Սարգիս Դարչինյան
Սարգիս Գևորգի Դարչինյան (սեպտեմբերի 5, 1947, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 2013, Թբիլիսի, Վրաստան), հայ հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ։ Զբաղվել է ներկայիս Վրաստանի տարածքում, այդ թվում նաև՝ Տփղիսում (Թբիլիսիում), պահպանված և ոչնչացված հայկական ժառանգության հաշվառմամբ և ուսումնասիրությամբ[1]։
Սարգիս Դարչինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1947 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 2, 2013 (66 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Սարգիս Դարչինյանը ծնվել է 1947 թվականին, Թբիլիսիում: 1966 թվականին, դպրոցն ավարտելուն զուգահեռ, ավարտել է պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանի քանդակագործ-մոդելավորողի դասընթացները: 1967 թվականին ոսկերչական գործարանում աշխատել է որպես նկարիչ-փորագրող:
Լուսանկարչությամբ տարվել է Ալեքսանդր Արությունովի հետ ծանոթանալուց հետո, երբ վերջինիս մոտոցիկլետով շրջել են Կովկասում և լուսանկարել, չափագրել ու հավաքագրել հայկական հուշարձաններ: Սարգիս Դարչինյանն անցկացրել է Թբիլիսիի հայապատկան 12 հազար մասնավոր տների լիարժեք հետազոտություն, երկու հայաբնակ թաղամասերի՝ Սոլոլակի և Հավլաբարի պատմության, ճարտարապետության ուսումնասիրություն։ Մասնագիտությամբ ոսկերիչ էր։ Ստեղծել է գիտականորեն հիմնավորված, փաստարկներով հագեցած ու լուսանկարներով ապացուցված բազմաբնույթ արխիվ[1][2]։
Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում: Նրա աճյունը հոկտեբեմրի 5-ին ամփոփվել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում[1][3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- Թիֆլիս հայկական Ճեպանկարներ / Ս. Դարչինյան; Խմբ.՝ Ս. Երիցյան, Ռ. Նահատակյան, Երևան: Էդիթ Պրինտ, 2013[4]:
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հրաժեշտ արխիվագետ Սարգիս Դարչինյանին
- ↑ «ԴԱՐՉԻՆՅԱՆ, ՍԱՐԳԻՍ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org։ Վերցված է 2019-01-13
- ↑ «The memorial of Darchinyan Sargis (Սարգիս Դարչինյան ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13
- ↑ Դարչինյան Սարգիս (2013)։ Երիցյան Սերգո Սարգսի, Նահատակյան Ռուբեն, eds.։ Թիֆլիս հայկական Ճեպանկարներ։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 9789939527390