Սանտա Մարիա ին Վիա Լատա (լատին․՝ Sanctae Mariae in Via Lata), տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Վիա դել Կորսո (նախկին Վիա Լատա) փողոցի վրա։ Կառուցված է հռոմեական անտիկ կառույցների, ինչպես նաև 8, 9, 10-րդ դարերի շինությունների տեղում (նկուղում պահպանվել են այդ ժամանակաշրջանի ֆրեսկոներ)։ Ըստ լեգենդի այդ կառույցներից մեկում (կամ Սան Պաոլո ալլա Ռեգոլա եկեղեցու տեղում) երկու տարի շարունակ կալանքի տակ է պահվել Պողոս առաքյալը։

Սանտա Մարիա ին Վիա Լատա
Santa Maria in Via Lata
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
ՀասցեVia del Corso, 278 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետCosimo Fanzago? և Պիետրո դա Կորտոնա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria in Via Lata (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Սանտա Մարիա ին Վիա Լատա եկեղեցու ինտերիերը

Առաջին քրիստոնեական պաշտամունքի վայրը այստեղ եղել է 5-րդ դարի աղոթատեղին, որը ներկայիս եկեղեցու տեղում է եղել։ Այն կառուցվել է ընդարձակ հռոմեական պահեստի մնացուկների մեջ, որը ևս պեղվել է։ Եկեղեցու վերին հարկը ավելացվել է 9-րդ դարում, իսկ որմնանկարներն ավելացվել են 7-9-րդ դարերի միջև։ Այս ժամանակաշրջանի «կոսմատեսկո» ոճով արված սալահատակը պահպանվել է։

Եկեղեցու 13-րդ դարի Տիրամոր սրբապատկերը, որը կատարել է շատ հրաշքներ, և 3-րդ դարի սարկավագ և նահատակ Ագապետոսի մասունքները մնացել են նրա տակ։ Arcus Novus կամարը, որը այստեղ էր կանգնեցվել Դիոկղետիանոսի կողմից (303-304 թթ.), վերացել է 15-րդ դարի վերջին իրականացված վերանորոգման ժամանակ։ Բանաստեղծ Անտոնիո Տեբալդեոն, որը Ռաֆայել Սանտիի ընկերն է եղել, 1537 թվականին թաղվել է եկեղեցու հյուսիսային թևի ծայրում։ Սակայն գերեզմանը ձևավորվել է 1776 թվականին։

Եկեղեցին բարոկկո ոճով վերանորոգվել է 1639 թվականին Կոզիմո Ֆանզագոյի կողմից, սակայն ճակատամասը՝ կորնթոսյան սյուներով հանդերձ, ավարտել է Պիետրո դա Կորտոնան 1658-1662 թվականներին։ Հավանաբար նա է, որ կանգնեցրել է հաղթակամարը ճակատամասում։ Ալեքսանդր VII պապի օրոք, 1662 թվականին կանգնեցվել է եկեղեցու երկրորդ հարկը։ Զանգակատունը Մարտինո Լոնգիի աշխատանքն է (1580 թ.)։ Բարձր բեմի վրա տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եկեղեցու քիչ կտավներից մեկն է, որը վերագրվում է Լորենցո Բերնինիին։ Աբսիդի ամպհովանին պատրաստված է ալեբաստրից և լաջվարդից։ Ինչպես հիշատակվում է Կոզիմո Ֆանաչելիի կողմից արված ցայտատախտակի վրա, առաջին պեղումներն այստեղ անցկացվել են այդ ժամանակաշրջանում։ 19-րդ դարում Ժոզեֆ և Լյուսեն Բոնապարտների ընտանիքները թաղվել են այստեղ (18-րդ դարում)։

Նավի աջ կողմի առաջին կտավը Ջիաչինտո Բրանդիի «Սուրբ Անդրեի նահատակությունն» է, իսկ երկրորդը՝ Ջուզեպպե, Նիկոլա և Բիաջիո սրբերի կտավն է, որի հեղինակն է Ջուզեպպե Գեցին։ Աբսիդի ձախակողմյան կապելլայում պատկերված են Տիրամայրը մանուկի հետ (հեղինակ՝ Ջիովաննի Օդացցի)։ Աջակողմյան նավի օվալաձև վեց կտավներից երկուսը Պ․ դե Պիետրիի և Ագոստինո Մասուկկիի աշխատանքներից են։ Ձախակողմյան նավում 5 օվալաձև կտավների հեղինակներն են Պ․ դե Պիետրի Մասուկկիին և Ջիովան Դոմենիկո Պիաստրինին։ Սանտա Մարիա ին Վիա Լատա եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է։ 1991 թվականի հունիսի 28-ից եկեղեցու կարդինալ-քահանան Էդուարդ Իդրիս Կասսիդին է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա ին Վիա Լատա» հոդվածին։