Սարգիս Ամիրխանյան

հայ մանկավարժ

Սարգիս Առաքելի Ամիրխանյան (1910, Սարիգյուղ, Հայաստան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Սարգիս Ամիրխանյան
Ծնվել է1910
ԾննդավայրՍարիգյուղ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Սարգիս Ամիրխանյանը ծնվել է 1910 թվականին, Իջևանի շրջանի Սարիգյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Դիլիջան քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1931-1932 թվականներին աշխատել է Թումանյանի շրջանի Դսեղ գյուղի դպրոցի տնօրեն[1]։

1941 թվականի հունիսի 23-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել 47-րդ բանակի 236 դիվիզիայի 814-րդ գնդում, որպես վաշտի, ապա՝ գումարտակի հրամանատար։ Նրա գումարտակը աչքի է ընկել Ղրիմի ազատագրման մարտերում։ Ռազմաճակատում Ամիրխանյանը ծանր վիրավորվել է և տեղափոխվել թիկունք։ Ապաքինվելուց հետո վերադարձել է գործող բանակ, մարտնչել է 409-րդ հրաձգային դիվիզիայում, որը գտնվել է Ռումինիայում։ Առողջության վատթարացման պատճառով 1944 թվականի օգոստոսին Ամիրխանյանը զորացրվել է բանակից՝ փոխգնդապետի կոչումով[1]։

Խորհրդա-գերմանական պատերազմում ցուցաբերած արիության ու տոկունության համար Ամիրխանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո աշխատել է որպես Կիրովականի քաղսովետի գործկոմի նախագահ, ապա նախագահի տեղակալ, որտեղից էլ անցել է կենսաթոշակի[1]։

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել