Սանտյագո Սոլարի

արգենտինացի ֆուտբոլիստ

Սանտյագո Սոլարի (իսպ.՝ Santiago Hernán Solari Poggio, հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Սանտյագո Սոլարի
իսպ.՝ Santiago Solari
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ընտանիք խմբագրել

Սանտյագոյի հայրը՝ Էդուարդո Միգել Սոլարին աշխատում է որպես տեխնիկական տնօրեն, մայրը՝ Ալիսիա Սուսանա Պոդջիոն՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Սանտյագոն ունի 3 եղբայր և 1 քույր։

Կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Նյուքասլ Օլդ Բոյս» արգենտինական ֆուտբոլային ակումբում։ «Նյուքասլ Օլդ Բոյս»-ի կազմում չի անցկացնում ոչ մի խաղ, քանի որ պահեստային խաղացող էր։ 1994 թվականին գնում է ԱՄՆ, որպեսզի սովորի անգլերեն։ 1995 թվականին Սոլարին տեղափոխվում է «Ռիվեր Փլեյթ»։ «Ռիվեր Փլեյթ»-ում դառնում է հիմնական կազմի խաղացող։ Անցկացնում է 66 խաղ և դառնում 13 գոլի հեղինակ։ 1999-2000 թվականներին հանդես է եկել իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 45 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ։ 2000-2005 թվականներին հանդես է եկել «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 131 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։ 2005-2008 թվականներին հանդես է եկել «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 39 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ[4]։ 2008-2009 թվականներին հանդես է եկել «Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 26 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ 2009-2010 թվականներին հանդես է եկել «Ատլանտե» ֆուտբոլային ակումբում, անցկացրել է 33 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։

2010-2011 մրցաշրջանն անցկացրել է ուրուգվայական «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբում[5]։

2011 թվականին ավարտել է ֆուտբոլային կարիերան։

Ազգային հավաքական խմբագրել

2000-2004 թվականներին հանդես է եկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում, անցկացրել է 11 խաղ և չի դառել ոչ մի գոլի հեղինակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Inter.it». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Солари перебрался в "Пеньяроль"». www.championat.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
  6. Strack-Zimmermann, Benjamin. «Santiago Solari». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Սոլարի» հոդվածին։