Սարգիս Ղազարյան (ճարտարագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Մնացականի Ղազարյան (1936, փետրվարի 4, գյուղ Մարտունի, Գեղարքունիքի մարզ), հայ ճարտարագետ-հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1995), ՌԴ «Բնաբարեփոխման և էկոլոգիայի» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս անդամ (1994)։

Սարգիս Ղազարյան
Ի ծնեՍարգիս Մնացականի Ղազարյան
Ծնվել էփետրվարի 4, 1936 (88 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Գեղարքունիքի մարզ
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Մեխանիկոս Ներսես Ղազարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1959-1977 թվականներին եղել է «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտում ինժեներա հետախուզական բաժնի վարիչը, 1968-1971 թվականներին՝ Հիդրավլիկայի և ՀՏԿ-ի ամբիոնի ասիստենտ, 1971-1975 թվականներին՝ Հիդրավլիկայի և ՀՏԿ-ի ամբիոնի դոցենտ, 1985-1994 թվականներին՝ Հիդրոմելիորատիվ ֆակուլտետի դեկան։ 1975 թվականից ՀՏԿ-ի և մելիորացիայի ամբիոնի վարիչն է, 2005-2009 թվականներին եղել է Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետի դեկանը[1]։

Աշխատանքները վերաբերում են ոռոգելի հողատարածությունների ջրափոխանակման կարգավորման խնդիրներին։ Օգտագործելով փորձնական ջրահանման տվյալները՝ տվել է բարդ ջրաերկրաբանական պայմանների հիդրոդինամիկական հարաչափերի որոշման տեսական բանաձև։

Տեսական և գործնական հետաքրքրություն են ներկայացնում ինժեներական գեոդեզիայի բնագավառում և լեռնային գետերի ձևաչափական պարամետրերի, կախյալ ջրաբերուկների շարժման մեխանիզմի, ափապաշտպան կառուցվածքների տիպերի ու կոնստրուկցիաների ընտրման ուղղությամբ կատարված հետազոտությունները։

Հեղինակ է լաբորատոր աշխատանքների բուհական ձեռնարկի, 3 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի, 15 մեթոդական ցուցումների և 130-ից ավել գիտական հոդվածների։

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ Անանիա Շիրակացու անվան պետական շքանշան, 2010
  • ՀՀ Գիտության և կրթության նախարարության ոսկե հուշամեդալ, 2006
  • Հայաստանի պետական Ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալ, 2006
  • ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պատվոգիր, 2006
  • ԽՍՀՄ-ի գունավոր մետալուրգիայի մինիստրության հուշամեդալ, 1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Ղազարյան (ճարտարագետ)» հոդվածին։