Սարգիս Աբովյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Աբովյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Աբովյան (Սարգիս Բախշիի Աստվածատրյան, 1900, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1931), հայ դերասան, ռեժիսոր[1]։
Սարգիս Աբովյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1931 |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Կենսագրություն
խմբագրելԿրթությունն ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1917 թվականին անդամակցել է Թիֆլիսում կազմակերպված հայ աշակերտա-ուսանողական դրամատիկական ընկերությանը, մասնակցել «Ժլատ ասպետ», «Չար ոգի», «Հույսի կործանումը» ներկայացումներին, հանդես գալով կարևոր դերերով։ 1921 թվականին Լևոն Քալանթարի և Ստ. Քափանակյանի «Որոնումներ» թատրոնի կազմում եկել է Երևան, աշխատել նորաստեղծ Պետական թատրոնում։ Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Ա. Խաչատրյանի ստուդիայում, որի ղեկավարությունը հետագայում անցել է Ռուբեն Սիմոնովին։ Ստուդիան ավարտելուց հետո հրավիրվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), որպես Պետական երկրորդ թատրոնի ռեժիսոր, ուր բեմադրել է «Ինգա», «Ռելսերը զրնգում են» և այլ պիեսներ։ Մահացել է 1931 թվականին 31 տարեկանում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել