Սառա Դմիտրևնա Լեբեդևա (ռուս.՝ Сарра Дмитриевна Лебедева, դեկտեմբերի 11 (23), 1892[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1967(1967-03-07)[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային քանդակագործ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958

Սառա Լեբեդևա
Сарра Лебедева
Ծնվել էդեկտեմբերի 11 (23), 1892[1]
ԾննդավայրՌուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 7, 1967(1967-03-07)[2][3][1] (74 տարեկան)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
ԱմուսինՎլադիմիր Լեբեդև
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1910–1915 թվականներին սովորել է Միխայիլ Բերնշտեյնի, Լեոնիդ Շերվուդի և Վասիլի Կուզնեցովի արվեստանոցներում։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը։ 1925 թվականից ապրել է Մոսկվայում։ Ստեղծել է դիմաքանդակներ («Ֆ. Է. Ձերժինսկի», բրոնզ, 1925, Ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան, «Ս. Մ. Միխոելս», 1939, բրոնզ, 1961, «Ա. Տ. Տվարդովսկի», 1943, բրոնզ, 1961, «Լ. Ա. Բաժբեուկ–Մելիքյան», գիպս, 1946, «Բ. Լ. Պաստեռնակ», կրաքար, 1961–63, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում) ու մերկ մարմինների քանդակներ, հախճապակյա և ճենապակյա դեկորատիվ–կիրառական իրեր, արձանիկներ։ Լեբեդևայի «Վ. Պ. Չկալով» (բրոնզ, 1939), «Կ. Գ. Պաուստովսկի» (գիպս, 1956), գործերը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 511