Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)

Սան Մարինո (իտալ.՝ San Marino, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), պետություն Եվրոպայում, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում։

Սան Մարինո
Սան Մարինոյի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էՍան Մարինո, Acquaviva?, Borgo Maggiore?, Կիեզանուովա, Domagnano?, Ֆաետանո, Ֆիորենտինո, Մոնտեջարդինո և Serravalle?
Պետական լեզուիտալերեն
ՄայրաքաղաքՍան Մարինո
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն և Երկապետություն
Օրենսդիր մարմինGrand and General Council?
Երկրի ղեկավարAlessandro Scarano? և Adele Tonnini?
Կառավարության ղեկավարFrancesco Mussoni? և Giacomo Simoncini?
Ազգաբնակչություն33 600 մարդ (2021)
ՀիմնInno Nazionale della Repubblica?
ԿարգախոսLibertas
Հիմնադրված էսեպտեմբերի 3, 301 թ.
Արժույթեվրո
Ազգային տոնՆոր տարվա օր, Հայտնություն, Feast of Saint Agatha?, Զատիկ, Զատկի երկուշաբթի, Anniversary of the Arengo?, Labour Day?, Feast of Corpus Christi?, Liberation from Fascism?, Ferragosto?, Feast of San Marino and the Republic?, All Saints' Day?, All Souls' Day of deahts?, Feast of the Immaculate Conception?, Սուրբ Ծնունդ, Saint Stephen's Day?, Նոր տարվա գիշեր, Installation ceremony of the Captains Regent?, Installation ceremony of the Captains Regent? և Ճրագալույց
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և Time in San Marino?[1]
Հեռախոսային կոդ+378
Ինտերնետ-դոմեն.sm
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,853[2]
gov.sm(իտալ.)

Պատմություն խմբագրել

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ՝ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր և հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարացեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։

Բնություն խմբագրել

Սան Մարինոն ամբողջությամբ բաղկացած է լեռնոտ տեղանքից։ Երկրի ամենաբարձր կետը Մոնթե Տիտանո լեռն է` ծովի մակարդակից 749 մետր բարձրության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 167