Սասպեյրներ
Սասպեյրներ, հեսպերիտներ (հունարեն՝ Ἑσπερίδες, վրաց.՝ სასპერები, sasp'erebi), Հին Հայաստանի Բարձր Հայք նահանգի Սասպեյր գավառի բնիկ ցեղերի՝ սպերացիների անվանումը Հին Հունաստանի, աղբյուրներում։ Ըստ Հերոդոտոսի[1], սասպեյրները զինվել են իրենց համար հարևանների՝ կոլխերի (Կողքիսի բնակիչների) նման (ծառի ճյուղերից հյուսված սաղավարտ, կաշեպատ փոքր վահան, կարճ նիզակ և դաշույն), արամեական դրացի ցեղերի՝ մատիենների ու ալարոդների հետ կազմել Աքեմենյան տիրակալության 18-րդ վարչամիավորը, որը վճարել է 200 տաղանդ հարկ։
Համաձայն տարածված տեսակետի՝ սասպեյրները քարթվելական ցեղեր էին[2][3][4], նրանց ծագումը, սակայն, կապվում է նաև սկյութների հետ[5]։
Նրանց մոտավոր հայրենիքը գտնվել է Ճորոխ գետի և Տիգրիս և Եփրատ գետերի ակունքների միջև։ Իսպիր (Սպերի) տեղանունը ենթադրում են որ ծագել է այս ցեղի անունից[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Persian Army and Tribute Lists in Herodotus , A. G. Laird Classical Philology Vol. 16, No. 4 (Oct., 1921), pp. 305–326
- ↑ Grammenos Dēmētrios, Petropoulos Elias (2007)։ Ancient Greek colonies in the Black Sea 2, Volume 2։ Archaeopress։ էջեր 1113–1114։ ISBN 9781407301129։ Վերցված է 2015
- ↑ Salia Kalistrat (1980)։ Histoire de la nation géorgienne։ էջեր 30–41։ Վերցված է 2015
- ↑ Reisner Oliver, Nodia Ghia (2009)։ Identity Studies, Vol 1։ Ilia State University Press։ էջ 51։ Վերցված է 2015
- ↑ Armenia as Xenophon saw it , Vahan M. Kurkjian, 1958
- ↑ T. A. Sinclair, "Eastern Turkey an Architectural and Archaeological Survey", Volume 2, 1989, p272.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 199)։ |