Սառցե պալատ (Սանկտ Պետերբուրգ)

Սառցե պալատ (ռուս.՝ Ледовый дворец), մարզահամերգային համալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ նախատեսված 12 300 հանդիսատեսի համար։ Այստեղ անցկացվում են երաժշտական համերգներ, սպորտային միջոցառումներ և այլ արարողություններ։

Սառցե պալատ մարզահամերգային համալիր
Սառցե պալատ մարզահամերգային համալիր

Պատմություն խմբագրել

1998–2000 թվականներին կառուցվում է մարզադաշտը, և 2000 թվականի ապրիլին տեղի է ունենում առաջին հանդիպումը։ Համալիրի համար ծախսվել է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար[1]։ Պալատը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Հոկեյի առաջնության առթիվ՝ Բոլշևիկների պողոտա մետրոկայարանի մոտ՝ ազատ վայրում[2]։

Ինտերյեր խմբագրել

Ամֆիթատրոնի և պատշգամբի միջև՝ բեմի ամբողջ շառավղով տեղակայված են 74 VIP-օթյակներ, որոնց հարմարավետությունը համեմատելի է հյուրասենյակային համարի հետ։

Ընթացիկ իրադարձություններ խմբագրել

Այժմ արենայում խաղում է Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի հոկեյի ակումբը՝ ՍԿԱ–ն, տեղի են ունենում ռուսական և արտասահմանյան էստրադայի աստղերի համերգներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել