Սալվատոր մունդի (նկար, դա Վինչի)

Լեոնարդո դա Վինչիի նկարը
(Վերահղված է Սավադոր մունդի (նկար)ից)

Սալվատոր մունդի, նկար, որում պատկերված է Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ։ Այն համարվում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություն։ Նկարը համարվում էր կորած, իսկ ավելի ուշ հայտնաբերվել և վերականգնվել է, իսկ 2011 թվականին ցուցադրվել։ Նկարում պատկերված է Քրիստոսը վերածննդի զգեստավորմամբ, ով բարձրացրած աջ ձեռքով ու խաչված մատերով օրհնություն է տալիս, իսկ ձախ ձեռքով պահել է բյուրեղյա գունդ։ 2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը։ Ընդ որում, 50,3 միլիոնը գանձվել է որպես հարկ։

Սալվատոր մունդի
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1][2]
տարի1490
բարձրություն65,6 սանտիմետր
լայնություն45,4 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և ընկույզի փայտի վահանակ
գտնվում էանհայտ[3] և Քաջարի տուն[4]
հավաքածուԱբու Դաբիի Լուվր
սեփականատերՄուհամմադ իբն Սալման ալ Սաուդ
հիմնական թեմաԱշխարհի փրկիչ
կայք
Ծանոթագրություններ
 Salvator Mundi by Leonardo Da Vinci Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այն Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն է, որը պատկերվել է Ֆրանսիայի Լուի  12-րդի համար 1506 -1513 թվականների ընթացքում։ Վերջերս վավերացված գործը մի ժամանակ պատկանել է Անգլիայի Չարլզ 1-ին և արձանագրվել է արվեստի իր ժողովածուում 1649 թվականին, մինչ Բուքինգեմի և Նորմանդիայի դուքսն այն 1763 թվականին աճուրդի կներկայացներ։ 1900 թվականին է այն գտնվել է, երբ բրիտանացի կոլեկցիոներ Ֆրանսիս Քուկն այն գնել է մոնսերատի առաջին վիկոնտի կողմից։

Նկարը նախկինում վնասվել է ռեստավրացիոն փորձերի հետևանքով, իսկ հեղինակի անունը ջնջվել։ Քուկի հետնորդները 1958 թվականին այն վաճառել են 45 ֆունտով։ 2005 թվականին նկարը ձեռք է բերվել արտ դիլերների մի կոնսորցիումի կողմից, որոնց մեջ էր նաև հին վարպետների գործերի ուսումնասիրող Ռոբերտ Սիմոնը։ Այն բազմաթիվ անգամներ կեղծվել է, ուստի կրկնօրինակման տեսք ունի ու նկարագարվում է որպես «աղավաղված, մութ ու մռայլ»[5]։ Հետագայում այն վերականգնվել ու համարվել է Լեոնարդո դա Վինչիի կտավ։ Այն 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի փետրվարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում «Լեոնարդո դա Վինչի․Միլանի պալատական նկարիչ» ցուցադրության ժամանակ[5][6][7]։ 2013 թվականին կտավը գնվել է ռուս հավաքորդ Դմիտրի Ռիբոլովլևի կողմից 127․5 միլիոն դոլարով շվեյցարացի դիլեր Իվս Բուվիերի միջոցով[8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.christies.com/lot/lot-6110563/?intObjectID=6110563
  2. https://www.openscience.fr/Internal-geometry-of-Salvator-Mundi-so-called-Cook-version-attributed-to
  3. https://edition.cnn.com/style/article/salvator-mundi-leonardo-da-vinci-whereabouts/index.html
  4. https://archive.org/details/gri_33125001303847/page/n288
  5. 5,0 5,1 Esterow, Milton (June 2011). «A Long Lost Leonardo». ARTnews. ARTnews. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  6. BBC News (2011 թ․ հուլիսի 12). «Lost Leonardo Da Vinci painting to go on show». BBC. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Scholars authenticate a painting that was missing for centuries». En.99ys.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  8. Reyburn, Scott. Recently Attributed Leonardo Painting Was Sold Privately for Over $75 Million. New York Times. 3 March 2014. [1]
  9. Grosvenor, Bendor. «Salvator Mundi at heart of art fraud case». arthistory.com. Bendor Grosvenor. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  10. Clémençon, Gilles. Accusé d’escroquerie, le "roi des ports francs" Yves Bouvier riposte. RTS Info. 22 March 2015. [2]