Սարգիս Սարգսյան (քանդակագործ)
հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Սարգիս Իգիթի (Հակոբի) Սարգսյան (օգոստոսի 12, 1926, գյուղ Սարդարապատ (այժմ՝ Հայաստանի Արմավիրի մարզում) - հունիսի 7, 2002, Երևան), հայ քանդակագործ։
Սարգիս Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1926 |
Ծննդավայր | Սարդարապատ, Հայաստան |
Մահացել է | հունիսի 7, 2002 (75 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1961) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն Խմբագրել
1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստական ինքնագործունեության արվեստի համալսարանը[1][2]։
Ստեղծագործություններ Խմբագրել
- Ալեքսանդր Սուվորովի հարթաքանդակ, 1954, մարմար, Ժամանակակից արվեստի թանգարան
- Ալեքսանդր Պուշկինի հարթաքանդակ, 1954 թվական, մարմար, Ժամանակակից արվեստի թանգարան
- «Հայ գրականության դասականներ» 1957, ֆելզիտ, Հայաստանի երիտասարդական I փառատոնի ոսկե մեդալ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
- «Հայ կոմպոզիտորներ», 1961, ֆելզիտ, Ժամանակակից արվեստի թանգարան
- «Ամպրոպից փախչող եղնիկներ» սկուտեղ, 1958, մարմար, Լենինգրադի ազգագրական թանգարան
- «Սայաթ-Նովա» խճանկար, 1963, գունավոր քարեր, Սուրբ Էջմիածին Վեհարան
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները Կալեր (1965) և Ներքին Մազրա (1967) գյուղերում (երկուսն էլ՝ բազալտ, Հայաստանի Սյունիքի մարզում)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Սարգիս Սարգսյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-08-ին։ Վերցված է 2022-03-08