Սատուրնը որդուն հոշոտելիս

Ֆրանցիսկո Գոյայի նկար

«Սատուրնը որդուն հոշոտելիս» (իսպ.՝ Saturno devorando a un hijo), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը, որն ստեղծել է 1819-1823 թվականներին իր «Խուլի տան» («Quinta del Sordo») պատին: 14 նմանատիպ պատկերներից մեկն է, որը հետագայում տեղափոխել է կտավի վրա և այն այժմ գտնվում է Պրադո Թանգարանում։

Picto infobox artiste.png
Սատուրնը որդուն հոշոտելիս
Francisco de Goya, Saturno devorando a su hijo (1819-1823).jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա[1]
տարի1746, 1820[2] և 1819[1]
բարձրություն143,5 սանտիմետր[2]
լայնություն81,4 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ուղղությունռոմանտիզմ[3]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ
գտնվում էՊրադո թանգարան և Իսպանիա[1]
հավաքածուՊրադո թանգարան
մասն էՄռայլ նկարներ
կայք
Saturno devorando a su hijo Վիքիպահեստում

Նկարն սկզբնապես, ըստ 1828—1830 թվականներին Գոյայի ընկերոջ՝ Անտոնիո Բրուգադի գույքագրման, գտնվել է «Quinta del Sordo»-ի առաջին հարկի նկարչի հյուրասենյակի պաննոյում։ Մյուս «Մռայլ նկարների» հետ կտավի վրա տեղափոխել է նկարիչ Սալվադոր Մարտինես Կաբելսը ֆրանսիացի բանկիր Ֆրեդրիկ Էմիլ դ'Էրլանգերի խնդրանքով, որպեսզի 1878 թվականին Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրելու համար։ Սակայն աշխատանքը չի գոհացրել գնորդներին, այդ իսկ պատճառով 1881 թվականին այն նվիրել են Պրադո թանգարանին։

Նկարի սյուժեԽմբագրել

Ավանդական մեկնաբանության համաձայն՝ նկարում պատկերված էր Կռոնոսը, որը վախենում էր իր զավակների կողմից տապալվել, դրա համար էլ խժռում է բոլորին։ Ի տարբերություն հունական դիցաբանության դասական սյուժեին, որտեղ խելագար Կռոնոսը կուլ է տալիս իր բարուրված երեխաներին, այստեղ խելագար Կռոնոսը պատառոտում նրանց մարմինները։ Այդ պատճառով Գոյայի նկարը նման է Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սատուրն» նկարին։ Սակայն Ռուբենսի նկարում Սատուրնը սառնասիրտ է, իրատեսական և ինքնավստահ։ Գոյայի նկարում Սատուրնը մարմնի ոչ ռեալիստական համամասնությամբ խելագար հրեշ է։ Նկարի տարածությունը նրան բավարար չէ, այդ պատճառով էլ նա ընդունել է անբնական դիրք։

 
Սատուրնը որդուն հոշոտելիս
 
Սատուրնը որդուն հոշոտելիս (Ռուբենս)

Ստեղծման պատմությունԽմբագրել

1819 թվականին Մանսանարես գետի ափին, Մադրիդում Գոյան տուն է ձեռք բերել։ Բնակիչները այդ երկհարկանի կառույցը կոչել են «Խուլի վիլլա» (իսպ.՝ Quinta del Sordo)։ Թեպետ այդ անվանումը վերաբերում էր նախկին սեփականատիրոջը, սակայն ծանր հիվանդությունից հետո 1792 թվականին Գոյան խլացել է, և տան հին անվանումը լիովին կիրառելի է դարձել նկարչի համար ևս։ 1819–ից մինչև 1823 թվականները, մինչև Բորդո տեղափոխվելը, Գոյան ստեղծել է 14 որմնանկարներից բաղկացած մի շարք, որոնք նկարել էր տան պատերին։ 73 տարեկանում, ունենալով երկու ծանր հիվանդություն, Գոյան գտնվում էր չափազանց մռայլ հոգեկան դրության մեջ։ Որպես հայրենասերի՝ նրան նույնպես չէր կարող չվշտացնել Իսպանական հեղափոխության անհաջողությունը, որն սկսվել էր նույն թվականին։ Սկզբում Գոյան որմնանկարները ստեղծում էր ավելի պայծառ թեմաներով, սակայն վերոնշյալ ժամանակահատվածում սկսել է նկարել նոր որմնանկարներ, որոնք ստացել են «Սև նկարներ» անվանումը։ Որմնանկարները սկզբնապես նախատեսված չէին հասարակական ցուցադրության համար, դրանցում պատկերված էին բռնության, դաժանության ու հուսահատության տեսարաններ[4]

Իր «Խուլի վիլլայի» պատերի աշխատանքներին Գոյան ոչ մի անվանում չի տվել[5]։ Բոլոր որմնանկարները և կտավներրը իրենց անուններն ստացել են նկարչի մահվանից հետո։ Այդ պատճառով էլ այս նկարը ունեցել է մի քանի անվանումներ՝ «Սատուրնը որդուն հոշոտելիս», «Սատուրնը երեխաներին հոշոտելիս» կամ ուղղակի «Սատուրնը»։

ԳրականությունԽմբագրել

  • Connell, Evan (2004)։ Francisco Goya: A Life։ Counterpoint։ էջ 256։ ISBN 978-1-58243-307-3 
  • Licht, Fred (1983)։ Goya: The Origins of the Modern Temper in Art։ Icon։ էջ 288։ ISBN 0-06-430123-0 
  • Morden, Karen, and Pulimood, Stephen (2006)։ Stephen Farthing, ed.։ 1001 Paintings You Must See Before You Die։ London: Quintet Publishing Ltd։ ISBN 1-84403-563-8 
  • Բատիկլ Ժ. Գոյա: Լեգենդ ու կայնք։՝ Մ.: «ԱՍՏ հրատարակչություն», 2006։

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks/ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/saturn/18110a75-b0e7-430c-bc73-2a4d55893bd6
  3. https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-iv-1800-present/ — 2013.
  4. «Пожалуй, ни до, ни после этого нам не доводилось сталкиваться с тем, что самый главный и самый впоследствии прославленный цикл работ художника изначально рисовался исключительно для приватных целей». Licht, 159
  5. Licht, 168