Բացել գլխավոր ցանկը
XIX դարի վերջի Կուրսկի մարզի սարաֆան

Սարաֆան (հին-ռուս.՝ сарафанъ, կարող է փոխարինվել պարսկերեն sarāрā բառով)[1], կանացի թեթև՝ առանց թևքերի ամառային զգեստ[2]: Սարաֆանները տարբերվում են իրենց գործվածքով և կտրվածքով: Զգեստները, որոնք նման են սարիֆանների ոճին, հագել են Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Սկանդինավիայում:

Սարաֆանն աշխարհի երկրներումԽմբագրել

20-րդ դարի սկզբին Լեհաստանում և եվրոպական բոլոր հյուսիսային գյուղերում բնակվող կանայք հագնում էին սարաֆաններ: Այս զգեստը կոչվում է հագուստ-վերնաշապիկ: Մեր ժամանակներում այս զգեստները բոլոր այդ երկրներում կանանց «ազգային» հագուստի անբաժանելի մասն են կազմում: Գերմանիայում, օրինակ՝ Բավարիայում, գոյություն ունի այս ավանդական ազգային զգեստի դիրնդլ (գերմ.՝ Dirndl) տարբերակը, ինչպես նաև Tragerkleid ոճի զգեստների ժամանակակից տարբերակները:

Սարաֆանի պատմությունը ՌուսաստանումԽմբագրել

Առաջին հիշատակումը ռուսական գրականության մեջ սարաֆանի մասին, որպես հագուստի ձև, կարելի է գտնել 1376 թվականի Նիկոնյան տարեգրությունում:

Սարաֆանի ձևերն ու ոճերը դարեդար փոփոխության են ենթարկվել:

Պետրոս I-ի տիրապետության ժամանակ ավանդական ռուսական սարիֆանը սկսեց համարվել հասարակ և վաճառական մարդկանց դուստրերի հագուստ:

Ռուսաստանի սարաֆանների տեսակներԽմբագրել

Սարաֆանների տեսակներն են՝

  • ամբողջությամբ կոճկած, համեստ սարաֆան,
  • կոճակների կամ առջևի հատվածում կարով սարաֆան,
  • շքեղ, ծալովի թևերով սարաֆան,
  • ուղիղ, ուսկապերով սարաֆան:

Ռուսական սարաֆանԽմբագրել

Ռուսական սարիֆանները բաղկացած էին բազմաթիվ տարրերից, ուստի շատ ծանր էին, հատկապես տոնականները: Մինչև կրունկը հասնող սարիֆանները կարում էին մշակված ոչխարի բրդից, որը գունավորած էր կաղնու և լաստենու խառնուրդից պատրաստված սև գույնով: Կան տոնական և «աշխատանքային» սարիֆաններ: Տոնական յուրաքանչյուր օրվա համար հագուստի փեշերը զարդարված են բարակ՝ 1 սանտիմետր հաստությամբ տնական կարմիր բրդով: Վերևը զարդարված է թավշյա շերտով: Այնուամենայնիվ, ամեն օր չէին հագնում բրդյա սարիֆաններ: Հագնում էին նաև տնային հագուստներ` «սայան»` սատինից պատրաստված ուղիղ սարաֆան, մեջքի և առջևի հատվածում ծալքերով հավաքված: Երիտասարդները հագնում են կարմիր կամ մուգ կարմրագույն սայաններ, իսկ տարեցները՝ կապույտ և սև: Թեև պետք է հիշել, որ Ռուսաստանում գյուղացի կնոջ գունավոր սարիֆանները սկսում են կարել միայն XIX դարի սկզբին, երբ արտադրության գունավոր գործվածքները սկսեցին վաճառվել ամենուր: Դրանից առաջ գյուղացիական բոլոր հագուստները պատրաստված էին անգույն գործվածքից, բնական գույնից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. М. Р. Фасмер Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1964—1973.
  2. Источник: «Модный словарь > Энциклопедия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին 

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Куфтин Б. А. Материальная культура Русской Мещёры. Часть 1. Женская одежда: рубаха, понёва, сарафан. — М.: 1926.

Արտաքին հղումներԽմբագրել