Ակքան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ակքան (Dipsacus)
L., 1753

Ակքան, (լատին․՝ Dipsacus), սանրափուշ, հովվի սանր, ակքանազգիների ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 15 այլ տվյալներով՝ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ ակքան կտրտված (D. laciniatus), ակքան մազոտ (D. pilosus), ակքան խոզանավոր (D. strigosus)։ Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիների թփուտներում, մացառուտներում, անտառներում, խոնավ վայրերում, որպես մոլախոտ՝ Արարատի, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և այլ մարզերի ցանքատարածություններում։

Ցողունը փշապատ է, բազմանիստ, բարձրությունը՝ 0,5 - 2 մ։ Տերևները հակադիր են, ամբողջաեզր կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկ է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառանիստ սերմնապտուղ է։ Դեղաբույս է․ պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, ներկանյութեր։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան» հոդվածին։