Սան Պիետրո ին Մոնտորիո (իտալ.՝ San Pietro in Montorio), եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Յանիկուլում բլրի լանջին։ 1587 թվականի ապրիլի տասներեքից եկեղեցին տիտղոսակիր է։ 2008 թվականի մարտի մեկից եկեղեցու կարդինալ քահանան Ջեյմս Ֆրենսիս Ստեֆֆորդն է։

Սան Պիետրո ին Մոնտորիո
San Pietro in Montorio
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza San Pietro in Montorio, 2[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունOrder of Friars Minor?
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՃարտարապետԴոնատո Բրամանտե
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
sanpietroinmontorio.it/home.html

Պատմություն խմբագրել

Եկեղեցու անվանումն առաջացել է տեղի դեղնա-կարմիր հողերից։ Եկեղեցին գտնվում է հին վանքի կողքին, իսկ ողջ համալիրն ներառում է ճարտարապետական, քանդակագործության և նկարչության բազմաթիվ գլուխգործոցներ։

Ըստ գիտնականների եկեղեցին բլրի վրա կառուցվել է 9-րդ դարից ոչ շուտ։ Սակայն եկեղեցական լեգենդները այն դարձնում եմ ավելի հին։ Այս շրջանը հայտնի է նրանով, որ, ըստ լեգենդի, այստեղ է տեղադրվել Պետրոս առաքյալի խաչը։

Եկեղեցին և վանական համալիրը միջնադարում վերաբերում էին բենեդիկտաններին։ 1472 թվականին Սիքստոս IV Պապի օրոք եկեղեցու հին և վնասված հատվածները հեռացվել են։ Նոր և ավելի ամուր կառուցվեցին Մադեո դա Սիլվայի կողմից։ Հռոմի պապը օտար արքաներից գումար էր կորզում եկեղեցու շինարարության համար։ Այդ արքաներից էին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը։ Ավելի ուշ շինարարությանը միացան նաև Կաստիլիայի թագուհի Իզաբելլան և նրա ամուսինը՝ Ֆերդինանդ II-ը։ Նրանց պատվերով 16-րդ դարի սկզբին եկեղեցում աշխատում էր ճարտարապետ Դոնատո Բրամանտեն։ Հենց այս եկեղեցուց էլ սկսվում է ճարտարապետի փայլուն կարիերան Հռոմում։ 1500 թվականին վերստեղծված եկեղեցին օծվեց Ալեքսանդր VI Պապի կողմից։ 18-19 դարերի սահմանագծում եկեղեցին ներքաշվում է բուռն քաղաքական իրադարձությունների մեջ, որի արդյունքում վնասվում է և որոշ ժամանակ գործածվում որպես հիվանդանոց։ 1876 թվականին, իտալական իշխանությունների միավորվելուց հետո արքայական տունը վանական համալիրը վաճառում է Իսպանիային։ Ներկայումս ևս այն պատկանում է Իսպանիային, և նրա կառույցներից մեկում է գտնվում Արքայական իսպանական ակադեմիան։

Եկեղեցի խմբագրել

 
Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցու ինտերիերը

Եկեղեցու գլխավոր ճակատամասը բավականին պարզ է։ Նրա մակերեսը բաժանված է երեք մասի, որն ամբողջանում է եռանկյուն ճակտոնով։ Ձևավորված է մոխրագույն սրբատաշ քարից, իսկ ընդհանուր շինությունը` կարմիր աղյուսից։ Շքամուտքը զարդարում է երկկողմ աստիճանը, որը համաչափ է ճակատամասի լայնությանը։

Եկեղեցին բաղկացած է միայն մեկ նավից։ Իսկ աբսիդը լուսավորում են երեք ուղղանկյուն պատուհաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներ խմբագրել