Սանտա Կրուս դե լա Սիեռա (Բոլիվիա)

քաղաք Բոլիվիայում

Սանտա Կրուս դե լա Սիեռա (իսպ.՝ Santa Cruz de la Sierra), քաղաք Բոլիվիայում, Սանտա Կրուս դեպարտամենտի և նրա Անդրես Իբանես նահանգի վարչական կենտրոնը[2] ։ Բնակչությունը 1,6 միլիոն մարդ (2016), Բոլիվիայի խոշորագույն քաղաքը, ավելի մեծ քան Սուկրե սահմանադրական մայրաքաղաքը և փաստացի մեծ, քան մայրաքաղաք Լա Պասը (եթե չհաշվեն արվարձանները)։ Երկրի գլխավոր տնտեսական կենտրոնը։ Հիմնադրվել է 1561 թվականին։

Բնակավայր
Սանտա Կրուս դե լա Սիեռա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
Հիմնադրված էփետրվարի 26, 1561 թ.
Մակերես535±1 կմ²
ԲԾՄ416±1 մետր
Բնակչություն3 151 676 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−4
Փոստային դասիչ07-0101-0100-1001
Պաշտոնական կայքgmsantacruz.gov.bo
Սանտա Կրուս դե լա Սիեռա (Բոլիվիա) (Բոլիվիա)##
Սանտա Կրուս դե լա Սիեռա (Բոլիվիա) (Բոլիվիա)

Պատմություն խմբագրել

Հիմնադրումը խմբագրել

 
Հարավային Ամերիկայի Քարտեզը 1534-ից 1539 թվականներին, որտեղ երևում է Նոր Անդալուսիան

Մինչկոլումբյան ժամանակաշրջանում ներկայիս Սանտա Կրուսի տարածաշրջանում բնակվում էին չանիե հնդկացիների քոչվոր ցեղերը, որոնք զբաղվում էին որսորդությամբ և բերքահավաքով։

Առաջին սպիտակամորթները, որոնք հետազոտել են տարածաշրջանը, 1549 թվականին դարձան իսպանացիները՝ Նոր Անդալուսիայի կողմից կազմակերպած հետազոտական խումբը Դոմինգո Մարտինեսի գլխավորությամբ։ 1560 թվականին Ասունսյոնից ուղարկվեց երկրորդ հետազոտական խումբը՝ Նյուֆլո դե Չավեսի գլխավորությամբ, որի նպատակն էր այդ շրջաններում ստեղծել իսպանական բնակավայր։ 1561 թվականի փետրվարի 26-ին Չավեսը հիմնադրեց Սանտա Կրուս դե լա Սիերրա քաղաքը, անվանելով ային Էստրեմադուրեի իր հայրենի քաղաքի պատվին։ Քաղաքը հիմնադրվել էր իր ներկայիս գտնվելու վայրից 220 կմ արևելք, և հռչակվեց նորից ձևավորված Մոխոս նահանքի մայրաքաղաք։

Քաղաքի հիմնադրումից քիչ անց այն դարձավ տեղի հնդկացիների ավելի մեծ հարձակումների վայր։ Այդպիսի մի հարձակում հետ մղելու ժամանակ՝ 1568 թվականին մահացավ Նյուֆլո դե Չավես։ Նրա մահից հետո քաղաքաբնիկների մեծ մասը որոշում կայացրին տեղափոխվել ավելի անվտանգ վայր ՝ 50 կիլոմետր արևմուտք, նոր քաղաքը անվանվեց Սան Լորենցո։ Բայց շուտով պարզվեց, որ հնդկացիները չեն պատրաստվում հանգիստ թողնել նաև այդ բնակավայրը, բացի այդ տարածքում շատ էին ջրհեղեղները անձրևային սեզոններին։ 1590 թվականին Լիմաի գաղութային իշխանությունները պաշտոնապես հրամայեին Սանտա Կրուսի բոլոր բնակիչներին տեղափոխվել Սան Լորենցո, բայց քաղաքաբնակների մեծ մասը արհամարհեցին այդ հրահանգը։ 1595 թվականին Սան Լորենցոն տեղափոխվեց ներկայիս Սանտա Կրուսի գտնվելու վայրը։ 1600-ական թվականներին իշխանություններին հաջողվեց համոզել բնակիչներին, որոնք մնացել էին Սանտա Կրուսի սկզբնական հիմնադրման վայրում տեղափոխվել Սան Լորենցո բայց դրա համար քաղաքը վերանվանվեց Սանտա Կրուս։ Սանտա Կրուս դե լա Սիերրա հին անվանումը, որը տրվել էր բնակավայրին դե Չավեսի կողմից պաշտոնապես քաղաքին տրվեց 1622 թվականին[3][4]։

Գաղութատիրական ժամանակաշրջան խմբագրել

Հետագա 200 տարվա ընթացքում իսպանացիները հետզհետե կարողացան սաստել և ենթարկել իրենց հնդկական ցեղերին։ Այդ գործում մեծ դեր ունեցան ճիզվիտները, որոնց ազդեցության կենտրոնը դարձավ Սանտա Կրուսը։

 
Նուֆլո դե Չավեսի հուշարձանը

Հարավային Ամերիկայում Պորտուգալական տիրույթների զարգացման հետ սրվեց երկու կայսրությունների միջև տարածքային վեճերը։ Սանտա Կրուսը դարձավ արևմտյան հատվածում հենման կետ իսպանացիների կողմից բրազիլական բանդեիրանտների (հնդկացիներին որսացողներ)[5] շարժմանը հակազդելու համար։ Քաղաքի դերը Կայսրության սահմանների պահպանման գործում չմնաց անտեսված, նահանգին շնորհվեց ինքնիշխանության բարձր աստիճան, իսկ Սանտա Կրուսի բնակիչներն ազատվեցին կայսերական հարկերի վճարումից և պարտադիր աշխատանքներից։ Այնուամենայնիվ չնայած քաղաքի ռազմավարական կարևորության, այն զարգանում էր շատ դանդաղ, որովհետև իսպանական տարածքերի տնտեսական ակտիվության մեծ մասը կենտրոնացված էր ոսկով և արծաթով հարուստ Անդերի լեռնային շրջաններում։

XVIII-ից XIX-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում սկսվեց մեծանալ մետրոպոլիտենի նկատմամբ դժգոհությունը, հատկապես այն բանից հետո, երբ նահանգի մայրաքաղաքը տեղափոխվեց Կոչաբամբու։ Կառավարությունը կոչին արձագանքեց պակասեցնելով տեղի ինքնկառավարումը և փոխարինելով բարձր պաշտոն զբաղեցնող տեղաբնիկներին Իսպանիայից եկածներով։ Իհարկե այդ փաստը միայն ուժեղացրեց գաղութի բնակիչների զայրույթը։ Սանտա Կրուսը չդարձավ բացառություն և 1810 թվականի սեպտեմբերի 24-ին քաղաքում սկսվեց ապստամբություն, որի արդյունքում Իսպանիայից նշանակված Նահանգապետը պաշտոնանկ արվեց։

 
Իգնասիո Վարնես

Ի սկզբանե ապստամբները իրենց առջև նպատակ չէին դրել դուրս գալ Կայսրության կազմից, հայտարարելով, որ նրանք հավատարիմ են Իսպանիայի թագավորին (որն այդ ժամանակ զավթած էր ֆրանսիացիների կողմից)։ 1813 թվականի դրությամբ Լիմայում տեղակայված գաղութային ադմենիստրատիվ իշխանությունը վերականգնվեց Սանտա Կրուսում (խաղաղ ճանապարհով)։ Արգենտինական սեպարատիստների առաջնորդներից մեկը՝ Մանուել Բելգրանոն, անհանգստացած իսպանացիների ուժեղացմամբ, քաղաք ուղարկեց ջոկատ Իգնասիո Վարնեսայի գլխավորությամբ Սանտա Կրուսը ազատագրելու համար։ Վարնեսը գրավեց քաղաքն առանց մեծ ջանքերի և պահեց այն գրեթե երեք տարի, ետ մղելով միապետականների առաջին հակահարձակումը 1814 թվականին (Ֆլորիդայի ճակատամարտում)։ Իսպանացիների կողմից 1816 թվականին իրականացված երկրորդ փորձը Սանտա Կրուսը ետ բերելու համար ավելի պատրաստված էր և Էլ Պարի ճակատամարտում Վարնեսի զորքը պարտվեց, իսկ անձամբ ինքը զոհվեց։ Իսպանացիները Ֆրանցիսկո Ագիլարի գլխավորությամբ մտան Սանտա Կրուս, որը մնաց իրենց տիրապետության տակ ընդհուպ մինչև Բոլիվիական ապստամբությունը անկախության համար։ Դրա հետ մեկտեղ քաղաքի շրջակայքը հիմնականում կառավարում էին սեպարատիստների կողմից աջակցություն ստացող ապստամբները։

Բոլիվիայի կազմում խմբագրել

Անկախությունը չտվեց Բոլիվիային թե քաղաքական և թե տնտեսական կայունություն, հետագա 100 տարին երկիրը զբաղված էր ռազմական հեղաշրջումներով, տնտեսական ճգնաժամերով և հարևանների կողմից երեք պարտված պատերազմներով (Չիլի և Պարագվայ)։ Սանտա Կրուսը մնում էր ոչ մեծ քաղաք, քիչ վնաս կրելով այդ ամենից։ 1810 թվականին քաղաքում բնակվում էր 10 000 մարդ, հարյուր տարի անց 1910 թվականին թվաքանակն ավելացել էր և հասել ընդամենը 18 000-ի։ Այնուամենայնիվ XIX դարում Սանտա Կրուսը կտրուկ տարբերվում էր Բոլիվիայի մնացած քաղաքներից գրեթե բոլոր տարիքով մեծ քաղաքացիների գրագիտությամբ և խառնածնունդների գերակշռությամբ (նրանց մեծ մասը եղել են Էստրեմադուրից տեղափոխվածների ժառանգները)[6]։ XIX դարում նկատվում էր զգալի շարժում քաղաքի և դեպարտամենտի ինքնիշխանության համար, որը ցուցաբերվեց 1876 թվականից 1877 թվականներին տեղաբնիկ և հավասարության կողմնակից Անդերս Իբանյեսի կողմից զինված ապստամբության տեսքով, որը կառավարական ուժերի կողմից արագ և առանց ավելորդ ջանքերի կանխվեց[7]։

Գավառական քաղաքի խաղաղ կյանքը ավարտվեց 1950 թվականին № 7 մայրուղու կառուցումամբ, որը Կոչաբամբունի մոտով միավորում էր քաղաքը երկրի մնացած հատվածի հետ, հողային ռեֆորմը, որը շատ վերաբնակիչների շրջանում մեծ ուշադրություն գրավեց տարածքի բերքատու հողերի համար, ինչպես նաև նավթի և բնական գազի հայտնաբերումը հանգեցրին քաղաքի նպատակասլաց աճին, որը շարունակվում է մինչ օրս։ Եթե 1955 թվականին քաղաքաբնակների թիվը կազմում էր 57 000 մարդ, ապա 1976 թվականին այն 325 000 էր, իսկ 1992 թվականին 1 030 000 մարդ։

 
Չե Գևարա

1967 թվականի հոկտեմբերին Սանտա Կրուսից ոչ հեռու մահացավ հայտնի հեղափոխական (կամ դիտարկման այլ դիրքից ահաբեկիչ) Էրնեստո Չե Գևարան։

 
Քաղաքի նոր շրջանը

Քաղաքին մեծ վնաս հասցրին Պիրայի գետի ջրերը 1983 (հատկապես ուժեղ ջրհեղեղման արդյունքում ջրի տակ էր անցել քաղաքի կեսը) և 1984 թվականներին։ 1982 թվականից 1991 թվականներին իշխանությունները և ոստիկանությունը դաժան պայքար էին մղում Սանտա Կրուսի աղքատ շրջաններում իշխող թմրակարտելների հետ, որը նման է այն իրավիճակին, որը տիրում է մեր օրերում Մեքսիկայի հյուսիսում։ Արդյունքում ԱՄՆ-ի աջակցութամբ թմրակարտելների հիմնական ուժերը ոչնչացվեցին։

Քաղաքի բնակչության կտրուկ աճը չկրթված և աղքատ գյուղական համայնքների միգրացիայի հաշվին ստեղծեց շատ խնդիրներ ինչպես սոցիալական այնպես էլ ինֆոկառուցվածքային առումով։ Կտրուկ սրվեց նաև քաղաքական կյանքը, որը դարձավ բոլիվիացիների պայքարը իրենց իրավունքների համար։ Հենց Սանտա Կրուսի բնակիչները 1970-ական թվականներին ձեռք բերեցին իրավունք ընտրելու քաղաքապետին (նախկինում նա նշանակվում էր մայրաքաղաքից)։ Մեր օրերում էլ Սանտ Կրուսը մնում է ֆեդերալիստական (և անջատվողական) տրամադրության կրողը Բոլիվիայում։ Դրա ապացույցը կարող են հանդիսանալ 2005 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերը, որոնց արդյունքում երկրը կանգնել էր փլուզման առջև։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Սանտա Կրուսը տեղակայված է արևելյան Բոլիվիայում, Պիրայի գետի մոտ ավելի քան 400 մետր ծովի մակարդակից բարձրության վրա։

Քաղաքի կլիման արևադարձային սավանային, տաք և չոր ձմեռով ու շոգ և անձրևային ամառով։ Ձմռանը սառը հարավային քամիները կարող են բերել ջերմաստիճանի կտրուկ իջեցման։ Ջերմաստիճանի իջեցումը 0°С-ից ցածրդ ամբողջ ուսումնասիրման պատմության ընթացքում դիտվել է մի քանի անգամ։

Սանտա Կրուս դե լա Սիերրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.1
(100.6)
37.8
(100)
39.3
(102.7)
38.0
(100.4)
34.0
(93.2)
32.2
(90)
32.0
(89.6)
35.0
(95)
36.4
(97.5)
38.4
(101.1)
40.3
(104.5)
38.4
(101.1)
40.3
(104.5)
Միջին բարձր °C (°F) 30.2
(86.4)
30.5
(86.9)
29.5
(85.1)
27.7
(81.9)
24.9
(76.8)
23.1
(73.6)
23.9
(75)
27.7
(81.9)
29.4
(84.9)
29.8
(85.6)
30.7
(87.3)
31.4
(88.5)
28.2
(82.8)
Միջին օրական °C (°F) 26.8
(80.2)
26.6
(79.9)
26.2
(79.2)
24.7
(76.5)
22.8
(73)
20.4
(68.7)
21.1
(70)
23.0
(73.4)
25.2
(77.4)
26.4
(79.5)
27.1
(80.8)
27.0
(80.6)
24.8
(76.6)
Միջին ցածր °C (°F) 21.3
(70.3)
21.3
(70.3)
20.5
(68.9)
18.9
(66)
16.5
(61.7)
15.4
(59.7)
14.8
(58.6)
16.3
(61.3)
18.7
(65.7)
19.8
(67.6)
20.3
(68.5)
20.9
(69.6)
18.7
(65.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 11.6
(52.9)
6.5
(43.7)
5.0
(41)
9.9
(49.8)
4.0
(39.2)
1.0
(33.8)
0.0
(32)
2.5
(36.5)
5.6
(42.1)
11.9
(53.4)
7.8
(46)
14.0
(57.2)
0.0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 203
(7.99)
134
(5.28)
118
(4.65)
118
(4.65)
84
(3.31)
73
(2.87)
61
(2.4)
37
(1.46)
58
(2.28)
108
(4.25)
143
(5.63)
185
(7.28)
1321
(52,01)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 14.0 11.1 12.7 9.4 11.4 8.6 6.1 4.0 5.6 7.4 9.4 11.9 111.6
% խոնավություն 79 79 79 78 79 78 73 65 64 67 72 77 74
աղբյուր: Deutscher Wetterdienst[8]

Բնակչությունը խմբագրել

Սանտա Կրուսի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 1,6 միլիոն մարդ, որը նրան դարձնում է Բոլիվիայի խոշորագույն քաղաքը։ Ագլոմերացիայի բնակիչների թիվը 2,1 միլիոն մարդ (երկրում երկրորդը Լա Պասից հետո)։

Քաղաքաբնիկների մոտավորապես 4/5-ը հանդիսանում են բնիկներ, որոնք հանդիսանում են Պիրենինյան թերակղզու եկվորների և տեղի գուարին հնդկացիների խառնուրդ[9]

Սպիտակամորթ հետնորդներ իսպանացիները, իտալացիները, Ֆլամանդացիները[10] և գերմանացիները կազմում են քաղաքի քաղաքական և տնտեսական էլիտան։ ХХ դարից սկսվեց ուժեղանալ քաղաքի միգրացիան արևմտյան Բոլիվիայի հնդկացիների շրջաններից, որը բերում է մի կողմից տեղացիների մյուս կողմից Կեչուա և աիմար հնդկացիների միջև կոնֆլիկտների։

Տնտեսություն խմբագրել

Սանտա Կրուսը համարվում է Բոլիվիայի խոշորագույն տնտեսական կենտրոնը, նրա ագլոմերացիան ստեղծում է ներքին արտադրության մոտավոր 35 %-ը և արտաքին ներդրումների 40 %-ը, որը մուտք է գործում Բոլիվիա[11]։

Տնտեսության գլխավոր ճուղերն են՝

  • Նավթամթերքը և բնական գազի արդյունահանումը
  • Գյուղական արտադրության վերամշակումը
  • Փայտամշակումը
  • Շինարարությունը
  • Մեծածախ առևտուրը

Ակտիվորեն զարգանում է տուրիզմը, առողջապահությունը և կրթությունը։

Տրանսպորտ խմբագրել

 
Քաղաքային երկաթուղային կայարան

Սանտա Կրուսը սպասարկում է Վիրու Վիրու (IATA: VVI, ICAO: SLVR) միջազգային օդանավակայանը տարեկան 900 հազար մարդափոխադրմամբ (խոշորագույնը Բոլիվիայում)։

Պարբերաբար ուղևորաչվերթներ են կատարվում Բոլիվիայի բոլոր հիմնական քաղաքներ, ինչպես նաև Մադրիդ, Սանտյագո, Լիմա, Բուենոս Այրես, Մայամի, Պանամա, Սան Պաուլո, Սալտա, Իկիկե և Ասունսիոն։

№ 7 ազգային մայուղին միացնում է Սանտա Կրուսը Կոչաբամբին և նրա միջոցով երկրի մնացած մասին։ Երկաթուղային երկու գծանցքները ապահովում են ուղևորափոխադրումները Պուերտո Սուարեսի (Բրազիլիայի սահմանին) և Յակուբաի (Արգենտինայի սահմանին) հետ։

Հասարակական տրանսպորտը ներկայացնում է 122 ավտոբուսային երթուղի (սպասարկվում է մասնավոր փոխադրողների կողմից քաղաքապետարանի վերահսկողությամբ Sindicato de Micros y Colectivos en Santa Cruz):

Քույր քաղաքներ խմբագրել

  Էդինբուրգ, Մեծ Բրիտանիա[12][13]
  Կամպինաս, Բրազիլիա
  Կուրիտիբա, Բրազիլիա
  Կորդովա, Արգենտինա
  Պարանա, Արգենտինա
  Ռոսարիո, Արգենտինա
  Լա Պլատա, Արգենտինա
  Սալտա, Արգենտինա
  Մայամի, ԱՄՆ
  Սանտա Կրուս, Կալիֆորնիա, ԱՄՆ
  Թայչժուն, Թայվան
  Թայնան, Թայվան
  Սանտա Կրուս դե Տեներիֆե, Իսպանիա
  Ասունսիոն, Պարագվայ
  Արեկիպա, Պերու
  Արիկա, Չիլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2012 Bolivian census
  2. «National Statistics Institute. Population Projections by Department and Municipality». INE. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  3. Nino Gandarilla (1995). Santa Cruz en los umbrales del desarrollo (PDF). Santa Cruz de la Sierra: Proyecciones RRPP. էջ 41. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  4. [1] Արխիվացված 2012-03-29 Wayback Machine Fundación de Santa Cruz de la Sierra: una historia épica del Siglo XV, El Mundo, 09/11/2011
  5. Альперович, 1991, էջ 79
  6. Щелчков А.А. "Революция равенства" в Санта-Крусе (1876 - 1877) // Латиноамериканский исторический альманах. - 2009. - № 9. - С. 45 - 48
  7. Щелчков А.А. "Революция равенства" в Санта-Крусе (1876 - 1877) // Латиноамериканский исторический альманах. - 2009. - № 9. - С. 72 - 73
  8. «Klimatafel von Santa Cruz, Prov. Santa Cruz de la Sierra / Bolivien» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Al Margen de mis Lecturas, by Marcelo Terceros Banzer. Published September 1998
  10. Minahan, James (2000). One Europe, many nations: a historical dictionary of European national groups. Greenwood Publishing Group. էջ 769. ISBN 0313309841. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  11. CAINCO
  12. «Edinburgh – Twin and Partner Cities». 2008 The City of Edinburgh Council, City Chambers, High Street, Edinburgh, EH1 1YJ Scotland. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. «Twin and Partner Cities». City of Edinburgh Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուս դե լա Սիեռա (Բոլիվիա)» հոդվածին։