Ալեքսանդրա (Սաշա) Եվգենիի Պուտրյա (ուկրաիներեն՝ Путря Олександра Євгеніївна, դեկտեմբերի 2, 1977(1977-12-02), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ - հունվարի 24, 1989(1989-01-24), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի երիտասարդ նկարչուհի։ Իր կարճ կյանքի ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք՝ ծաղրանկարներով և բանաստեղծություններով 46 ալբոմ, քանդակադրոշմներ, ասեղնագործվածքներ, փափուկ խաղալիքներ, ուլունքահատիկների զարդեր։

Սաշա Պուտրյա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1977(1977-12-02)
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էհունվարի 24, 1989(1989-01-24) (11 տարեկան)
Մահվան վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Կատարել է տեխնիկական գծագրեր, որոնք ըստ նրա, կարող են օգնել մեծահասակներին հասնել Լուսին և կատարել աստֆալտային ծածկումներ՝ առանց ճաքերի։

ԿյանքըԽմբագրել

Ալեքսանդրա Պուտրյան ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին նկարիչ Եվգենի Պուտրյայի և երաժշտական ուսումնարանի ուսուցչուհի Վիկտորյա Պուտրյայի ընտանիքում։ Մանկապարտեզում Սաշան չի սովորել, նկարիչ-հայրը նախապատվությունը տալիս էր տնային դաստիարակությանը[1], թեև ի սկզբանե հատուկ նշանակություն չէին տալիս աղջկա հետաքրքրություններին։ Փոքր տարիքից Ալեքսանդրան տարվել է Հնդկաստանի մշակույթով[2]։

Ալեքսանդրա Պուտրյան առաջին գեղարվեստական աշխատանքները սկսել է նկարել 3 տարեկանում։

5 տարեկանում Ալեքսանդրայի մոտ ախտորոշվել է լեյկեմիա[3]։ Մահացել է 11 տարեկանում։

Մահից հետո Սաշա Պուտրյայի նկարները ցուցադրվել են ավելի քան 50 երկրներում։

Պարգևներ (հետմահու)Խմբագրել

  • Քրիստոս Փրկչի ոսկե մեդալ (1998 թ.),
  • Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացու «Երկրի վրա բարության զարգացման» շքանշան (2000 թ.),
  • «Քրիստոս Ամենազորի» հին սրբապատկեր (2001 թ.),
  • Համահնդկացիական մանկական «Ներու Բալ Սամիթի» - «Կալասարի մրցանակ» ազգային մրցանակ (2001 թ.)։

ՀիշատակԽմբագրել

  • 1989-2005 թվականներին աշխարհի 10 երկրներում տեղի է ունեցել Սաշա Պուտրիի 112 անհատական ցուցահանդես,
  • Ավստրիայում Սաշայի նկարով փոստային ծրար և դրոշմակ է թողարկվել։ Լույս է տեսել նաև նրա նկարների շարքը,
  • Սաշայի մասին նկարահանվել է 5 վավերագրական և փաստագրական ֆիլմ,
  • Մանկապարտեզում, որտեղ հաճախել էր աղջիկը, գործում է Սաշա Պուտրյայի թանգարանը, իսկ պատին կա հուշատախտակ,
  • Պոլտավայում գործում է Սաշա Պուտրյայի անվան մանկական գեղարվեստական պատկերասրահ։ Տաղանդավոր երեխաների աջակցության և պաշտպանության հիմնադրամի հովանու ներքո պատկերասրահում անցկացվում են երեխաների նկարների մրցույթներ։ 2005 թվականից այս մրցույթները դարձել են միջազգային։ Քաղաքում կա նաև Սաշա Պուտրյայի անվան փողոց։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Костомарова Олена (2 грудня 2014)։ «Маленькая звёздочка. История художницы-вундеркинда Саши Путри» ((ռուս.))։ Аргументи і факти։ Արխիվացված օրիգինալից 2015-04-12-ին։ Վերցված է 12 квітня 2015 
  2. Волкова Анна (11 жовтня 2000)։ «Шесть лет из отведенных ей судьбой одиннадцати саша путря боролась с лейкемией, не переставая создавать шедевры» ((ռուս.))։ Факти։ Արխիվացված օրիգինալից 2015-04-12-ին։ Վերցված է 12 квітня 2015 
  3. «История девочки-художницы Саши Путри»։ AdMe։ 3 грудня 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-12-ին։ Վերցված է 12 березня 2015 

Արտաքին հղումներԽմբագրել