Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա (իտալ.՝ Santa Francesca Romana), եկեղեցի Հռոմում, որը գտնվում է Կամպիտելլի շրջանում Հռոմի ֆորումի կողքին։ Նախկինում հայտնի է եղել որպես Սանտա Մարիա Նովա։ Եկեղեցին տիտղոսակիր է։ 1991 թվականի հունիսի քսանութից եկեղեցու կարդինալ քահանան Անջելո Սոդանոն է։

Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա
Santa Francesca Romana
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
Հասցեpiazza Santa Francesca Romana, 4 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածFrances of Rome?
ԱնվանվածFrances of Rome?
ՃարտարապետԿառլո Լոմբարդի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Santa Francesca Romana (Rome) Վիքիպահեստում
sfromana.it

Պատմություն խմբագրել

 
Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա եկեղեցու բեմը

Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի երկրորդ կեսին՝ ներառելով նաև 8-րդ դարի աղոթատեղին, որը Պողոս I պապը պեղել էր Վեներայի և Ռոմայի տաճարի սրահում։ Այն անվանվեց Սանտա Մարիա Նովա ( կամ "Nuova"՝ նոր Ս․ Մարիա ) որպեսզի տարբերակվի Հռոմի ֆորումում գտնվող մյուս Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցուց։ 13-րդ դարում Ոնորիոս III պապը վերանորոգեց եկեղեցին, կառուցվեց զանգակատուն, աբսիդը ձևավորվեց «Maestà»-ի խճանկարներով։ 1352 թվականից եկեղեցին գտնվել է Օլիվետանների հովանու ներքո։ 16-րդ դարում եկեղեցին նվիրաբերվել է Սանտա Ֆրանչեսկա Ռոմանային (Francesca Buzzi), որը սրբացվել է 1608 թվականին։ Վերջինիս մասունքները գտնվում են եկեղեցու նկուղում։ Եկեղեցու տրավերտինապատ գավիթը և ճակատամասը կառուցել է Կարլո Լամբարդին 1615 թվականին։

Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա եկեղեցում գտնված արձանագրությունները արժեքավոր աղբյուրներ են, որոնք արտացոլում են եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[2]։

Ինտերիերը՝ նավը կողային կապելլաների հետ միասին, վերակառուցվել է Լոմբարդիի կողմից, Ֆրանչեսկա Բուցցիի սրբադասվելու նախորդող տարիներին, սկսած 1595 թվականից։ Նավի կենտրոնում հին եկեղեցու schola cantorum, որը պատված է «կոսմատեսկո» ոճով արված խճանկարներով։ Ուշագրավ առանձնահատկության է արժանի խոստովանարանը, որը ձևավորվել է Լորենցո Բերնինիի կողմից (1638–1649)։ Այն պատված է գունագեղ մարմարով, իսկ կողային չորս սյուները երեսապատված են հասպիսով։

Եկեղեցում է պահվում թանկարժեք Madonna Glycophilousa՝ 5-րդ դարի սրբապատկերը, որն այստեղ է բերվել Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցուց։ 20-րդ դարի «Աստվածածինն ու Մանուկը», որը պատկերված էր նրա վերևում, վահանակից զգուշությամբ հեռացվել է և այժմ պահվում է ավանդատանը։

 
Եկեղեցին և Հռոմի ֆորումը Պալատին բլրի կողմից

Անտիկ աղոթատեղին, որի վրա կառուցվել է ներկայիս եկեղեցին, տեղակայված է այն վայրում, որտեղ մահացել է Սիմոն Մոգը։ Ըստ լեգենդի, Սիմոն Մոգը ցանկանալով ապացուցել իր հզորությունը Պողոս և Պետրոս առաքյալների առջև, վեր է բարձրանում։ Երկու առաքյալները խրատելով ծնկի են իջնում, և Սիմոնն ընկնելով մահանում է։ Այն տեղը, որտեղ առաքյալները ծնկի իջնելիս հետք են թողնում, բազալտե քարերով ներդրված է հարավային տրանսեպտում, պատի մեջ։

Գրիգոր XI պապի դամբարանը, որը վերաձևավորվել է Պաոլո Օլիվիերիի կողմից (թվագրվում է 1584 թ․) գտնվում է եկեղեցու հարավային տրանսեպտում։

Սանտա Ֆրանչեսկա Ռոմանան անվանվել է ավտոմեքենաների վարորդների պաշտպան, քանի որ ըստ լեգենդի, մի հրեշտակ լուսավորում էր նրա ճանապարհը, երբ նա ճանապարհորդում էր գիշերը։

Իռլանդիայի Դուբլին քաղաքի Սուրբ Երրորդության քոլեջի (հոգևոր համալսարան) ճակատամասը Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա եկեղեցու կրկնօրինակն է։ Այն ձևավորել է գոթական ճարտարապետ Ջ․ Ջ․ ՄքՔարտին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
  2. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume II (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 1-16.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա» հոդվածին։