Սառա Պենցո
Սառա Պենցո (իտալերեն՝ Sara Penzo, դեկտեմբերի 16, 1989[1], Կիոջա, Վենետիկ, Վենետո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ռոմա» թիմի (2018 թվականից)[2] և Իտալիայի հավաքականի դարպասապահ։ Մինչև 19 տարեկան աղջիկների 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1989[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիոջա, Վենետիկ, Վենետո, Իտալիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Սառան ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից ու հրավիրվել է խաղալու քաղաքային թիմերից մեկում։ Սկզբում տղաները թերահավատորեն են վերաբերվել աղջկան, սակայն դարպասապահի լավ խաղի շնորհիվ Սառան նրանց համար դարձել է «յուրային»։ Հետագայում Սառան սկսել է մասնակցել Վենետիկի նահանգի մակարդակով բազմաթիվ մրցումների և 13 տարեկանում դարձել է «Կոջա Սոտոմարինա» ակումբի հիմնական խաղացող, իսկ 2006 թվականից սկսել է խաղալ Բ Սերիայում հանդես եկող «Գորդիջե» ակումբի երիտասարդական թիմում։ 2006 թվականի աշնանը Սառան լուրջ վնասվածք է ստացել խաղերից մեկի ժամանակ և չի մասնակցել մնացած խաղերին մինչև մրցաշրջանի վերջը։ Բժիշկները աղջկա մոտ խաչաձև կապանների պատռվածք են ախտորոշել, ինչի համար անհրաժեշտ է եղել վիրահատություն։ Չնայած հարկադիր ընդմիջմանը, Սառան շուտով ապաքինվել է և խաղացել մինչև 19 տարեկանների հավաքականում, որտեղ հաջողությամբ անցկացրել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերը։
2007 թվականին 17-ամյա Սառան տեղափոխվել է Ա Սերիայում հանդես եկող Սասսարի քաղաքի «Տորրես» թիմ։ Մրցաշրջանում թիմը դարձել է Իտալիայի առաջնության արծաթե մեդալակիր, միաժամանակ Սառայի ջանքերի շնորհիվ նվաճել է երկրի գավաթը։ 2008 թվականի ամռանը Սառան, որպես մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի նոր չեմպիոնուհի, հրավիրվել է իտալական «Վենետիկ 1984» ակումբ[3][4], որտեղ Սառան խաղացել է երեք տարի։ 2011 թվականի օգոստոսի 22-ին հաստատվել է իտալացու տեղափոխությունը Շվեյցարիայի առաջին լիգայի «Բազել» թիմ, սակայն մեկ տարի անց՝ 2012 թվականի հունիսի 15-ին, Սառան վերադարձել է հայրենիք և դարձել «Բրեշիա»-ի խաղացող[5][5] ։ 2013-2017 թվականներին Սառան խաղացել է «Տավանյակո»-ի կազմում, որի հետ 2013/2014 մրցաշրջանում նվաճել է Իտալիայի գավաթը։
ՀավաքականումԽմբագրել
Սառան խաղացել է մինչև 14, 17 և 19 տարեկանների հավաքականներում։ Նա հինգ խաղերից չորսն է անցկացրել 2008 թվականի հուլիսին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում։ Մրցաշարում միակ գնդակը բաց է թողել միայն Ֆրանսիայի հավաքականից (գնդակը խփել է ֆրանսուհի Էժենի Լե Սոմմերը), եզրափակչում դարպասն անառիկ է պահել՝ թիմին թույլ տալով հաղթել Նորվեգիային և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Միաժամանակ Սառան ընդգրկվել է մրցաշարի լավագույն խաղացողների ցուցակում[6]։ 2009 թվականին Սառան հրավիրվել է մասնակցելու 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը հավաքականում՝ որպես պահեստային դարպասապահ, սակայն Աննա Մարիա Պիկարելին արդեն խաղում է եղել, և նա ոչ մի խաղի չի մասնակցել[7]։
2010 թվականի մարտի 3-ին Սառան առաջին խաղն անցկացրել է Իտալիայի հավաքականի կազմում Կիպրոսում ընկերական մրցաշարում Անգլիայի հետ (Իտալիան պարտվել է 3:2 հաշվով)[8]։ Նրա դեբյուտը պաշտոնական մրցաշարերում տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Աթենքում՝ 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, երբ նա դուրս եկավ Հունաստանի հետ խաղում։ Անտոնիո Կաբրինին ընդգրկել էր Պենզոյին ազգային թիմում՝ մասնակցելու 2013 թվականին Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը[9]։ Սառան այդ մրցաշարում Իտալիայի հավաքականի չորս հանդիպումներից ոչ մեկին չի մասնակցել։
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- Իտալիայի գավաթի հաղթող՝ 2007/2008, 2013/2014
Ազգային հավաքականումԽմբագրել
- Մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն՝ 2008
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ Quintarelli M. Colpo grosso in porta: arriva Sara Penzo Archived 2019-05-24 at the Wayback Machine. (итал.). Roma calcio femminile. Дата обращения 24 мая 2019.
- ↑ «MERCATO — Manieri passa alla Torres, Penzo e Carpino sbarcano in laguna»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-01-ին։ Վերցված է 2015-10-18
- ↑ Manieri passa alla Torres, Penzo e Carpino sbarcano in laguna Archived 2009-05-01 at the Wayback Machine., 30 luglio 2008
- ↑ 5,0 5,1 Brescia, un altro colpo: arriva Sara Penzo
- ↑ «Le dieci migliori giocatrici dell'Europeo under 19 del 2008 secondo Uefa.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-30-ին։ Վերցված է 2015-10-18
- ↑ «Sara Penzo»։ uefa.com։ UEFA։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին։ Վերցված է 7 декабря 2013
- ↑ «Italia Campionato Europeo Femminile Svezia 10 - 28 Luglio 2013» (PDF) (իտալերեն)։ Итальянская федерация футбола։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-28-ին։ Վերցված է 7 December 2013
- ↑ «Cabrini finalises Italy's Women's EURO squad»։ uefa.com։ UEFA։ 1 July 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-14-ին։ Վերցված է 7 December 2013
Արտաքին հղումներԽմբագրել
- Սառա Պենցոյի էջը Football.it կայքումArchived 2016-01-17 at the Wayback Machine.