Սասիկ (Ղրիմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասիկ (այլ կիրառումներ)
Սասիկ, կամ Սասիկ-Սիվաշ (ուկրաիներեն՝ Сасик, Сасик-Сиваш, Ղրիմի թաթարերեն՝ Sasıq, Sasıq Sıvaş), խոշոր և աղի լիճ Ղրիմի թերակղզում, տեղաբաշխված է Եվպատորիա և Սակի քաղաքների միջև։
Սասիկ | |
---|---|
Տեսակ | աղի լիճ |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Վարչատարածք | Սակիի շրջան և Եվպատորիայի քաղաքային խորհուրդ |
ԲԾՄ | −0,6 մետր |
Խորություն | 1,2 մետր |
Լիճ հոսող գետ | Temesh?, Karyernaya? և Tashkinska? |
Մակերևույթի մակերեսը կազմում է 75,3 կմ². Ծագումը լիմանային է։
Մտնում է Եվպատորիայի լճերի խմբի մեջ։ Երկարությունը 14 կմ, միջին լայնությունը 5,5 կմ, ամենամեծ լայնությունը 9 կմ։ Միջին խորությունը 0,5 մ, առավելագույնը 1,2 մ։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է - 0,6 մ։ Ծովից բաժանված է 0,9 - 1,7 կմ լայնությամբ ավազաթմբով։ Լճի հիմնական սնուցման աղբյուրն է հանդիսանում Մերձսևծովյան արտեզյան ավազանի մակերևութային և ընդերքային ջրերը։ Ամռանը լճի մակերեսը զգալիորեն պակասում է, և ջրի աղիությունը ավելանում։
Լճի անվանումը ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «գարշահոտ ցեխ» (Ղրիմի թաթարերեն՝ sasıq - գարշահոտ, sıvaş - ցեխ, կեղտ)։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասիկ (Ղրիմ)» հոդվածին։ |