Սարգիս Բեկ-Նազարյան

հայ մանկավարժ, հասարակական գործիչ

Սարգիս Բեկ-Նազարյան (1849[1], Ուզունթալա, Հայաստան[1] - 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Հանդես է եկել Ս. Բ. Ն. կեղծանունով։

Սարգիս Բեկ-Նազարյան
Ծնվել է1849[1]
ԾննդավայրՈւզունթալա, Հայաստան[1]
Մահացել է1903[1]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց[2]
Մասնագիտությունուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱլեքսանդրապոլի վիճակային դպրոց[2], Երևանի թեմական դպրոց[2] և Ներսիսյան դպրոց[2]

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Բեկ-Նազարյանը ծնվել է 1849 թվականին, Ուզունթալա (այժմ՝ Այգեհովիտ) գյուղում։ 1861-1865 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1870 թվականին ավարտել է Շվեյցարիայի բարձրագույն մանկավարժական սեմինարիան։ 1871-1886 թվականներին եղել է ուսուցիչ և տեսուչ Ալեքսանդրապոլի վիճակային, Երևանի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։ 1873 թվականին հիմնել է Ալեքսանդրապոլի, 1883 թվականին Երևանի Սահականուշյան օրիորդաց դպրոցները[3]։

Առաջադիմական հայացքների համար հալածանքների ենթարկվելով՝ թողել է մանկավարժությունը, ձեռնադրվել քահանա։ Ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Մահացել է 1903 թվականին, Թիֆլիսում։

Երկեր խմբագրել

  • Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն..., Թ., 1892:

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բեկ-Նազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 381