Սասնա Ծռեր կամավորական ջոկատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)

«Սասնա Ծռեր» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1991 թվականին՝ առանձնանալով «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատից։ 1990-1994 թվականներին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են Հայաստանի Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի, Իջևանի (Կիրանց) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ), Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Սասնա Ծռեր կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍասնա ծռեր
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍամվել Գևորգյան, Ռուբեն Գևորգյան

Տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Սամվել և Ռուբեն Գևորգյան եղբայրները։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան‏‎ով պարգևատրվել է Սամվել Գևորգյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։