Սաուլի որդին
«Սաուլի որդին»[13][14] կամ «Շաուլի որդին»[15] (հունգ.՝ Saul fia), 2015 թվականի հունգարական ֆիլմ-դրամա, որի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Ռեժիսոր Լասլո Նեմեշի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Գլխավոր դերում նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ դերասան Գեզա Ռյորիգը։
Սաուլի որդին հունգ.՝ Saul fia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[2][3][4] |
Թեմա | Հոլոքոստ և Sonderkommando? |
Թվական | հունիսի 11, 2015[5][6], մարտի 10, 2016[7] և նոյեմբերի 4, 2015[8] |
Լեզու | հունգարերեն[1], իդիշ[1], գերմաներեն[1] և լեհերեն[1] |
Ռեժիսոր | Լասլո Նեմեշ[9][3][10][…] |
Սցենարի հեղինակ | Լասլո Նեմեշ և Clara Royer? |
Դերակատարներ | Géza Röhrig?[9][2][11][…], Շանդոր Ժոտեր[9][11][10], Levente Molnár?[9][2][11][…], Urs Rechn?[2][11][10], Christian Harting?[11], Marcin Czarnik? և Բյորն Ֆրայբերգ |
Օպերատոր | Mátyás Erdély? |
Երաժշտություն | Լասլո Մելիս |
Մոնտաժ | Matthieu Taponier? |
Պատմվածքի վայր | Օսվենցիմ |
Նկարահանման վայր | Բուդապեշտ |
Տևողություն | 107 րոպե[1] |
Բյուջե | 450 000 000 ± 5 000 000 Ft[12] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է Գրան-պրիի[16][17]։ 2016 թվականի փետրվարին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[18] (ներկայացվել է Հունգարիայի կողմից[19], ընդգրկվել է տասը ֆիլմերից կազմված կարճ ցուցակում[20], ապա մրցանակի ներկայացված հինգ ֆիլմերի թվում[21])։
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմ (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ճամբարում։ Սաուլ Աուսլենդերը (Գեզա Ռյորիգ) ընդգրկվում է զոնդերթիմի կազմում, որը հրեա կալանավորների հատուկ խումբ է, որոնց նացիստները հանձնարարում են կատարել գազի խցիկներում մարդկան ոչնչացման և նրանց մարմիններն ու հագուստն այրելու հետ կապված օժանդակ աշխատանքներ։ Սաուլն ականատես է լինում, թե ինչպես է նացիստ բժիշկն սպանում գազի խցիկում կենդանի մնացած տղային, որը, ինչպես Սաուլին է թվում, իր որդին է։ Նա որոշում է, որ տղային պետք է թաղել հրեական աղոթքով (կադիշով) և այդ ծրագրի իրականացման համար փորձում է ռաբբի գտնել։ Գործի ընթացքում զոնդերթիմի անդամներն իմանում են, որ նացիստները պատրաստվում են իրենց բոլորին ոչնչացնել։ Հույս ունենալով փրկվել՝ նրանք սկսում են փախուստ նախապատրաստել որի մեջ ներքաշվում է նաև Սաուլը։ Փախուստի արդյունքում կալանավորների խմբին հաջողվում է դուրս գալ համակենտրոնացման ճամբարի սահմաններից։ Նրանց հետ հեռանում է նաև Սաուլը, որը պարկի մեջ տանում է տղայի մարմինը[13][22][23][24][25]։
ԴերերումԽմբագրել
Դերասանների ցանկը ներկայացված է ըստ Կաննի կինոփառատոնի համար պատրաստված բուկլետի[26].
Դերասան | Դեր |
---|---|
Գեզա Ռյորիգ | Սաուլ Աուսլենդեր |
Լևանտե Մոլնար | Աբրահամ |
Ուրս Ռեխն | – օբերկապո | Բիդերման
Թոդ Շարմոն | — մորուքավոր տղամարդ | Բրաուն
Շանդոր Ժոտեր | բժիշկ |
Մարցին Չարնիկ | Ֆայգենբաում |
Եժի Վալչակ | — զոնդերթիմի անդամ | ռաբբի
Ուվե Լաուեր | — էսէսական | Ֆոս
Քրիստիան Հարթինգ | — էսէսական | Բուշ
Կամիլ Դոբրովոլսկիи | Միտեկ |
Ամիտայ Կեդար | Հիրշ |
Իշտվան Պիոն | Կատց |
Յուլի Յակաբ | Էլլա |
Լևենտե Օրբան | Վասիլի |
ՍտեղծումԽմբագրել
Նեմեշը պնդել է, որ ընտրվեն այնպիսի դերասաններ, որոնք խոսում են իրենց կերպարների լեզվով[27]։ Նյու Յորքում ապրող հունգարացի բանաստեղծ Գեզա Ռյորիգը, որը 1980-ական թվականներից հետո չէր նկարահանվել կինոյում, ընտրվել է մարմնավորելու գլխավոր հերոս Սաուլին այն բանից հետո, երբ սկզբում դիտարկվել է երկրորդական դեր կատարելու համար[27][28]։
Ֆիլմը նկարահանվել է 28 օրում Բուդաֆոկում (Բուդապեշտ)[28][29][30]։
Պրեմիերա և վարձույթԽմբագրել
«Սաուլի որդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում[16]։
Հունգարիայում ֆիլմի վարձույթն սկսել է 2015 թվականի հունիսի 11-ին[31]։
Միացյալ Նահանգներում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին[32]։
ՔննադատությունԽմբագրել
Քննադատները ֆիլմին տվել են բարձր գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 96 % վարկանիշ 87 կարծիքների հիման վրա[33]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 89 % վարկանիշ 39 գրախոսականների հիման վրա[34]։
Բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ասել է, թեր իր ազդեցության ուժով «Սաուլի որդին» կինոնկարը կարելի է համեմատել այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են Էլեմ Կլիմովի «Գնա ու տես» և Լայոշ Կոլտայիի «Առանց ճակատագրի» ֆիլմերը։ Բրեդշոուն գրում է, որ «ցանկացած չափանիշներով այդ ֆիլմը կարելի էր համարել բացառիկ, բայց որպես նորամուտ՝ այն ապշեցուցիչ է»[35]։
Ֆիլմն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի ցանկերի մեծ մասում, և կինոքննադատներն այն համարել են «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[36]։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Կաննի կինոփառատոնում ֆիլմն ստացել է Գրան-պրի և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հիմնական մրցութային ծրագրում[37][38]։ Այն արժանացել է նաև Ֆրանսուա Շալեի մրցանակի և Vulcain մրցանակի[39][40][41]։ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում «Սաուլի որդին» արժանացել է մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[42]։
Մրցանակ / Կինոփառատոն | Կատեգորիա | Ներկայացված(ներ) | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
Օսկար | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [42] |
Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միության մրցանակ | Spotlight Award | Մատյաշ Էրդեյ (նաև Ադամ Արկապոուի «Մակբեթ» ֆիլմի համար) | Հաղթանակ | [43] |
Ավստրալիայի կինոքննադատների միություն | Լավագույն արտասահմանյան ֆիլմ (օտարալեզու) | Սաուլի որդին | Առաջադրված | [44] |
Բելգիայի կինոքննադատների միություն | Գրան-պրի | Սաուլի որդին | Հաղթանակ | [45] |
Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ | Ոչ անգլիալեզու լավագույն ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [46] |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | Լավագույն արտասահմանյան անկախ կինո | Սաուլի որդին | Առաջադրված | [47] |
Camerimage | Բրոնզե գորտ | Մատյաշ Էրդեյ | Հաղթանակ | [48] |
Կաննի կինոփառատոն | Ժյուրիի գրան-պրի | Լասլո Նեմեշ | Հաղթանակ | [37] |
Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ | Լասլո Նեմեշ | Հաղթանակ | [38] | |
Ֆրանսուա Շալեի մրցանակ | Լասլո Նեմեշ | Հաղթանակ | [39][40] | |
Vulcain մրցանակ | Տամաշ Զանյի | Հաղթանակ | [41] | |
Caméra d'Or | Լասլո Նեմեշ | Առաջադրված | ||
Սեզար մրցանակ | Լավագույն օտարերկրյա ֆիլմ | Սաուլի որդին | Առաջադրված | [49] |
Չիկագոյի կինոքննադատների միություն | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [50] |
Քննադատների ընտրություն մրցանակ | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [51] |
Դալլաս-Ֆորտ Ուերտի կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [52] |
Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ | Առաջին գեղարվեստական ֆիլմ | Լասլո Նեմեշ | Առաջադրված | [53] |
Դորիան մրցանակ | Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [54] |
Կինոքննադատների ֆրանդիական սինդիկատ | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [55] |
Ոսկե գլոբուս | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [56] |
Ոսկե բզեզ | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [57] |
Հյուսթոնի կինոքննադատների միություն | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [58] |
Անախ հոգի մրցանակ | Լավագույն միջազգային ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [59] |
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [60] |
Լավագույն դերասան | Գեզա Ռյորիգ | Երկրորդ տեղ | ||
Մանակի եղբայրների կինոփառատոն | Ոսկե տեսախցիկ 300 | Մատյաշ Էրդեյ | Հաղթանակ | [61] |
Motion Picture Sound Editors Golden Reel Awards | Օտարերկրյա ֆիլմ | Հաղթանակ | [62] | |
National Board of Review | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [63] |
Նյու Յորքի կինոքննադատների խմբակ | Լավագույն նորամուտային ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [64] |
New York Film Critics Online | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | |
Օնլայն կինոքննադատների միություն | Լավագույն ոչ անգլերեն ֆիլմ | Սաուլի որդին | Առաջադրված | [65] |
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների խմբակ | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [66] |
Արբանյակ մրցանակ | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | |
Վաշինգտոնի տարածաշրջանի կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Սաուլի որդին | Հաղթանակ | [67] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/son-of-saul
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt3808342/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film697248.html
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/143357
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=237178.html
- ↑ 10,0 10,1 10,2 http://bbfc.co.uk/releases/son-saul-film
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.imdb.com/title/tt3808342/fullcredits
- ↑ http://www.metropol.hu/cikk/1324525-itthon-kerul-eloszor-mozikba-a-saul-fia
- ↑ 13,0 13,1 ««Сын Саула»: Кошмар почти не виден» (HTML) (անգլերեն)։ КиноПоиск — www.kinopoisk.ru։ 13 июля 2015։ Վերցված է 2015-12-18
- ↑ Стас Тыркин։ «Сын Саула / Saul fia» (HTML)։ Гоголь-центр — gogolcenter.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին։ Վերցված է 2016-03-18
- ↑ Вадим Рутковский։ «Холокост изнутри, добрая еда и человек-лобстер: противоречия Каннского фестиваля» (HTML)։ журнал «Сноб» — snob.ru։ Վերցված է 2016-02-24
- ↑ 16,0 16,1 «The 2015 Official Selection» (HTML) (անգլերեն)։ Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or - as it happened» (HTML) (անգլերեն)։ The Guardian — www.theguardian.com։ 24 мая 2015։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Фильм об Освенциме «Сын Шауля» завоевал премию «Оскар»» (HTML) (անգլերեն)։ newsru.co.il։ 2015-12-29։ Վերցված է 2015-12-29
- ↑ Gregg Kilday։ «How 'Son of Saul' Defied the Dangers of Re-Creating the Holocaust» (HTML) (անգլերեն)։ The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Oscars: Nine Films Advance in Foreign Language Film Race» (HTML) (անգլերեն)։ Variety — variety.com։ 17 դեկտեմբերի, 2015։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Oscar Nominations: The Complete List» (HTML) (անգլերեն)։ The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com։ 14 հունվարի, 2016։ Վերցված է 2016-01-14
- ↑ Валерий Кичин (15 мая 2015)։ «Иди и не смотри» (HTML) (անգլերեն)։ Российская газета — www.rg.ru։ Վերցված է 2015-12-18
- ↑ Олег Сулькин (17 декабря 2015)։ ««Сын Саула»: Холокост на кончиках пальцев» (HTML) (անգլերեն)։ Голос Америки — www.golos-ameriki.ru։ Վերցված է 2015-12-18
- ↑ Leo Barraclough (11 июня 2015)։ «Hungary Selects Cannes Grand Prix Winner ‘Son of Saul’ as Oscar Entry» (HTML) (անգլերեն)։ Variety — variety.com։ Վերցված է 2015-12-18
- ↑ Stephanie Zacharek (8 января 2016)։ «Review: Holocaust Drama Son of Saul Is Rigorous, Demanding and Rewarding» (HTML) (անգլերեն)։ Time — time.com։ Վերցված է 2016-02-28
- ↑ «Son of Saul — a film by László Nemes» (PDF) (անգլերեն)։ Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com։ Վերցված է 2015-12-19
- ↑ 27,0 27,1 Macnab Geoffrey (նոյեմբերի 13, 2015)։ «Laszlo Nemes talks Hungary's Oscar submission 'Son Of Saul'»։ Screen Daily։ Վերցված է հունվարի 25, 2016
- ↑ 28,0 28,1 Kilday Gregg (նոյեմբերի 16, 2015)։ «How 'Son of Saul' Defied the Dangers of Re-Creating the Holocaust»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունվարի 25, 2016
- ↑ «Son of Saul» (PDF)։ Films Distribution։ Վերցված է հունվարի 25, 2016
- ↑ Ács Gábor (մայիսի 23, 2015)։ «A Saul fia rendezőjével a díjeső után»։ Euronews (Hungarian)։ Վերցված է հունվարի 25, 2016
- ↑ Fabien Lemercier (11 июня 2015)։ «Son of Saul is the Hungarian Oscar candidate» (HTML) (անգլերեն)։ cineuropa.org։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Son of Saul (2015)» (HTML) (անգլերեն)։ www.movieinsider.com։ Վերցված է 2015-12-18
- ↑ «Son of Saul (2015)»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2016-03-17
- ↑ «Son of Saul: Reviews»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive։ Վերցված է 2016-03-17
- ↑ Peter Bradshaw (15 мая 2015)։ «Son of Saul review: an outstanding, excoriating look at evil in Auschwitz» (HTML) (անգլերեն)։ The Guardian — www.theguardian.com։ Վերցված է 2015-12-21
- ↑ Jason Dietz (6 декабря 2015)։ «Best of 2015: Film Critic Top Ten Lists» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2015-12-27
- ↑ 37,0 37,1 Rebecca Ford (մայիսի 24, 2015)։ «Cannes: 'Dheepan' Wins the Palme d'Or»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ 38,0 38,1 Rebecca Ford and Rhonda Richards (մայիսի 23, 2015)։ «Cannes: 'Son of Saul,' 'Masaan' Take Fipresci Prizes»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 23, 2015
- ↑ 39,0 39,1 «TOUTES LES RÉCOMPENSES DU FESTIVAL DE CANNES 2015»։ մայիսի 23, 2015։ Վերցված է մայիսի 23, 2015
- ↑ 40,0 40,1 «A Saul fia megkapta a Francois Chalais-díjat is» ['Son of Saul' receives the François Chalais Prize]։ Népszabadság Online։ մայիսի 23, 2015։ Վերցված է մայիսի 23, 2015
- ↑ 41,0 41,1 Accreds (24 May 2015)։ «Cannes 2015: Vulcan Award of the Technical Artist to Tamas ZANYI, sound engineer for SON OF SAUL» (Թվիթ)։ Վերցված է 24 May 2015
- ↑ 42,0 42,1 Szalai Georg (փետրվարի 28, 2016)։ «Oscars: Hungary Wins Its First Foreign-Language Honor Since Fall of Communism»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 29, 2016
- ↑ «ASC Awards: The Complete Winners List»։ The Hollywood Reporter։ հունվարի 13, 2016։ Վերցված է փետրվարի 15, 2016
- ↑ «The 2017 AFCA Awards»։ Australian Film Critics Association։ Արխիվացված է օրիգինալից մարտի 13, 2018-ին։ Վերցված է փետրվարի 28, 2018
- ↑ «"Le fils de Saul", Grand Prix de l'Union de la Critique de Cinéma» (French)։ RTBF։ հունվարի 10, 2016։ Վերցված է հունվարի 10, 2016
- ↑ «La La Land leads Bafta film nominations»։ BBC News։ 10 January 2017։ Վերցված է 10 January 2017
- ↑ Pond Steve (դեկտեմբերի 6, 2015)։ «‘Ex Machina,’ ‘Room’ Win Big at British Independent Film Awards»։ TheWrap։ Վերցված է դեկտեմբերի 21, 2015
- ↑ Giardina Carolyn (նոյեմբերի 21, 2015)։ «'Carol' Wins Golden Frog at Camerimage»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունվարի 9, 2016
- ↑ Académie des César (փետրվարի 26, 2016)։ «BIRDMAN, réalisé par Alejandro González Iñárritu, #César2016 du Meilleur Film Étranger»։ Twitter։ Վերցված է փետրվարի 27, 2016
- ↑ Dann Gire (դեկտեմբերի 16, 2015)։ «'Mad Max: Fury Road' wins best picture from Chicago Film Critics»։ Daily Herald։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015
- ↑ «Critics’ Choice Movie Awards»։ հունվարի 17, 2016։ Վերցված է հունվարի 18, 2016
- ↑ Chase Whale։ «DFW Film Critics Association Dish Out 2015 Awards – Dallas Observer»։ Dallas Observer։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015
- ↑ «DGA Announces Nominees for Outstanding Directorial Achievement in Feature Film for 2015»։ Directors Guild of America։ հունվարի 12, 2016։ Վերցված է հունվարի 12, 2016
- ↑ «‘Carol’ Sweeps Gay and Lesbian Entertainment Critics Awards»։ Variety։ հունվարի 18, 2016։ Վերցված է հունվարի 19, 2016
- ↑ «Prix du Syndicat Français de la Critique 2015»։ Syndicat Français de la Critique։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2014-ին։ Վերցված է փետրվարի 2, 2016
- ↑ «Golden Globe Nominations: The Complete List»։ The Hollywood Reporter։ դեկտեմբերի 10, 2015։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ Folcker Sebastian (հունվարի 23, 2017)։ «De blev årets vinnare»։ SVT (Swedish)։ Վերցված է հունվարի 23, 2017
- ↑ Densby Andrew (հունվարի 9, 2016)։ «Houston Film Critics award "Spotlight," "Revenant"»։ Houston Chronicle։ Վերցված է հունվարի 15, 2016
- ↑ Meena Jang (փետրվարի 27, 2016)։ «Spirit Awards: 'Son of Saul' Wins Best International Film»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 28, 2016
- ↑ King Susan (դեկտեմբերի 6, 2015)։ «'Spotlight' named best of 2015 by the Los Angeles Film Critics Assn.»։ Los Angeles Times։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015
- ↑ «"Golden Camera 300" for Mátyás Erdély, the cinematographer of "Son of Saul"»։ Manaki Brothers Film Festival։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 1, 2016-ին։ Վերցված է հունվարի 28, 2016
- ↑ Lincoln Ross A. (փետրվարի 27, 2016)։ «'The Revevant' & 'Mad Max: Fury Road' Tie At 2016 Golden Reel Awards: MPSE Winners List»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 28, 2016
- ↑ Child Ben (դեկտեմբերի 2, 2015)։ «Mad Max: Fury Road eyes Oscars run after victory at National Board of Review awards»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ «'Carol' Takes Top Honors at New York Film Critics Awards»։ The Wall Street Journal։ դեկտեմբերի 2, 2015։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ Pond Steve (դեկտեմբերի 14, 2015)։ «Online Film Critics Say ‘Mad Max: Fury Road’ Is Best»։ TheWrap։ Վերցված է դեկտեմբերի 21, 2015
- ↑ Chronicle Staff Report (դեկտեմբերի 14, 2015)։ «S.F. Film Critics Circle honors ‘Spotlight’ and ‘Brooklyn’»։ SFGate։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015
- ↑ Siegel Tatiana (դեկտեմբերի 7, 2015)։ «'Spotlight' Named Top Film by D.C.-Area Film Critics»։ The Hollywood Reporter։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- «Սաուլի որդին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Սաուլի որդին»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Սաուլի որդին»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում