Սանտի Ապոստոլի (Տասներկու առաքյալների եկեղեցի, իտալ.՝ Santi Dodici Apostoli, լատին․՝ SS. Duodecim Apostolorum), 6-րդ դարի կաթոլիկ և տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Սկզբնապես նվիրված է եղել Սուրբ Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին, որոնց մասունքները պահպանվում են այստեղ, իսկ ավելի ուշ՝ բոլոր առաքյալներին։ Այսօր բազիլիկը գտնվում է Կոնվենտուալ ֆրանցիսկյանների հոգածության ներքո։ Վերջիններիս կենտրոնը գտնվում է եկեղեցու հարակից շինությունում։

Սանտի Ապոստոլի
Santi Dodici Apostoli
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
Հասցեpiazza dei Santi Apostoli - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Նվիրվածառաքյալ
Անվանվածառաքյալ
ՃարտարապետԲաչիո Պոնտելլի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն և բարոկկո
Հիմնադրված6-րդ դար
18 մետր և 40 մետր
Երկարություն75 մետր
Լայնություն18 մետր և 40 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Basilica dei Santi Apostoli (Rome) Վիքիպահեստում
vicariatusurbis.org/?page_id=188&ID=7

Եկեղեցու կարդինալ քահանան Անջելո Սկոլան է։

Պատմություն խմբագրել

Պեղագիոս I պապը կառուցել է եկեղեցին ի պատիվ Նարսեսի օստգոթերի նկատմամբ տարած հաղթանակի։ Հովհաննես III պապը եկեղեցին նվիրել է Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին։ Եկեղեցին ավերվել է 1348 թվականի երկրաշարժից և լքված մնացել։

1417 թվականին Մարտինոս V պապը, որի Կոլոննա ընտանիքը դարձավ հարակից Կոլոննա պալատի սեփականատերը, վերակառուցվեց եկեղեցին, իսկ ճակատամասը կառուցվեց միևնույն դարի վերջում Բակիո Պոնտելիի կողմից։ Այն ֆրեսկոներով պատկերեց Մելոցցո դա Ֆորլին, որի որմնանկարները համարվում են գլուխգործոցներ։

Կղեմես XI պապը եկեղեցում իրականացրել է «դրամատիկ» վերանորոգումներ։ Մելոցցոյի վերանորոգումները ոչնչացվել են և մի մասը տեղափոխվել Կվիրինալ, իսկ մյուս մասը՝ Վատիկանի թանգարաններ։ Նոր ինտերիերըբարոկկո ոճով ձևավորել են Կառլո Ֆոնտանան և Ֆրանչեսկո Ֆոնտանան։ Աշխատանքներն ավարտվել են 1714 թվականին։ Եկեղեցին ավելի ուշ կրկին վերանորոգվել է, և ճակատամասի կառուցումը ավարտվել է 1827թվականին Ջուզեպպե Վալադիեի կողմից։

Սանտի Ապոստոլի եկեղեցում գտնված արձանագրությունները արժեքավոր աղբյուներ են, որոնք արտացոլում են եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրապարակվել են Վինչենցո Ֆորչելայի կողմից[2]։

Ինտերիեր խմբագրել

 
Սանտի Ապոստոլի եկեղեցու ինտերիերը

Եկեղեցին ունի 3 նավ, որոնք բաժանված են կորնթոսյան սյուներով։ Առաստաղի կենտրոնում պատկերված է Սուրբ Ֆրանսիսի հաղթանակը։ Հեղինակն է Բակիկկոն, և աշխատանքն արվել է 1707 թվականին։ Կան նաև ավետարանիչների ֆրեսկոներ, որոնք Լուիջի Ֆոնտանայի աշխատանքներն են։ Սրբավայրի վերևում Ջիովաննի Օդացցիի ֆրեսկոն է (1709 թ․), որը ներկայացնում է «Լուցիֆերի և իր հրեշտակերի անկումը»։

Բարձր բեմի աջ կողմում Giraud de Caprières և Ռաֆայել Ռիառիոյի գերեզմաններն են։ Ձախ կողմուոմ Կարդինալ Ռիառիոյի արձանն է, հեղինակ՝ Անդրեա Բրեգնո, ինչպես նաև Մինո դա Ֆիեսոլի "Տիրամայրը"․

Նավի աջ թևում, առաջին կապելլայի մոտ պահված է Մարիա Կլեմենտինա Սոբիեսկաի սիրտը։ Նրա գերեզմանը Սուրբ Պետրոսի տաճարում է։ Իսկ արձանը Ֆիլիպպո դելլա Վալլեի աշխատանքն է։ Նրա ամուսինը ամեն առավոտ աղոթում էր այստեղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
  2. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume II (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 219-298.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտի Ապոստոլի» հոդվածին։