Սառցամագլցում, սպորտի էքստրեմալ տեսակ, որը կայանում է կտրուկ սառցային թեքությունների հաղթահարման մեջ, որը կատարում են հատուկ հանդերձանքի շնորհիվ։ Սառցային թեքությունները կարող են լինել բնական ծագման, օրինակ՝ սառած ջրվեժներ, մեծ սառցալեզվակներ, կամ արհեստականորեն ստեղծված սառցային շինվածքներ։

Ստորին ապահովագրմամբ սառցամագլցում
Սառցամագլցման մրցույթներ դժվարության տարբերակով։ Աշխարհի գավաթի փուլ։ Վալ Դայոնե, Իտալիա։

Սառցամագլցման կազմակերպություն խմբագրել

Սառցամագլցումը՝ ժայռամագլցման հետ ներկայումս առանձնանում է որպես ալպինիզմի անկախ ուղղություն։ Կանանց և տղամարդկանց շրջանում՝ այդ սպորտատեսակով պարբերաբար անցկացվում են պետական և միջազգային մակարդակով մրցույթներ[1]։

Ալպինիզմի Ասոցիացիայի Միջազգային Միության (UIAA) հովանու ներքո սառցամագլցումից անցկացվում են բազմամրցարշավային մրցույթներ սառցամագլցման Աշխարհի գավաթի և Աշխարհի առաջնության շրջանակներում[2]։

Սառցամագլցման մրցույթներն անցկացվում են երկու տարբերակով[2]

  • դժվարություն
  • արագություն

Սառցամագլցման առերես մրցույթների հետ մեկտեղ, որոնց հետևում են դիտորդները, գոյություն ունեն նաև սառցամագլցումներ բնական կերպով ձևավորված սառցային շինվածքներում՝ սառած ջրվեժներ, սառցալեզվակներ, սառույցի թեքադաշտեր։ Այդ դեպքում ավելի հաճած օգտագործվում են ստորին ապահովության միջոցներ։

Հանդերձանք խմբագրել

 
Կտրուկ սառցային թեքվածքներ հաղթահարելու համար գործիք

Սառցապատը բարձրանալու համար սպորտսմենը օգտվում է երկու սառցատապարից, սառցամուրճերից, կամ երկու հատուկ մետաղական խարիսխներից, կեռերից (յուրաքանչյուր ձեռքին մեկական), որոնք ստացել են այս ֆիֆի անվանումը[3][4]։

Մասնակիցը հերթականությամբ սեպում է այս-ֆիֆիները, միաժամանակ մոտենալով ոտքերով, որոնց վրա հագցրած են հատուկ ատամներով մետաղական հարմարանքներ, որոնք ստացել են կատվիկներ անվանումը։ Ներկայումս լայն տարածում են ստացել մասնագիտացված սառցային գործիքներ (անգլ.՝ ice tool), այդ թվում նաև փոփոխվող աշխատանքային մասով[5]։

 
Ձախից՝ աջ․ երկուայսբայլ (հին մոդել (1950…1980) և ժամանակակից), սառցամուրճ և այս-ֆիֆի

Անվտանգության ապահովման նպատակով մասնակիցը կապվում է պարանին, որը թույլ չի տալիս նրան ընկնել պոկվելու դեպքում։ Մասնակիցը պարտադիր կրում է սաղավարտ։

Ապահովագրման համար կա երկու տարբերակ՝

  • ստորին, երբ սպորտսմենը բարձրանում է սառցապատով, պարբերաբար իր համար ապահովելով անվտանգություն, պտտելով սառցապտուտակը, որից կարաբինի օգնությամբ կապում է իրեն ապահովող պարանը։
  • վերին, երբ նա կապվում է պարանին, որը կախված և ամրացված է վերևում։ Վերին ապահովագրումը օգտագործվում է մրցումների ժամանակ։

Սառույցի վրա ապահովագրման կազմակերպության օգտագործվում են հատուկ սառցապտուտակներ, որոնք ամրացվում են սառույցին («Սառցապտուտակ»)։

 
Սառցապտուտակ

Դրայ թուլինգ խմբագրել

Դրայ թուլինգը սառցամագլցման տեսակ է, որը կատարվում է ոչ սառույցային մակերեսների վրա, բայց օգտագործվում են սառցամագլցման գործիքներ։ Արհեստական ռելիեֆի վրա կատարվող վերը նշված սառցամագլցման մրցույթներում, որոնք անցկացվում են UIAA-ի հովանավորությամբ, ուղիները սառցային սեկցիաների հետ փաստացի ներառում են նաև դրայ թուլինգի սեկցիաներ՝ քարե, մետաղյա և սառցատապարների համար այլ ճանկեր, նրբատախտակային վահաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт комитета по ледолазанию ФАР России». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  2. 2,0 2,1 «Ледолазание на сайте Международной альпинистской федерации». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Айс-фифи» (ռուսերեն). Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Елена Белонович Покорители стен: ледолазы // Популярная механика. — 2018. — № 1. — С. 92 — 97.
  5. «Ice Tools For Climbing and Mountaineering» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել