիաները ֆիլմում ցուցադրելու համար[11]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբեի 7-ին[8]։ Ի սկզբանե այն պետք է թողարկվեր 2022 թվականի ապրիլի 8-ին, սակայն COVID-19 համավարակի պատճառով պրեմիերան տեղափոխվել է 2022 թվականի հոկտեմբերի վրա[8]։

Սփին-օֆֆ խմբագրել

2018 թվականի նոյեմբերին Սոնին սկսել է «Սարդ-Կին» ֆիլմի արտադրությունը, որը կենտրոնացած է լինելու կանանց երեք սերունդների վրա։ Բեք Սմիթն ընտրվել է սփին-օֆֆը գրելու[2], իսկ Լորեն Մոնթգոմերին բանակցությունների մեջ է եղել այն նկարահանելու համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbfc.co.uk/release/spider-man-across-the-spider-verse-q29sbgvjdglvbjpwwc0xmdewmdc5
  2. 2,0 2,1 Fleming Jr., Mike (2018 թ․ նոյեմբերի 27). «Sony Builds Out Spider-Man Universe With A Spider-Women Film». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Robinson, Joanna (2018 թ․ դեկտեմբերի 14). «Sony Finally Untangles Its Spider Web». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 Kit, Borys (2018 թ․ նոյեմբերի 27). «'Spider-Man: Into the Spider-Verse' Sequel and All-Female Spinoff in the Works From Sony (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. McNary, Dave (2018 թ․ նոյեմբերի 27). «Sony Developing 'Spider-Man: Into the Spider-Verse' Sequel and Spinoff». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Hipes, Patrick (2019 թ․ նոյեմբերի 1). «'Spider-Man: Into The Spider-Verse' Sequel Gets Release Date». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Ross, Diandra (2019 թ․ նոյեմբերի 7). «Spider-Verse 2: Phil Lord Teases Japanese Spider-Man Appearance». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 D'Alessandro, Anthony (2020 թ․ ապրիլի 24). «'Spider-Man: Homecoming' Sequel Pushes 'Doctor Strange 2' To 2022: Disney & Sony Release Date Change Team-Up». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  9. Damore, Meagan (2020 թ․ մարտի 4). «Into the Spider-Verse: Kris Anka Involved in Spider-Man Sequel». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  10. Grater, Tom (2020 թ․ հունիսի 9). «'Spider-Man: Into The Spider-Verse' Sequel Production Underway Ahead Of 2022 Release». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  11. D'Alessandro, Anthony (2020 թ․ մայիսի 27). «Hyundai & Sony Team For Multi-Promotional Partnership On 'Uncharted,' 'Spider-Man' Sequels & More». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ. Սարդեզերքի երկայնքով» հոդվածին։