Սարգիս Արուտչյան

հայ նկարիչ

Սարգիս Տիգրանի Արուտչյան (սեպտեմբերի 25, 1920(1920-09-25)[1][2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] - մայիսի 12, 2000(2000-05-12), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[3]։

Սարգիս Արուտչյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1920(1920-09-25)[1][2]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2]
Վախճանվել էմայիսի 12, 2000(2000-05-12) (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1]
Մասնագիտությունբեմանկարիչ և նկարիչ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Արուտչյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին, Դոնի Ռոստովում։ Միջնակարգ կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Դիպլոմային աշխատանքը հանձնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։

Ռազմական մկրտությունը ստացել է Շախտի քաղաքում։ Զինվորական երդում ընդունել է 73-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային 11-րդ գնդում։ Ռազմական մարտերին մասնակցել է Միլլերովո, Դոնեցկ, Վորոշիլովգրադ, Բատայսկ, Նավոչերկասկ, Ռոստով քաղաքներում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ 1943 թվականին կոնտուզիայից և ծանր հիվանդությունից հետո զորացրվել է։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և բազմաթիվ մարտական այլ մեդալներով[3]։

1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1951 թվականին՝ ԵՊՀԹ, 1951-1970 թվականներին և 1985 թվականից՝ Սունդուկյանի անվան, 1970-1985 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ[4]։

 
Սարգիս Արուտչյանի հուշատախտակը Երևանում

Սարգիս Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Պարգևներ խմբագրել

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ստեղծագործություններ խմբագրել

Ձևավորել է շուրջ 20 ներկայացում` «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան», «Ուշ լինի, նուշ լինի», «Պըլը-Պուղի», «Եզոպոս», «Տարօրինակ միսիս Սևիչ», «Աստղերց իջած մարդ», «Խաղ սիրո և պատահականության», «Ցիլինդր», «Խանումի արարքները», «Գնա մեռի, արի սիրեմ» և այլն։

Դրամատիկական ներկայացումների ձևավորումներ

  • Ա. Միլլերի «Սալեմի վհուկները», 1965
  • Դոստոևսկու «Ապուշը», 1968
  • Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», 1969, երեքն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • Ա. Անկիլովի «Զինվորի այրին», 1974, ՀՀ պետական մրցանակ, 1975, ԵՌԹ

Օպերային ներկայացումների ձևավորումներ՝

  • Ռոսսինիի, Սևիլյան սափրիչը, 1974
  • Պուչինիի «Բոհեմա», 1986

Ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի, Լենինգրադի, Դյոր Շոպրոնի (Հունգարիա) և այլ թատրոններում։

Ցուցահանդեսներ խմբագրել

1946 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1967 թվականին, մասնակցել է Սան Պաուլոյի համաշխարհային ցուցահանդեսին։ Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1974)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Սարգիս Արուտչյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 153