Սարգիս Բ Հասան-Ջալալյանց

Սարգիս Բ Հասան-Ջալալյան (ծննդյան թվականն անհայտ է -1828), Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս 1810-1815 թվականներին, այնուհետև Արցախի թեմի միտրոպոլիտ։ Նախ կրոնավորել է Գանձասարում, 1797-1808 թվականներին եղել Հաղպատի միաբանության առաջնորդը։ Կաթողիկոս է ընտրվել եղբորորդու՝ Բաղդասարի աջակցությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսության ենթակայությունից դուրս գալու հակվածություն ցուցաբերելու համար արքեպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին ցարական կառավարության միջոցով վերացրել է Աղվանից կաթողիկոսությունը՝ Արցախի թեմին վերապահելով միտրոպոլիտության իրավունք։

Սարգիս Բ Հասան-Ջալալյանց
Ծնվել է18-րդ դար
Մահացել էդեկտեմբերի 19, 1828(1828-12-19)
Ազգությունհայ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png