Սառցե սիրտը (սաունդթրեք)

Սառցե սիրտը (սաունդթրեք) (անգլ.՝ Frozen: Original Motion Picture Soundtrack), Disney ստուդիայի «Սառցե սիրտ» անիմացիոն ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը։ Այն իր մեջ ներառում է 10 բնօրինակ երգ, որոնք գրել են Ռոբերտ Լոպեսը և Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և 22 ստեղծագործություն, որոնք ստեղծել է Քրիստոֆ Բեկը։ Սաունդթրեքը ներառում է նաև քննադատների կողմից ճանաչված «Let It Go» երգը (կինոտարբերակը կատարել է Իդինա Մենզելը, սինգլ տարբերակը՝ Դեմի Լովատոն), որը ֆիլմի լավագույն երգի համար ստացել է «Օսկար» մրցանակ , «Գրեմմի» մրցանակ, « Critic's Choice Movie Awards» մրցանակ լավագույն երգի համար և լավագույն բնօրինակ երգի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[1][2][3]։

«Սառցե սիրտը (սաունդթրեք)»
various artists?ի երգը
Ժանրբեմական երաժշտություն
Լեզուանգլերեն
ԼեյբլWalt Disney Records և Capitol Records
ՊրոդյուսերՔրիստեն Անդերսոն-Լոպեզ, Ռոբերթ Լոպեզ, Tom MacDougall? և Կրիս Մոնտան

2013 թվականի նոյեմբերի 25-ին Walt Disney Records-ը թողարկել է սաունդթրեքի երկու հրատարակություն՝ ստանդարտ միասկավառակ և նվեր երկսկավառակ, որը պարունակում է ֆիլմում չօգտագործված երգեր, երգերի և score-կոմպոզիցիաների օրիգինալ դեմոժապավեններ և ֆիլմի հիմնական երգերի գործիքային տարբերակներ։ 2013 թվականի հոկտեմբերի 21-ին թողարկվել է ալբոմի գլխավոր սինգլը՝ «Let It Go» երգի՝ Դեմի Լովատոյի քավեր տարբերակը[4]։ Վերջին թողարկումները ուղեկցվել են «Let It Go»-ի օտար լեզուներով թարգմանված տարբերակներով։

Ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 չարթի 18-րդ հորիզոնականում[5]։ Սաունդթրեքը Billboard-ի ալբոմների ցուցակը գլխավորել է տասներեք շաբաթվա ընթացքում և մինչեւ 2015 թվականի ապրիլը ԱՄՆ-ում վաճառվել է 4 միլիոն տպաքանակով[6]։ Ալբոմը որպես եռակի պլատինե հավաստագրվել է Ամերիկյան ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից[7] և վերոնշյալ հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին՝ դառնալով անիմացիոն ֆիլմի՝ նման արդյունքի հասած չորրորդ սաունդթրեքը[8][9]։

Առևտրային հաջողություն խմբագրել

Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 11-ը «Սառցե սիրտ» սաունդթրեքը 43 հակասական շաբաթ է ունեցել Billboard հրատարակության սաունդթրեքների տասնյակում[10]։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 չարթի 18-րդ հորիզոնականում՝ 2006 թվականի «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմից հետո անիմացիոն ֆիլմի սաունդթրեքի համար ամենաբարձր դիրքում[11]։ Ավելի ուշ ալբոմը դարձել է անիմացիոն ֆիլմի տասներորդ սաունդթրեքը, որը հասել է չարթի առաջին տասնյակ[12]։ Արդյունքում այն հասել է նաև 4-րդ հորիզոնական՝ 1995 թվականի «Պոկահոնտաս» մուլտֆիլմից հետո անիմացիոն ֆիլմի համար առավելագույն դիրքի[13]։ Այն նաև դարձել է հակասական շաբաթների թվով տասներեքերորդ ալբոմը աղյուսակի առաջին շարքում գտնվող երգչուհի Ադելի «21» (24 շաբաթ) ալբոմից հետո[14]։

«Սառցե սիրտը» 2013 թվականին ԱՄՆ-ում 5-րդ ամենմեծ վաճառք ունեցող սաունդթրեք-ալբոմն էր՝ վաճառված 338 հազար կրկնօրինակով[15]։ Այն շարունակել է մնալ ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված ալբոմը և միակն էր, որը 2014 թվականի առաջին կեսին վաճառվել է ավելի քան մեկ միլիոն միավոր գրեթե 2,7 միլիոն օրինակով[16]։ Իդինա Մենզելի կատարմամբ «Let It Go» երգը նույնպես 2.8 մլն օրինակով (որոնք վաճառվել են 2014 թվականի առաջին վեց ամսում) հայտնվել է թվային չարթի 5-րդ հորիզոնականում[16]։ Սաունդթրեքը ԱՄՆ-ում 2014 թվականի հուլիսին 3 մլն վաճառքի է հասել[17], դրանց գրեթե կեսը թվային պատճեններով է եղել՝ ալբոմը դարձնելով թվային վաճառքների ողջ պատմության ընթացքում ամենավաճառվող սաունդթրեքը[18]։ Տարեվերջին ըստ Billboard չարթի՝ 2014 թվականին «Սառցե սիրտ»-ը թիվ մեկ ալբոմն էր՝ դառնալով «Տիտանիկ»-ից հետո պատմության մեջ վեցերորդ սաունդթրեքը, որը հասել է այդ դիրքին, ինչպես նաև Disney-ի երկրորդ ալբոմը (առաջինը՝ «Մերի Փոփինսի» սաունդթրեքն էր)[14]։ Այն 3,527,000 օրինակով դարձել է 2014 թվականին երկրորդ ամենաշատ վաճառվող երաժշտական ալբոմը։ Մինչև 2015 թվականի ապրիլը ԱՄՆ-ում վաճառքը հասել 4 միլիոն օրինակի[6]։ 2014 թվականին Կանադայում ալբոմը վաճառվել է 226 հազար օրինակով[19][20]։

2014 թվականին ամբողջ աշխարհում «Սառցե սիրտը» վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակով։ Այն դարձել է 2014 թվականի ամենավաճառվող ալբոմն ամբողջ աշխարհում[21]։

Սաունդթրեքի բացառիկ LP տարբերակը թողարկվել է 2014 թվականի մարտին[22]։

Առաջին 10 երգերը ներառող սաունդթրեքի տարբերակը թողարկվել է «Frozen: The Songs» անվամբ[23]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

«Գրեմմի» 57-րդ մրցանակաբաշխությանը «Սառցե սիրտ» սաունդթրեքը առաջադրվել է երկու կատեգորիաներում՝ լավագույն ալբոմ, որը կինոնկարի սաունդթրեք է, հեռուստատեսության կամ տեսողական այլ ներկայացման համար ու տեսողական ներկայացման համար լավագույն սաունդթրեք և գրավել է առաջին հորիզոնականը։ «Let It Go» երգը տեսողական ներկայացման համար գրված լավագույն երգի համար արժանացել է մրցանակի[3][24][25][26]։

Երգացանկ խմբագրել

Ամբողջ երաժշտությունը գրել են Քրիսթեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը (1-10 ստեղծագործություններ), Քրիստոֆ Բեկը (11-32) և Ֆրոուդ Ֆելհայմը (11, 31)։

Frozen (Original Motion Picture Soundtrack)
# ԱնվանումИсполнитель Տևողություն
1. «Frozen Heart»  Կաստ Սառցե սիրտ 1:45
2. «Do You Want to Build a Snowman?»  Քրիստեն Բել, Ագաթա Լի Մոն, Քեյթի Լոպես 3:27
3. «For the First Time in Forever»  Քրիստեն Բել և Իդինա Մենզել 3:45
4. «Love Is an Open Door»  Քրիստեն Բել և Սանտինո Ֆոնտանա 2:07
5. «Let It Go»  Իդինա Մենզել 3:44
6. «Reindeer(s) Are Better Than People»  Ջոնաթան Գրոֆ 0:50
7. «In Summer»  Ջոշ Գադ 1:54
8. «For the First Time in Forever (Reprise)»  Քրիստեն Բել և Իդինա Մենզել 2:30
9. «Fixer Upper»  Մայա Ուիլսոն և կաստ Սառցե սիրտ 3:02
10. «Let It Go» (սինգլ տարբերակ)Դեմի Լովատո 3:47
11. «Vuelie» (երգչախմբի մասնակցությամբ Cantus)Քրիսթոֆ Բեք և Ֆրոուդ Ֆելհայմ 1:36
12. «Elsa and Anna»  Քրիսթոֆ Բեք 2:43
13. «The Trolls»  Քրիսթոֆ Բեք 1:48
14. «Coronation Day»  Քրիսթոֆ Բեք 1:14
15. «Heimr Àrnadalr»  Քրիսթոֆ Բեք 1:25
16. «Winter's Waltz»  Քրիսթոֆ Բեք 1:00
17. «Sorcery»  Քրիսթոֆ Բեք 3:17
18. «Royal Pursuit»  Քրիսթոֆ Բեք 1:02
19. «Onward and Upward»  Քրիսթոֆ Բեք 1:54
20. «Wolves»  Քրիսթոֆ Բեք 1:44
21. «The North Mountain»  Քրիսթոֆ Բեք 1:34
22. «We Were So Close»  Քրիսթոֆ Բեք 1:53
23. «Marshmallow Attack!»  Քրիսթոֆ Բեք 1:43
24. «Conceal, Don't Feel»  Քրիսթոֆ Բեք 1:07
25. «Only an Act of True Love»  Քրիսթոֆ Բեք 1:07
26. «Summit Siege»  Քրիսթոֆ Բեք 2:32
27. «Return to Arendelle»  Քրիսթոֆ Բեք 1:38
28. «Treason»  Քրիսթոֆ Բեք 1:36
29. «Some People Are Worth Melting For»  Քրիսթոֆ Բեք 2:06
30. «Whiteout»  Քրիսթոֆ Բեք 4:17
31. «The Great Thaw (Vuelie Reprise)»  Քրիսթոֆ Բեք և Ֆրոուդ Ֆելխայմ 2:29
32. «Epilogue»  Քրիսթոֆ Բեք 3:04
1:09:40
2014 թվականի վերջի հիթ-շքերթներ
Չարթ (2014) Դիրք
Canadian Albums (Billboard)[3] 1
US Billboard 200[9] 1
US Soundtrack Albums

(Billboard)[10]

1
Australian Albums (ARIA)[1] 3
Italian Compilation Albums

(FIMI)[5]

3
New Zealand Albums

(Recorded Music NZ)[7]

5
Mexican Albums (AMPROFON)[6] 16
Austrian Albums (Ö3 Austria)[2] 24
Polish Albums (ZPAV)[8] 31
German Albums

(Offizielle Top 100)[4]

32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Golden Globe Awards Nominations: '12 Years A Slave' & 'American Hustle' Lead Pack». Deadline.com. 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Gray, Tim (2013 թ․ դեկտեմբերի 16). «Critics Choice Awards: '12 Years,' 'American Hustle' Earn 13 Nominations Each». Variety. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «SHOW BITS: : 'Frozen' Soundtrack Fires up With 2 Grammy Wins». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  4. Rosen, Christopher (2013 թ․ հոկտեմբերի 21). «Demi Lovato's 'Let It Go,' From The Disney Film 'Frozen,' Gets Released». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. Gilman, Greg (2014 թ․ հունվարի 8). «'Frozen' Soundtrack Hits No. 1 on Billboard 200, Bumps Beyoncé». TheWrap.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  6. 6,0 6,1 Caulfield, Keith (2015 թ․ ապրիլի 3). «Billboard 200 Chart Moves: 'Frozen' Hits 4 million In U.S. Album Sales». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  7. Kleinman, Maria (2014 թ․ փետրվարի 25). «Walt Disney Records' Frozen Soundtrack And "Let It Go" Single Both Certified Platinum». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  8. Willman, Chris (2014 թ․ հունվարի 15). «How the 'Frozen' Soundtrack Snowballed to No. 1». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  9. Wood, Mikael (2014 թ․ հունվարի 8). «'Frozen' soundtrack tops Billboard 200 album chart». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  10. «Soundtracks | Billboard». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. «Browse the Billboard Top Soundtracks Archives at the bottom of the page.»
  11. «Chart Moves: 'Frozen' Soundtrack Is Highest-Charting for Animated Film Since 'Cars'». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Disney's 'Frozen' Soundtrack Hits Top 10 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  13. Lopez, Korina (2014 թ․ հունվարի 2). «Beyonce wins again: Album tops 'Billboard'». Usatoday.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  14. 14,0 14,1 Caulfield, Keith (2014 թ․ դեկտեմբերի 9). «The Year in Pop 2014: One Direction, 'Frozen,' & Pharrell Dominate». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. Paul Grein (2014 թ․ հունվարի 2). «The Top 10 Soundtracks of 2013». Chart Watch. Yahoo!.
  16. 16,0 16,1 Morris, Christopher (2014 թ․ հուլիսի 3). «Music Sales Continue to Plummet for Albums and Digital Downloads». Variety. Variety Media, LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  17. Grein, Paul (2014 թ․ հուլիսի 2). «Chart Watch: Ed Sheeran's Transatlantic #1». Yahoo Music. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  18. Grein, Paul (2014 թ․ մարտի 26). «Chart Watch: "Frozen" DVD Boosts Soundtrack». Yahoo Music. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  19. Cross, Alan (2014 թ․ նոյեմբերի 26). «Weekly Music Sales Report and Analysis: 26 November 2014». A Journal of Musical Things. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. «Nielsen: Taylor Swift Ruled Canada Despite Sagging Sales, Streaming Boom in 2014 - Billboard». Billboard.
  21. «IFPI Digital Music Report 2015: Charting the Path to Sustainable Growth» (PDF). International Federation of the Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  22. Hill, Jim (2014 թ․ փետրվարի 12). «Bobby and Kristen Anderson-Lopez Reveal the Real-life Inspirations for Disney Frozen Songs». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  23. Frozen: The Songs Soundtrack — Walmart.com
  24. «57th Annual GRAMMY Awards Nominees». The Grammy. The Recording Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  25. Morris, Christopher (2014 թ․ դեկտեմբերի 5). «Grammy Nominations: Sam Smith, Beyonce Lead The Pack». Variety. Variety Media, LLC. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. «The 2015 Grammy nomination list». USA Today. Gannett Satellite Information Network, Inc. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «Frozen (Deluxe): Music». Amazon.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  28. 28,0 28,1 «Frozen (Original Motion Picture Soundtrack / Deluxe Edition): Various: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել