Սասեքսի դուքս Ավգուստ Ֆրեդերիկ
Սասեքսի դուքս արքայազն Ավգուստ Ֆրեդերիկ (անգլ.՝ Augustus Frederick, Duke of Sussex, հունվարի 27, 1773[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 21, 1843[1][3][4], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Անգլիայի թագավոր Գեորգ III-ի 6-րդ որդին, որն ի տարբերություն իր եղբայրների, երբեք չի ծառայել բանակում կամ նավատորմում, այլ իրեն նվիրել է գրքասիրությանը և քաղաքականությանը։
Սասեքսի դուքս Ավգուստ Ֆրեդերիկ | |
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 27, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | ապրիլի 21, 1843[1][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թաղված | Կենսալ Գրին գերեզմանատուն[5] |
Դինաստիա | Հանովերյան արքայատոհմ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Ջորջ III |
Մայր | Charlotte of Mecklenburg-Strelitz? |
Ամուսին | Augusta Murray? և մոտ Cecilia Underwood, 1st Duchess of Inverness? |
Զավակներ | Augustus d'Este?, Augusta Emma Wilde, Baroness Truro? և Lucy Beaufoy Tranter?[2] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՀռոմում գտնվելու ժամանակ` 1793 թվականին, ամուսնացել է կաթոլիկ Ավգուստա Մյուրեյի հետ, որը շոտլանդացի Դումոր կոմսի դուստրն էր։ Չնայած Սասեքսի դուքսը հրաժարվել էր ժառանգության բոլոր իրավունքներից, Գեորգ III-ն անգլիական դինաստիայի ընտանեկան օրենսդրության համաձայն ամուսնությունը հայտարարել է ապօրինի։ Մի քանի տարի անց Սասեքսը բաժանվել է կնոջից։
Միացյալ Թագավորության լորդերի պալատում նա հիմնականում հավատարիմ է մնացել ընդդիմադիր կուսակցությանը և քվեարկել է կաթոլիկների ազատագրման, ստրկության վերացման, խորհրդարանական բարեփոխումների օգտին։ Սասեքսի արքայազնը հավաքել է հարուստ գրադարան, հատկապես Աստվածաշնչի և ձեռագրերի հրատարակություններ ու թարգմանություններ։ Այս գրադարանը նկարագրել է Th. Jos. Pettigrew-ը (Լոնդոն, 1827)։ 1831 թվականին Ավգուստ Ֆրեդերիկը առանց արքայական համաձայնության կրկին ամուսնացել է իռլանդացի կոմս Առանի դստեր` լեդի Ցեցիլիա Բագգինսի (Անդերվուդ) հետ, որին 1840 թվականին շնորհվել է Ինվերնեսի կոմսուհու տիտղոս։
1813-1843 թվականներին եղել է Անգլիայի Միացյալ մեծ օթյակի մեծ վարպետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 16.
Աղբյուրներ
խմբագրել- «Суссекс, Август-Фредерик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասեքսի դուքս Ավգուստ Ֆրեդերիկ» հոդվածին։ |